Tag: ուղևորափոխադրում

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է մարել հին պարտքերը

Տիգրան. Ա/Ձ-ն զբաղվում է կանոնավոր ուղևորափոխադրումներով, հարկվել է արտոնագրային հարկով 01.01.2018թ.-ից, ունի լիցենզիա: Հաշվապահը 2018թ.-ից 5 ամսվա արտոնագրային հարկ չի մուծել և 2018թ.-ի տարեկանը չի հանձնել ու 2019թ.-ին և 2020թ.-ին ոչ մի հարկ չի մուծել: Հիմա ձևավորվել է պարտք, որում ներառված չի սոց.-ը 2 տարվա, ու հիմա Ա/Ձ-ի կարգավիճակը ցույց է տալիս գործող և ԱԱՀ վճարող: Հիմա Ա/Ձ ն պարզել է, որ հաշվապահը չի մուծել, ցանկանում է պարտավորությունները մարել, 2018թ. հասկանալի է՝ տարեկան հաշվետվություն և 5 ամսվա արտոնագրային հարկ, իսկ 2019թ.-ի ԱԱՀ հարկը ինչպե՞ս են հաշվելու։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի աշխատում կորոնավիրուսի պատճառով

Մարինե. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է, կորոնավիրուսի պատճառով չենք աշխատում, այսինքն՝ պարետի կողմից արգելված է ծավալել գործունեություն: 2020թ. ապրիլի 1-ից բոլոր աշխատողները գտնվում են չվճարվող արձակուրդում, գրել ենք դիմումներ մեր հաշվից չվճարվող արձակուրդ գնալու, կազմված են իրավական ակտերը (անհատական հրամանները), ժամկետը լրանում է մայիսի 1-ին: Մայիսի 1-ից, ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, աշխատավարձ չի վճարվելու: Գրանցման հայտերում ինչ-որ փոփոխություն կատարելու՞ ենք, թե՞ ոչ, ուղղակի մայիս ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը կգրենք 0, և ի՞նչ խորհուրդ կտաք՝ այդ մասին մեկ հատ լոկալ հրաման գրե՞նք, թե՞ էլի բոլոր աշխատակիցների համար անհատական հրամաններ տանք: Նախապես շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Հռիփսիմե. ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է: Վարչական աշխատողները հնգօրյա ռեժիմով են աշխատում, իսկ վարորդները՝ համաձայն գրաֆիկի: 2020թ. հունվար ամսին վարչական աշխատողների աշխատաժամանակի տևողությունը կազմել է 128 ժամ, իսկ վարորդը աշխատել է համաձայն գրաֆիկի, և աշխատաժամանակի տևողությունը կազմել է 172 ժամ, որից 27 ժամ տոնական (հունվարի 1-ին, 6-ին և 28-ին): Վարորդի դրույքաչափը 89 610 ՀՀ դրամ է: Խնդրում եմ օգնել հաշվել աշխատավարձը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքի կազմակերպում ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերության համար

Մարինե․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. կազմակերպության հիմնական գոծունեությունը համարվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրումը: Մենք մեր աշխատակիցների(վարորդների) հետ կնքել ենք համաձայնագրեր, որի արդյունքում իրենք իրենց աշխատած ժամերի համար ամեն երեք աշխատանքային օրը մեկ անգամ կազմակերպության դրամարկղ են վճարում որոշակի գումար (համաձայնագրի մեջ նշել ենք 1 ժամի արժեքը), որն էլ կազմակերպության համար համարվում է իրացման հասույթ, բացի այդ վարորդները համաձայն աշխատանքային պայմանագրերի ստանում են աշխատավարձ: Կարո՞ղ եք առաջարկել ավելի մատչելի մեթոդ, այս մեթոդը շատ ծավալուն է, և բացի այդ վարորդները դժվարանում են 3 օրը մեկ անգամ գալ գրասենյակ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ընկերությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Մարինե․ Հարգելի հաշվապահներ, 1) 2020թ․ հունվարից այլևս արտոնագրային հարկ չի լինելու։ Ավտոբուսով ուղևորափոխադրման գործունեությամբ զբաղվելու համար ամեն ամիս, մինչև նախորդող ամսվա վերջին օրը ներկայացնելու ենք հաշվետվություն և վճարելու ենք պետ. տուրք։ Հարցս այսպիսին է․ կարո՞ղ եք ասել՝ որ համարի հաշվետվությունն եմ ներկայացնելու (եթե իհարկե հաշվետվության ձևը արդեն կա, ես չեմ գտնում) և պետ․ տուրքի հաշվեհամարը։ Տեղյակ եմ, որ միայն 2020թ․ հունվար ամսվա համար հաշվետվության և վճարման ժամկետ է սահմանվել մինչև 2020թ․ մարտի 1-ը: 2) ՍՊԸ-ն մարզում (Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս) իրականացնում է շինարարական նյութերի առք ու վաճառք իր սեփական տարածքում: Արդյո՞ք ՀՕ 267-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի համաձայն չենք կարող համարվել միկրոձեռնարկատիրություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը լուծարվում է

Մարինե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցերս շտապ են, խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցերիս՝ Հարց 1․ Կազմակերպությունը լուծարվում է 2020թ. հունվար ամսին, այսինքն՝ վերջին աշխատանքային օր է համարվում 2019թ. դեկտեմբերի 31-ը: Արձակման նպաստը, համաձայն Աշխատանքային օրենսգրքի, վճարվում է աշխատողի մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով: Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը, դեկտեմբեր ամիսը ներառե՞լ միջին աշխատավարձի հաշվարկում, թե՞ ոչ: Հարց 2․ Կազմակերպության գործունեությունը համարվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրումը, աշխատում է առավոտյան 07:00-ից մինչև 19:00-ն: Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող գերազանցել շաբաթական 48 ժամը։ Արտաժամյա աշխատաժամանակի տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 180 ժամը, 2 իրար հաջորդող օրերի համար չի կարող գերազանցել 4 ժամը: Խնդրում եմ պատասխանել, թե ինչպես կազմել աշխատանքային գրաֆիկը, որպեսզի չխախտենք օրենքը, և ինչպես լրացնենք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ուղևորափոխադրումներ իրականացնելու համար

Սոնա. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ, պատասխանեք իմ հետևյալ հարցին: Միկրոավտոբուսով կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարելու համար որտեղի՞ց և ինչպե՞ս կարելի է ձեռք բերել արտոնագիր և ինչպե՞ս վճարել արտոնագրային հարկ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ իրականացնում է միջազգային ուղևորափոխադրումներ

Tamara. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ հարկատեսակներով է հարկվում միջազգային ՀՀ-ՌԴ - ուղևորափոխադրումներ իրականացնող ԱՁ-ն: Կանխավ շնորհակալություն: