Tag: շրջանառության հարկ

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է անցնել միկրոձեռնարկատիրության դաշտ

Արև․ Բարև ձեզ։ Ունեմ Ա/Ձ, հարկվում եմ շրջանառության հարկով։ Ինչպե՞ս կարող եմ անցնել միկրոձեռնարկատիրության համակարգին: Հնարավո՞ր է՝ իմ անունով Ա/Ձ-ն փակեմ, բացեմ ընտանիքիս անդամի անունով և հարկվեմ նոր ձևով։
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ

Նարինե․ Բարև ձեզ: Բեռնափոխադրման ընկերություն ունենք, սակայն սեփական մեքենաներ չունենք, այսինքն՝ միջնորդ ենք հանդիսանում։ Սկսել ենք աշխատել շրջանառության հարկով, հետո ասացին, որ չի լինի այդպես, քանի որ չենք կարող վճարել միայն միջնորդավճարի 5 %-ը։ Ասացեք, խնդրում եմ, ինչպե՞ս կարող ենք բողոքարկել և վճարել միայն միջնորդավճարի 5 %-ը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է քսայուղեր, պահեստամասեր ներմուծել

Աննա. Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ եմ, ուզում եմ ՌԴ-ից քսայուղեր, պահեստամասեր ներմուծել, կասե՞ք՝ ինչ հերթականությամբ եմ սկսելու հաշվառումը և ինչ հաշվետվություններ ունեմ հանձնելու: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է բնապահպանական հարկի պարտավորություն

Մարիամ․ Բարև ձեզ։ Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն, որը զբաղվում է ավտոմոբիլային վառելիքի (դիզելի և բենզինի) մանրածախ առք ու վաճառքով, պե՞տք է արդյոք վճարի բնապահպանական հարկ։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է ուղարկել տարեկան հաշվետվություն

Գարիկ․ Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում: Ամեն ամիս ես ուղարկում եմ եկամտային հարկի և սոց․ վճարի հաշվետվությունը: Պե՞տք է արդյոք ուղարկել այդ հաշվետվության տարեկան հաշվարկի հաշվետվություն։ Եթե այո, ապա ո՞ր ձևն է, և վերջնաժամկետը ո՞ր օրն է։ Մերսի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Արփինե․ Բարև ձեզ: Ես ԱՁ եմ գրանցել հոկտեմբերին և աշխատել շրջանառության հարկով։ Չեմ իմացել, որ պետք էր կրկին հանձնել շրջհարկի հայտարարությունը, և հիմա չեմ կարողանում հանձնել շրջհարկի հաշվարկը։ Եթե ճիշտ եմ հասկանում, դա նշանակում է, որ անցել եմ ԱԱՀ դաշտ, բայց ոչ մի ամսական վճարում չեմ կատարել։ Ունեմ մեկ աղբյուրից ստացվող ծառայության դիմաց վճարվող եկամուտ։ Խնդրում եմ, խորհուրդ տվեք՝ ինչպե՞ս վարվեմ, որ վերադառնամ շրջհարկի վճարելուն, և ի՞նչ անեմ հունվար-մարտ ամիսների համար։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դպրոցը վարձակալության է հանձնել տարածք բուֆետի համար

Մարիամ. Բարև ձեզ։ Դպրոցը ունի վարձակալության հանձնած տարածք՝ բուֆետի համար։ Ուզում եմ իմանալ՝ կազմակերպությունը ԱԱՀ՞, թե՞ շրջանառության հարկ պետք է վճարի, և արդյո՞ք կարող է եռամսյակով վճարել։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Դասակարգչի լրացման հետ կապված

Գայանե․ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում․ շրջանառության հարկի հաշվետվության մեջ դասակարգիչ եմ լրացնում, բաժնի 1-ին տողում գրվում է. "Ձեր կողմից նշված դասակարգիչը գոյություն չունի"։Բայց կա այդպիսի դասակարգիչ՝ G47210։ Ի՞նչը կարող է խնդիր լինել։ Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն չի հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը

Գարիկ․ Բարև ձեզ։ Ես անցած տարվա նոյեմբեր ամսից շրջանառության հարկի դաշտում եմ աշխատում։ Ա/Ձ է: Այս ամիս ուզում էի հաշվետվություն ուղարկեի I եռամսյակի համար, ինչպես որ անցած 4-րդ եռամսյակի համար ուղարկել էի, բայց ինձ թույլ չտվեց ծրագիրը, քանի որ ես մոռացել էի մինչև փետրվարի 20-ը գրել շրջանառության հարկ վճարողի հայտարարություն։ Ես ավտոմատ ընկել եմ ԱԱՀ դաշտ։ Խորհուրդ կտա՞ք՝ ինչ անեմ ես հիմա։ Արդյո՞ք տույժ կլինի նրա համար, որ ես փետրվարից սկսած չեմ ուղարկել ԱԱՀ- ին համապատասխանող ամսական հաշվետվություն։ Մեկ էլ ասեմ, որ մինչ այս ես 0-ական հաշվետվություններ եմ ուղարկել եռամսյակային։ Մերսի։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի նվազեցում հանրային սննդի գործունեության դեպքում

Անահիտ․ Հանրային սննդի օբյեկտը (ռեստորան), որտեղ նաև ալկոհոլային խմիչք և զովացուցիչ ըմպելիքներ են մատուցվում սնունդի հետ, հարկվում է հանրային սննդի 6 % դրույքաչափով, հարկի գումարից նվազեցվու՞մ են խմիչքների և ըմպելիքների ձեռքբերման ծախսերը (3 %֊ով)։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր տողը պետք է լրացնել շրջանառության հարկի հաշվարկի մեջ

Անի․ Բարև Ձեզ։ ՍՊԸ ն աշխատում է շրջանառության հարկով և կատարում է նախագծային աշխատանքներ։ Խնդրում եմ ասեք՝ շրջ. հարկի հաշվետվության մեջ ո՞ր տողն է լրացվում։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի նվազեցում հանրային սննդի գործունեության դեպքում

Անի․ Բարև ձեզ։ ԱՁ-ն 2019թ.-ին համարվել է շրջանառության հարկ վճարող, սակայն անցել է ԱԱՀ շեմը: 2020թ.-ին ներկայացվել է 262. հայտարարությունը՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: Հարցս հետևյալն է՝ 2020թ.-ի 1 եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկի մեջ հարկը չի՞ նվազեցվելու 3 %-ով: Շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Մարտ ամսին դուրս գրված հաշիվ վավերագիրը դեռևս ստորագրված չէ

Անահիտ. Մարտ ամսին դուրս գրված հաշիվ վավերագիրը, որը դեռևս ստորագրված չէ, 1-ին եռամսյակում շրջ. հարկի հաշվետվությունում պե՞տք է ցույց տալ, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության դադարեցման դեպքում ապրանքի մնացորդը ի՞նչ անել

Անահիտ․ Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով (մթերային խանութ), աշխատում է շրջ. հարկով: Հիմա ցանկանում է լուծարել Ա/Ձ-ն՝ փակել խանութը: Ուզում եմ իմանալ՝ ապրանքային մնացորդը ինչ-որ մի տեղ պե՞տք է արտացոլել, թե՞ այդպես մնում է, և առհասարակ հետագայում ինչ-որ մի բան կարո՞ղ է սխալ լինել: Հաշվետվությունների մասով ամեն ինչ պարզ է (եկամտային հարկ տարեկան...): Կարող է նույնիսկ խանութը այլ մարդիկ աշխատացնեն: Այդ դեպքում եթե ապրանքը ցանկանում է վաճառել, ի՞նչ պետք է արվի: Ինչպե՞ս վարվել: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է զրոյական հաշվետվություն ներկայացնել

Լուսինե. Բարև ձեզ: Մի հարց ունեմ. եթե սնունդի խանութը բացվել է սեպտեմբերից, բայց դեռ ՀԴՄ չունի, շրջանառության հաշվետվությունը 0-ներով պետք է ուղարկել։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միրգ-բանջարեղենի առևտրով զբաղվելու դեպքում

Տիգրան․ Բարև ձեզ։ Միրգ-բանջարեղենի առևտրով զբաղվելու դեպքում (ԱՁ) շրջ. հարկի ի՞նչ դրույքաչափով է կատարվելու հարկումը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որո՞նք են շրջանառության հարկից կատարվող նվազեցումները

Պետրոս․ Ողջույն։ ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով: Շրջանառության հարկի հաշվետվության համար հաշվետվություն ներկայացնելիս նվազման դաշտում բացի արտերկրից ձեռք բերված ապրանքի մաքսային ընդհանուր արժեքից արդյո՞ք պետք է մուտք անել ՀՀ տարածքում ձեռք բերված ծառայությունների գումարներ, թե՞ ոչ: Օրինակ՝ ՀԴՄ վճար, հոսթինգի, վաճառքի ծրագրի վճար, մաքսազերծման ժամանակ բրոքերին կատարած վճար, բջջային հեռախոսի վճար և այլն: Այսինքն՝ գործունեության ընթացքում ձեռք բերված վաճառվող ապրանքներից զատ այլ նյութական կամ ծառայությունների վճարներ հադիսանու՞մ են շրջ. հարկից նվազեցնող: Անցած երկու տարիներին ես աշխատել եմ ԱԱՀ դաշտում, այնտեղ հարկային հաշիվները նվազեցնում էին ԱԱՀ-ն: Ո՞վ կարող է ասել՝ շրջ. հարկի դեպքում ի՞նչն է նվազեցնում շրջ. հարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ

Անի. Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ։ Շրջ․ հարկով է աշխատում։ Ի՞նչ տարբերակ կա առանց ՀԴՄ-ի աշխատելու համար։ Կարո՞ղ եմ բոլոր ստացվող գումարները ստանալ բանկային փոխանցման միջոցով և ի՞նչ ձևով եմ ներկայացնելու եկամուտս հարկային:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվելու ՍՊԸ-ն հիմնական միջոցի վաճառքի դեպքում

Նաիրա. Բարև ձեզ, սիրելիներս: Այսպիսի մի հարց. ՍՊԸ-ն իր հիմնական միջոցը՝ տարածք-շինությունը, պետք է վաճառի, աշխատում է շրջ. հարկով, կասե՞ք՝ ոնց է հարկվելու վաճառելու դեպքում, եթե վաճառելուց գումարը գերազանցի շրջ. հարկի շեմը, ապա 20 %՞: