Tag: ՍՊԸ

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մարքեթինգային ծառայությունների մատուցում

Կարեն․ Ողջույն, մատուցում եմ մարքեթինգային ծառայություններ ԱՄՆ-ում գրանցված և գործող ընկերությանը։ Հարց 1 - արդյո՞ք օրենքին հակասում է աշխատելը առանց որևէ ընկերություն գրանցելու։ Հարց 2 - Եթե ցանկանում եմ օգտվել եկամտային հարկի վերադարձից, չեմ կարո՞ղ գրանցվել որպես ԱՁ, անհրաժեշտ է ունենալ ՍՊԸ և համարվել վարձու աշխատո՞ղ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվետվություններն ուղարկվել են հետին ամսաթվով

Լիաննա․ Հարգելի հաշվապահներ, հարց ունեմ. ՍՊԸ-ն գրանցվել է 2021թ․-ի սեպտեմբերին և ոչ մի գործունեություն չի ծավալել, չի ուղարկվել նաև տնօրենի գրանցման հայտը, ԱԱՀ-ի զրոյական հաշվարկները։ Հիմա 2022 թվականի փետրվարին այս բոլորը արվել է, տնօրենը գրանցվել է հետին ամսաթվով և ուղարկվել բաց թողնված զրոյականները, նաև եկամտային հարկի։ Հիմա նշանակվել է վարչական վարույթ` եկամտային հարկի հաշվարկը ուշացնելու համար։ Ի՞նչ չափի տույժի մասին կարող է խոսք լինել, կիսվեք ձեր փորձով։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի արտոնություններ

Ամալյա․ Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել՝ ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով և օգտվում է ՏՏ ոլորտի եկամտային հարկի արտոնությունից: Արդյո՞ք ավելանում է աշխատողի զուտ աշխատավարձը այդ արտոնության հետևանքով, եթե չնվազեցնել անվանական աշխատավարձը, և առհասարակ ինչպե՞ս օգտագործել արտոնությունից ստացված գումարը: Կա՞ն արդյոք սահմանափակումներ: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին։ Խնդրում եմ հղում տալ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ ցանկանում է ՍՊԸ բացել

Բարև, հարգելի հաշվապահներ։ Մի հարց․ ԱՁ-ն, որը միկրոյով է աշխատում, կարո՞ղ է բացել ՍՊԸ, էս դեպքում ԱԱՀ-ի դա՞շտ է անցնում, ու մեկ էլ չի կարո՞ղ անձը 2 ՍՊԸ-ի հիմնադիր լինի: Այս մասին եթե ինչ որ հղում տաք կարդամ շատ շնորհակալ կլինեմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՍՊԸ-ների միավորում

Նունե. Մի քանի ՍՊԸ` շրջհարկով աշխատող, հարկավոր է միավորել, դարձնել մեկ ՍՊԸ` ԱԱՀ-ով աշխատող: Խնդրեմ` կուղղորդեք ո՞նց պետք է արվի + պաշարի մնացորդ կա, որը ԱԱՀ-ով է ձեռքբերվել, հնարավոր կլինի՞ հաշվանցել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծման ԱԱՀ հաշվանցում

Կատարինե. Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով և ներմուծել է 10 000 000 դրամից ավելի հիմնական միջոց, այդ հիմնական միջոցի հաշվանցումը ինչպե՞ս է կատարվում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տնօրենի կողմից կատարված ծախսեր

Արմինե. Բարև ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում. կազմակերպությունը ՏՏ ոլորտ է, ՍՊԸ: Տնօրենը, որը միակ հիմնադիրն է, քարտային հաշվից գումարներ է ծախսում: Այդ գործարքներն ինչպե՞ս պետք է ձևակերպել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ գործունեության դադարեցում

Կատարինե. Բարև Ձեզ: Եթե ՍՊԸ նոր է բացվել և ունի երկու հիմնադիր (50-50), բայց հիմնադիրներից մեկը հանրապետությունում չի, մյուս հիմնադիրը ցանկանում է գործունեությունը դադարեցնել: Կնշե՞ք քալյլերը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքի առքուվաճառք

Սամ. Բարև Ձեզ։ Երկու ՍՊԸ-ների միջև իրականցվելու է գույքի առուվաճառքի գործընթաց։ ՍՊԸ-ները աշխատում են ԱԱՀ-ով։ Խնդրում եմ հայտնել` ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում, և վճարված ԱԱՀ-ի գումարը հաշվանցվելու է, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ, թե՞ ՍՊԸ

Մարինա. Հարգելի գործընկերներ, պետք է բացվի կազմակերպություն, որը զբաղվելու է արտադրությամբ, որը պետք է արտահանվի (հումքը ձեռք է բերելու ՀՀ-ից): Ճիշտ կլինի ՍՊԸ, թե՞ Ա/Ձ հիմնել, և ի՞նչ հարկեր են առաջանալու։ Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ գործունեության դադարեցում

Լուսի. Բարև Ձեզ: Միկրոյով աշխատող ՍՊԸ-ն նոյեմբեր ամսից ժամանակավոր դադար եմ տվել, բայց աշխատակիցներին չեմ ազատել և եկամտային չեմ ներկայացրել: Հիմա, եթե ազատեմ` խնդիր կլինի՞, թե՞ զրոյական նոյեմբեր և դեկտեմբեր 189 ձևը տամ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կուտակված շահույթ

Հայկ. Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ՍՊԸ հիմնադիրը իր երկու տարիների կուտակված շահույթը ուզում է ներդնել կանոնադրական կապիտալում, ապա ի՞նչ ընթացակարգով է արվում: Այս դեպքում այլևս չի՞ առաջանում շահաբաժնի վճարումից եկամտային հարկ վճարելու պարտավորություն: Շնորհակալություն: