Tag: վերջնահաշվարկ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սոց. վճարի հաշվարկ

Հայկ. Ես լսել եմ, որ վերջնահաշվարկից գործատուն սոց. չի վճարում, բայց սոց.ի հրահանգի մեջ նշվում է, որ հարկումը կատարվում է ընդհանուր սկզբունքով... խնդրում եմ ասեք, հնարավոր է ես ինչ-որ բան բաց եմ թողել..... ո՞րն է ավելի ճիշտ, որտե՞ղ էլի կարող եմ կարդալ այդ մասին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ կատարելիս

Արթուր. Ի՞նչ եք կարծում, եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի և ազատվել ընդամենը 2 ամիս հետո, ապա վերջնահաշվարկ կատարելիս նրան արձակուրդայինի գումար վճարվում է, թե ոչ, չէ որ նրա աշխատանքային 6 ամիսը դեռ չի լրացել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երբ վճարվում է վերջնահաշվարկ

Արտյոմ. Սիրելի հաշվապահներ, ասացեք խնդրում եմ, երբ որ աշխատողին ազատելիս վճարվում է վերջնահաշվարկ, որը ներառում է չօգտագործած արձակուրդայինը և տվյալ ամսվա չվճարված աշխատավարձի գումարները, հարկումը կատարելիս դրանք պե՞տք է առանձին հարկել, թե պետք է գումարել իրար, ստանալ 1 համախառն եկամուտ ու նոր հարկել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողն հունիս ամսին եղել է հերթական արձակուրդում

Նաիրա Ն. Հարգելի հաշվապահներ, Աշխատողն հունիս ամսին եղել է հերթական արձակուրդում, ազատվելու է աշխատանքից նոյեմբերի 30-ին: Վերջնահաշվարկ հաշվելու համար ետ գնալով վերցնեմ մինչև արձակուրդ եղած ամիսներն, թե արձակուրդի ամիսն բաց թողնելով` ձևավորեմ 12 ամիսները:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների անհամապատասխանություն

Arpin. Հարգելի հաշվապահներ, սեպտեմբեր ամսին 2 հոգու ազատել եմ, վճարել եմ վերջնահաշվարկ և աշխատավարձ: Ընդհանուր գումարը արտացոլել եմ սոց-ի և եկամտահարկի եռամսյակային հաշվետվ-ն մեջ, ինչպես սովորական աշխատավարձը կարտացոլեի, սակայն քանի որ վերջնահաշվարկից սոց չի հաշվարկվում, աշխ-վարձի և սոց. վճարի հետ անհամապատասխանություն է առաջանում: Ինչպե՞ս վարվեի, պետք է առանձին տողով ցույց տայի վերջնհաշվարկի գումարը: Ո՞ր տողով: Եվ հարկավո՞ր է ճշգրտում տալ, թե ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ անելիս

Անի. Խնդրում եմ օգնեք մի հարցում: Աշխատողը աշխատել է ապրիլի 15-ից օգոստոսի 10-ը: Վերջնահաշվարկ անելիս արձակուրդային օրերը հաշվելու եմ նո՞ր ԱՕ-ով, թե մինչև օգոստոս ամիսը բաժին ընկնող օրերինը հնով, իսկ օգոստոսինը նորով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխություններ

Кристина. Բարև Ձեզ, կարող եք ասել, թե 2010թ. ո՞ր ամսից և ամսի քանիսի՞ց է սկսել գործել նոր աշխատանքային օրենսգիրքը և արդյոք 2007 և 2008թթ. չօդտագորված արձակուրդների հաշվարկը կատարվելու է նոր գործող օրենսդրությամբ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Լիանա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում: Աշխատողը աշխատել է մայիսի 3-ից օգոստոսի 9-ը, օգոստոսի համար վերջնահաշվարկ պե՞տք է արդյոք: Ես հաշվել եմ 3 ամսվա համար: Եթե պետք է, ինչպե՞ս հաշվեմ: Աշխատավարձը ամսական 120 000 դրամ է: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Skristin. Բարև ձեզ հարգելիներս, ես հաշվարկել եմ վերջնահաշվարկ, սակայն կասկածում եմ, եթե մեծ դժվարություն չի ներկայացնում, դուք էլ հաշվարկեք համեմատելու համար աշխատողը ընդունվել է 03.08.10-ին, ազատվել 17.09.10:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը ազատվում է ամսվա վերջին օրը

Հասմիկ. Եթե աշխատողը ազատվում է ամսվա վերջին օրը, նրա վերջնահաշվարկը կարելի՞ է անել ամսի 1-ով, այսինքն՝ հատուցումը արձակուրդայինի հաշվարկել ազատման հաջորդ օրը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Աննա. Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, մեր հիմնարկի գործավարը ազատվել է աշխատանքից համաձայն իր դիմումի և գնում է: Նա ունի 35 տարվա ստաժ և 2010թ-ին արձակուրդ չի գնացել: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս հաշվեմ նրա վերջնահաշվարկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Պ.Արթուր. Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանեք վերջնահաշվարկը դա չվճարված աշխատավարձ և չվճարված արձակուրդի գումա՞րն է: Եթե կարելի է, ասեք, թե որտեղից կարող եմ դրանց մասին կարդալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Նոնա. Խնդրում եմ օգնեք , եթե աշխատողը աշխատում է մի հիմնարկում մարտի 1-ից և ազատվում է աշխատանքից սեպտեմբերի 30-ին, այդ ընթացքում ստացած աշխատավարձը կազմել է 230 000 դրամ, արձակուրդ էլ չի գնացել, ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ: Նախապես շնորհակալ եմ.......
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ

Անահիտ. Բարև Ձեզ, եթե աշխատողի պայմանագիրը ավարտվել է 2010թ. օգոստոսի 31-ին, իսկ վերջնահաշվարկ չի արվել, այլ արվել է 2010թ. սեպտեմբերի 15-ին, ինչպիսի՞ տուգանք պետք է վճարել և ու՞մ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը աշխատում է 2010 թվականի մարտի 1-ից

Լիանա. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք, ճի՞շտ եմ մտածում, թե ոչ: Կազմակերպության աշխատակիցը աշխատում է 2010 թվականի մարտի 1-ից, պայմանագիրը ավարտվում է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին: Ես կարող եմ այդ աշխատողին սեպտեմբերի 16-30 տրամադրել արձակուրդ, վճարել արձակուրդային, իսկ պայմանագիրը չերկարացնել առանց վերջնահաշվարկի: Եվ արձակուրդային վճարի համար սոց. վճարները տրվում են արդյոք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Ժաննա. Հարգելի Հաշվապահներ, ասացեք խնդրեմ, ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկը, եթե աշխանողը արձակուրդից վերադարձել է 16.07.2010 եվ ազատվել է աշխատանքից 04.08.2010: Աշխատավարձը 62500 է, եթե կարելի է` բացատրելով գրեք: Նախապես շնորհակալ եմ: Սկսնակ հաշվապահ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Nano. Հարգելի էքսպերտ, շատ եմ խնդրում օգնել ինձ հետևյալ հարցում. Մեր կազմակերպության աշխատակիցներից մեկը մեկ տարի առաջ համատեղությամբ աշխատում էր նաև բուհում, մեր մոտ հիմնական աշխատող համարվելով: Այս ուս. տարվա վերջ, հուլիսին նա ցանկանում է մեր մոտ լինել համատեղությամբ իսկ բուհում հիմնական աշխատող: Բուհի կադրերի բաժնի աշխատակիցը ինձ ասեց որ աշխատանքային գրքույկը փակեմ: Ես ուզում էի համաձայնագիր կցել պայմանագրին փոխադրելով հիմնական աշխատանքից համատեղումով աշխատանքի համաձայն իր դիմումի: Բայց նույն կադրերի աշխատակիցը պարտադրել էր, որպեսզի ես գրքույկի մեջ գրեմ հետևյալը. Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Նառա. Հարգելի Կոլեգաներ խնդրում եմ ինձ օգնեք. Ինչպես կատարեմ վերջնահաշվարկը եթե աշխատակիցը ազատվում է աշխատանքից 07.08-ով եւ դրանից առաջ 29.03-ից մինչեւ 26.04 գտնվել է հերթական արձակուրդում: Աշխատավարձը կազմել է 45000 դր.: Կանխավ շնորհակալություն: