
Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատել
Qnarik.
Դպրոցահասակ երեխաների հետ պարապելու եմ դասապատրաստում և լեզուների ուսուցում: Խնդրում եմ ասեք` Ա/Ձ, թե՞ ՍՊԸ, ՀԴՄ պե՞տք է լինելու, թե՞ կարող եմ բանկային հաշվով ստանալ գումարները և, ո՞ր հարկատեսակով կարող եմ հարկվել՝ շրջ. հարկով, միկրոձեռնարկություն, թե՞ ԱԱՀ:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ
Աննա.
Բարև Ձեզ: Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն, որը ծավալում է արտադրական գործունեություն՝ թխվածքաբլիթի արտադրություն՝ արտադրում և վաճառում է:

Ա/Ձ, թե՞ ՍՊԸ
Մարինե.
Բարև Ձեզ: Պետական գնումների մասնակցելու համար, կազմակերպության ո՞ր տեսակն է արդյունավետ բացել. ԱՁ, թե՞ ՍՊԸ։ ՍՊԸ-ի դեպքում ո՞ր հարկատեսակը կարելի է ընտել՝ ԱԱՀ, թե՞ շրջ․ հարկ։

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն
Սոֆյա.
Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն 2019թ.-ի մարտին ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը: Այնուհետև 2019թ.-ի նոյեմբերին իրականացրել է տարածքի նվիրատվության գործարք ֆիզիկական անձին, ինչը արտացոլել է 2019թ.-ի 4-րդ եռամսյակի շրջանառության հաշվետվության մեջ:
Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն ֆիզ. անձին նվիրաբերած գույքի մասով, ո՞վ պետք է կատարի հաշվարկի ներկայացումը և գումարի վճարումը, էլեկտրոնային ի՞նչ հաշվետվաձևով:

Արդյոք հնարավո՞ր է 2 տարբեր գործունեություն իրականցնել մեկ ՍՊԸ-ով
Դավիթ.
Բարև Ձեզ: Պատրաստվում եմ ստեղծել կազմակերպություն, որը կաշխատի օնլայն 2 տարբեր ուղղություններով և 2 վեբ կայքերով: Առաջինը՝ լեզվի ուսուցման դասընթաց, երկրորդը՝ օնլայն քարտուղարի ծառայություն: Հարցս հետևյալն է. արդյոք հնարավո՞ր կլինի 2 տարբեր գործունեություն իրականցնել մեկ ՍՊԸ-ի միջոցով և գործել շրջանառության հարկի կամ այլ պարզեցված հարկման տարբերակով: Վարձու աշխատողներ հետագայում նախատեսվում են: Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ
Սիմոն.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն հարկային մարմնին տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի:
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է ուղարկել ամենամսյա հաշվետվությունները
Տիգրան.
Բարև ձեզ: ՍՊԸ-ն ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը /207 ձև/: Արդյո՞ք պետք է շարունակել ամենամսյա հաշվետվությունները ուղարկել:

Արդյո՞ք հնարավոր է նյութերը առաքման վայրից տեղափոխել ծառայության մատուցման մեկ այլ վայր
Hayk.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Այսպիսի հարց ունեմ. եթե շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն ծառայություններ է մատուցում և այդ գործունեությանը վերաբերող նյութեր է ձեռքբերում, արդյո՞ք կարող է այդ նյութերը առաքման վայրից տեղափոխել ծառայության մատուցման մեկ այլ վայր: Նշեմ, որ առաքման գիրք չունենք: Եվ կխնդրեմ օրենքի հղում անել:

Ո՞վ պետք է ստորագրի դրամարկղային գիրքը
Մելինե.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։
Ես և դրամարկղային գիրքը ոչ մի կերպ լեզու չենք գտնում։ Օգնեՙք:
1/ Եթե ՍՊԸ-ի տնօրենը անձամբ է վարում իր հաշվապահությունը, չունի հաշվապահ և գանձապահ, դրամարկղային գրքի մեջ ո՞վ է ստորագրելու համապատասխան տեղերում:
2/ Դրամարկղում եղած գումարը բաժանվել է ՍՊԸ հիմնադիրների միջև, ի՞նչ ձևակերպում տալ:

Ինչպե՞ս լուծարել ՍՊԸ
Kristine.
Բարև Ձեզ։ Ունեմ երեք հարց։
1.Պետ. ռեգիստրում գրանցված, բայց ոչ մի գործունեություն չսկսած Ա/Ձ-ն ինչպե՞ս լուծարել։
2.Պետ. ռեգիստրում գրանցված, բայց ոչ մի գործունեություն չսկսած ՍՊԸ-ն ինչպե՞ս լուծարել։
3.Պետ. ռեգիստրում գրանցված, որոշ ժամանակ գործունեություն ծավալած, և հիմա դադարեցում տված ՍՊԸ-ն ինչպե՞ս լուծարել։

Գլոբբինգով Չինաստանից ներմուծուման վերաբերյալ
Վահե.
Բարև ձեզ:
Ես ցանկանում եմ զբաղվել բիզնեսով, իսկ ավելի կոնկրետ՝ ապրանքների ներմուծմամբ եւ վաճառքով: Նշեմ, որ ցանկանում եմ վաճառել ևՙ սպառողին, ևՙ խանութներին՝ վաճառելու նպատակով:
Ես ունեմ մի քանի հարցեր ու շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխան ստանամ:
1/ Ես 16, շուտով 17 տարեկան եմ, կցանկանայի իմանալ կա՞րող եմ արդյոք իմ անունով Ա/Ձ կամ որպես հիմնադիր ՍՊԸ բացել և ո՞րը խորհուդ կտաք ստորև նշված գործունեության համար։
2/ Ես ցանկանում եմ Alibaba կայքից մեծաքանակ դեմքի խնամքի միջոցներ պատվիրել /կոսմետիկա՝ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԾԿԱԳԻՐՆ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ-Ի 3304-ն է՝ իմ կարծիքով/ Գլոբբինգի ծովային առաքման միջոցով՝ Չինաստանից:
Ինչպե՞ս կարող եմ օրինական կերպով ՆԵՐՄՈՒԾԵԼ վերը նշված ապրանքները և որպես ներմուծող հանձնել խանութներին, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ նշված գործունեության համար:
Վաճառքն էլ ուզում եմ իրականացնել սոց. ցանցերի միջոցով և շրջել խանութներով՝ առաջարկել մեծածախ արժեքներով:
Ինձ այդ ամենի համար ՀԴՄ սարք պե՞տք է:
Կսպասեմ ձեր պատասխանին:
Նախապես շնորհակալ եմ:

Կազմակերպությունների միավորման վերաբերյալ
Gayane.
Հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց. Ա և Բ ՍՊԸ-ներից Ա ՍՊԸ-ն շրջհարկով է, իսկ Բ ՍՊԸ-ն միկրոյով է աշխատում, արվեստի բնագավառ են երկուսն էլ, հիմնադիրները նույնն են՝ Ա-18%, Բ-100%: Հիմա հարց. ուզում են այդ երկու ՍՊԸ-ները միավորվեն՝ Հասարակական Կազմակերպություն բացեն, արդյո՞ք կարող են: Ընդհանուր հարկման դաշտ չե՞ն հայտնվի երկու ՍՊԸ-ները:

Ինչպե՞ս պետք է ձևակերպել տնօրենի կատարած ծախսերը
Hayk.
Բարև Ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ը աշխատում է շրջհարկով, ունի քարտային հաշիվ: Տնօրենը, որը միաժամանակ նաև միակ հիմնադիրն է, ժամանակ առ ժամանակ քարտային հաշվից անձնական բնույթի ծախսեր է կատարում /օրինակ՝ սրճարանում կամ խանութում քարտով վճարումներ և այլն/: Այդ գործարքները ինչպե՞ս պետք է ձևակերպել, և արդյո՞ք այդ ծախսը կարելի է նվազեցնել շահաբաժնից:
Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս դրամարկղային գրքում գրանցումներ կատարել ծախսերի մասով
Մելինե.
Սիրելի հաշվապահներ, հարցս այսպիսին է։ ՍՊԸ-ն պետական ռեգիստրում գրանցվել է նոյեմբեր ամսին, ՀԴՄ ձեռք է բերել փետրվարին, և հետևաբար ՀԴՄ-ով գումար դրամարկղ մուտք է եղել փետրվարից, սակայն դեկտեմբեր, հունվար ամիսներին ՍՊԸ-ն կատարել է ծախսեր /վճարել է աշխատավարձ, եկամտային հարկ, և ձեռք է բերել գործունեության թույլատվության լիցենզիա/, որոնց դիմաց վճարել է կանխիկ։ Հիմա հարց, եթե դեկտեմբեր, հունվար ամիաներին փաստցի դրամարկղում գումար չի եղել, ինչպե՞ս այդ ծախսերի մասով դրամարկղային գրքում գրանցումներ կատարվի։

Արդյո՞ք խնդիր կառաջանա զրոյական հաշվետվություն հանձնելու դեպքում
Gayane.
Հարգելի հաշվապահներ, 2020թ-ին ՍՊԸ-ն մինչև հոկտեմբեր ամիս գործել է շրջհարկով, սակայն գործունեություն չի ծավալել: ՍՊԸ-ի հիմնադիրը մեկ այլ ՍՊԸ է բացել էլի 100% մասնակցությամբ, և երկու ՍՊԸ-ներն էլ հայտնվել են ԱԱՀ դաշտում: Հիմա հարց՝ այդ երկու ՍՊԸ-ները 240 ձևը, որ զրոյական հանձնեմ, խնդիր չի լինի չէ՞:

ԱԱՀ վճարելու հետ կապված
Ani.
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն գրանցվել է 2020 թվականի հոկտեմբերին և մինչև այժմ հաշվապահ չի ունեցել, բացարձակապես ոչ մի հաշվետվություն չի ուղարկվել, գործունեություն չի իրականացվել: Գրանցվելուց գործունեության տեսակը գրանցել է որպես գրքերի տպագրություն, իսկ հիմա պետք է սկսի իր գործունեությունը, բայց զբաղվելու է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ։ Բնականաբար արդեն ԱԱՀ-ի դաշտում է, բայց քանի որ գյուղատնտեսական է արդյո՞ք այս դեպքում չի ազատվում ԱԱՀ վճարելու պարտավորությունից մինչև 115 մլն:

Արդյո՞ք օրենքի խախտում է, եթե գործատուն է վճարում դրոշմանիշային վճարները
Հայկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ն իր բոլոր աշխատակիցների դրոշմանիշային վճարները՝ անկախ այն փաստից, թե որքան է աշխատավարձի մեծությունը, վճարում է գործատուի հաշվին՝ համաձայն տնօրենի ներքին հրամանի: Արդյո՞ք սա օրենքի խախտում է, և եթե կարելի է՝ հոդվածի հղում անել:
Շնորհակալություն:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Հայկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կասե՞ք խնդրեմ, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի բանկային հաշվից պատերազմի օրերին Համահայկական հիմնադրամին փոխանցված օգնության գումարը ինչպե՞ս ձևակերպել, կարո՞ղ եմ դեբետագրել 728 հաշվին և ծախս ճանաչել: Որևէ պարտավորություն առաջանու՞մ է:

Արդյո՞ք այս տարի ևս պետք է աշխատել շրջանառության հարկի դաշտում
Հայկ.
Բարև Ձեզ:
Կխնդրեմ օգնել, շտապ է: Եթե ՍՊԸ-ն 2020թ. աշխատել է շրջհարկով, իրականացնում է մաքրման ծառայություններ՝ N81210 գործուն. տեսակով, միաժամանակ ունի երկու ավտոլվացման կետեր՝ G45204, որոնցից մեկում կա ՀԴՄ, իսկ մյուսը՝ "Լվա ինքդ" մետաղադրամով աշխատող: 2020թ. համար "Լվա ինքդ" ավտոլվացման կետում հասույթը ինքնուրույնաբար հաշվել ենք և ներկայացրել շրջհարկի հաշվետվության մեջ:
Հարցս հետևյալն է. այս տարի նույնպե՞ս պետք է աշխատել շրջհարկի դաշտում, 2020թ. շրջանառությունը չի գերազանցում 24 մլնը: Եվ 2-րդ հարց. պարտադիր է "Լվա ինքդ" ավտոլվացման կետում ունենալ ՀԴՄ:

Ինչպե՞ս շարունակել ՍՊԸ-ի գործունեությունը կամ դադարեցնել այն
Տիգրան.
Բարև Ձեզ։ Եթե գործող ՍՊԸ-ի տնօրենը, ով նաև սեփականատերն է և հիմնադիրը, հանկարծամահ է եղել, ինչպե՞ս կարելի է շարունակել ՍՊԸ-ի գործունեությունը կամ դադարեցնել այն։
Վերջին մեկնաբանություններ