Month: April 2016

Արդյո՞ք գործարքը կհամարվի կանխիկ

Հակոբ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե ՍՊԸ-ն առհաշիվ անձի միջոցով բանկում կատարել է վճարումներ գազի և լույսի համար (3 000 000 դրամից ավել գումար մեկ ամսվա ընթացքում), արդյո՞ք համարվում է կանխիկ գործարք: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք առաջանում է շահութահարկի պարտավորություն

Սամվել.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ 2 հարցին՝

1. 2015թ. կազմակերպությունը աշխատել է շրջանառության հարկով, բացի շրջանառության հարկից էլ ի՞նչ հարկատեսակի հաշվետվություն ներկայացնել և վճարում կատարել՝ չհաշված եկամտային հարկը:

2. 2015թ. կազմակերպությունը ժամանակին ներկայացրել է շրջ. հարկի հաշվետվությունները և ժամանակին կատարել վճարումները (4-րդ եռամսյակի վճարումը կատարվել է մինչև 2016թ. հունվարի 15-ը): 2016թ. հայտը ժամանակին չներկայացնելու պատճառով ավտոմատ անցել ենք ԱԱՀ-ի դաշտ: Խնդրում եմ պատասխանել՝ ՀՏ-ն իրավունք ունի՞ գանձել 2015թ. համար շահութահարկ՝ ամբողջ 2015թ. շրջ. հարկի 40 %-ի 20 %-ը:

Արդյո՞ք կատարվելու է վերջնահաշվարկ

Մարիանա.

Բարև ձեզ: Եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի և 1 օրից ազատվել է, նրա հետ վերջնահաշվարկ կատարելու՞ ենք, թե՞ ոչ, և եթե այո՝ ինչպե՞ս: Կանխավ շնորհակալություն:

Որքա՞ն կկազմի մայրության նպաստը

Սոֆյա.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Որքա՞ն կկազմի իմ մայրության նպաստը, եթե ընդունվել եմ աշխատանքի 01.07.2015-ին և գնացել ֆիզ. արձակուրդ 26.10.2015-ին: Միջին ամսական աշխատավարձս կազմում է 100 000 դրամ, եկամտային հարկը և սոցիալական վճարը հանած` 70 600: Երեխային ունեցել եմ կեսարյան հատումով, ուստի օրերի քանակը ավելացվել է 14.03.2016-ից 28.03.2016թ: Խնդրում եմ պատասխանել:

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի հրաժարվել նպաստից

Lyudmila.

Հարցս հետևյալն է՝ գործատուն իրավունք ունի՞ հրաժարվել իրեն (5 օր) հասանելիք անաշխատունակության նպաստը (հիվանդության) վճարելուց, և միայն պետբյուջեի մասը վճարի:

ԱՁ-ի անվանափոխություն

Մարիամ.

Խնդրում եմ ասել՝ հնարավո՞ր է արդյոք ԱՁ-ի անվանափոխություն անել:

Ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարի ԱՁ-ն

Հայարփի.

Բարև ձեզ: Ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարի ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով (բացի շրջանառության հարկից): ԱՁ-ի տնօրենը մեծ է 1974թ-ից, սոցիալական վճար վճարելու՞ է, թե՞ ոչ: Եվ ի՞նչ հաճախականությամբ պետք է վճարվեն: Շնորհակալություն:

Ո՞ր ամսվա ԱԱՀ հաշվարկում ներառել հաշիվը

Արմեն.

Գործընկերներ, ո՞ր ամսվա ԱԱՀ հաշվարկում ներառել, օրինակ, ապրիլի 19-ին ստացված հաշիվը, եթե մատակարարման ամսաթիվը նշված է 31.03.2016թ: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Կանխիկացում արտարժութային հաշվարկային հաշվից

Կարեն.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը կարող է կանխիկացում կատարել դոլարային հաշվարկային հաշվից: Շնորհակալություն:

Ֆինանսական վարձակալության ձևակերպումներ

257

Արման.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օրինակով ցույց տալ հաշվապահական ձևակերպումները ֆինանսական վարձակալության (լիզինգի) համար: Շնորհակալություն:

Երեխայի խնամքի արձակուրդ մեկնող աշխատակցի տվյալների լրացման հետ կապված

Քրիստինա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հաշվապահ չեմ, սակայն քանի դեռ չեմ ընդունել հաշվապահ, շտապ պետք է գրանցեմ երեխայի խնամքի արձակուրդ մեկնող աշխատակցուհու երեխայի ծննդյան տվյալները և արձակուրդի ժամանակահատվածը էլեկտրոնային հաշվետվությունների կայքում: Ամբողջովին լրացրել եմ: Սակայն, ըստ հարկայինի, լրացված դաշտերը ամբողջովին չեն: Նրանք ասում են` քանի որ նա արձակուրդում է 2014թ.-ից, և նրա երեխայի խնամքի արձակուրդը գրանցված չէր համակարգում, ես պետք է սոց. վճարների դաշտն էլ նշեմ՝ 3 000 դրամները տանելու համար: Խնդրում եմ օգնել ինձ գտնել այդ դաշտը:
IV. Սոցիալական վճարներ կատարելը դադարեցնելու մասին տեղեկություն
Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվ [4.4.1] – այս դաշտը ինչի՞ համար է:

ՀԿ գրանցելու համար

Sate.

Հարգելի ընկերներ, խնդրում եմ ասել` որքան է կազմում հասարակական կազմակերպության գրանցման համար նախատեսված պետական տուրքը: Եվ ես ունեմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, արդյո՞ք հնարավոր է մերժեն ՀԿ գրանցումը: Շնորհակալություն:

Բնապահպանական վճարների հաշվարկ-հաշվետվությունները ուշացվել են 3 օրով

Արման.

Բնապահպանական վճարների հաշվարկ-հաշվետվությունները ուշացրել եմ 3 օրով, ու ընկերությանը տուգանել են 100 000 դրամով, սակայն օրենքով սահմանված է.

Բնապահպանական վճարներ վճարողների կողմից հարկային և բնապահպանական մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար վճարողից գանձվում է տուգանք` վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:

Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս վարվել:

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Հայարփի.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ ուղարկեք պայմանագրի ձև այն մասին, երբ ՊՈԱԿ (ՀՈԱԿ)-ը գնումներ է կատարում ֆիզիկական անձից: Այս դեպքում կապված վճարի չափից պետք է գնումներ կատարող կազմակերպությունը վճարի նաև 10 կամ 11 տոկոս եկամտային հարկ, չէ՞:

Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի եկամտային հարկ

mayis38.

Նորաբաց ԱՁ-ն հաշվետւ եռամսյակում չի աշխատել, ունի զրո շրջանառություն, արդյո՞ք պետք է վճարի եկամտային հարկ:

Ստորագրողներից մեկը մեկնում է արձակուրդ

Սաթեն.

Կազմակերպությունն ունի երկու ակտիվ ստորագրություն, եթե ստորագրողներից մեկը գնում է արձակուրդ, ապա պե՞տք է նրան պարտադիր ապաակտիվացնել, թե՞ կարող ենք հետ կանչել ստորագրելու համար` նրա համաձայնությամբ:

ԱՁ գործունեության դադարեցման համար

Դավիթ.

Ինչպե՞ս կարող եմ դադարեցնել ԱՁ-ի գործունեությունը:

Էլ. ստորագրության տարեկան սպասարկման վճարը փոխանցելու համար

Tatev.

Բարև, հաշվապահներ ջան:
Ինձ անհրաժեշտ է ԷԿԵՆԳ ի հաշվեհամարը էլ. ստորագրության տարեկան սպասարկման վճարը փոխանցելու համար:

Ին՞չ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ

Գևորգ.

Ողջույն, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ օգնեք ինձ տալու հետևյալ գործառնության հաշվապահական ձևակերպումները.

փետրվարի 1-ին կազմակերպությունը բանկից ստացել է կարճաժամկետ վարկ` 10․000 USD (դոլլար) և երկարաժամկետ վարկ 20.000.000 AMD (դրամ): Ին՞չ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ: Կանխավ շնորհակալություն:

Հասմիկ Ավագյան

Անուն, Ազգանուն՝ Հասմիկ Ավագյան
Էլ. փոստ՝ hasmik2973 շնիկ mail.ru
Հեռախոս՝ 095 35 46 40
Պաշտոն՝ Հաշվապահ
Բովանդակություն՝ Փնտրում եմ գլխավոր հաշվապահի,հաշվապահի աշխատանք:Ավարտել եմ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը,ունեմ 15 և ավելի տարվա աշխատանքային փորձ:Տիրապետում եմ հարկային և աշխատանքային օրեսդրությանը, 1C, ՀԾ-Հաշվապահ 6, e-invoicing, MS Office, internet համակարգչային ծրագրերին:
Ցանկալի աշխատավարձ՝ 200 000

Անի Հարությունյան

Անուն, Ազգանուն՝ Անի Հարությունյան
Էլ. փոստ՝ aniharutyunyan1992a շնիկ mail.ru
Հեռախոս՝ 055549050
Պաշտոն՝ հաշվետար, բանկում սպասարկման բաժնում
Բովանդակություն՝ Ունեմ աշխատանքային փորձ
Ցանկալի աշխատավարձ՝ 100 000
Այլ նշումներ՝ Աշխատել եմ Ֆրեդա ՍՊԸ ում որպես հաշվետար

Երանյան Տիգրան

Անուն, Ազգանուն՝ Երանյան Տիգրան
Էլ. փոստ՝ tyeranyan շնիկ yahoo.com
Հեռախոս՝ 098352011
Պաշտոն՝ հաշվապահ
Բովանդակություն՝ հաշվապահոթյան վարում

Ռուզաննա Արշակյան

Անուն, Ազգանուն՝ Ռուզաննա Արշակյան
Էլ. փոստ՝ RuzArsh1981 շնիկ gmail.com
Հեռախոս՝ 099-01-84-99
Պաշտոն՝ Հաշվետար
Բովանդակություն՝ • Հաշվետվությունների վարում. Հաշիվ ապրանքագրերի կազմում: • Ապրանքների,մուտք, ելք. • Ընթացիկ համակարգչային աշխատանքներ:• Պահեստի ապրանքների տեղաշարժի փաստաթղթային ձևակերպում.
Ցանկալի աշխատավարձ՝ 150 000
Այլ նշումներ՝ Լեզուների իմացություն՝ Ռուսերեն, Անգլերեն/ Ծրագրերի իմացություն ՝ Word, Excel, 1 C, E-Invoice

Էմմա Մելիքյան

Անուն, Ազգանուն՝ Էմմա Մելիքյան
Էլ. փոստ՝ emmamelikyan շնիկ mail.ru
Հեռախոս՝ 093382105
Պաշտոն՝ գլխավոր հաշվապահ
Բովանդակություն՝ փնտրում եմ հաշվապահի աշխատանք
Այլ նշումներ՝ ունեմ երկար տարիների փորձ, բարձրագույն կրթություն, անցել եմ լրացուցիչ որակավորումներ, ունեմ հավաստագրեր: Կվարեմ ինչպես փոքր, այնպես էլ մեծ ընկերություններւի հաշվապահւթյունը մատչելի գներով:

“ԱԳԲԱ Լիզինգ” ընկերությունը և Accountant.am կայքը հայտարարում են համագործակցության մասին

acba_logo

“ԱԳԲԱ Լիզինգ” ՓԲԸ-ն իր գործունեությունն է ծավալում ՀՀ ֆինանսական վարձակալության շուկայում սկսած 2003թ. և հանդիսանում է լիզինգի շուկայի առաջատար: Համագործակցելով Accountant.am կայքի հետ, Ընկերությունն իր խորհրդատվական ծառայությունն է մատուցում տվյալ հարթակում նույնպես: Այսուհետ ցանկացած հարց լիզինգի վերաբերյալ 1 բանկային օրվա ընթացքում կստանա լիարժեք պատասխան՝ “ԱԳԲԱ Լիզինգ” ՓԲԸ-ի փորձառու մասնագետների կողմից:

Արդյո՞ք Ա/Ձ-ն կարող է նշել ֆիզ. անձի բանկային հաշվեհամարը

Ստյոպ.

Բարև ձեզ: Եթե Ա/Ձ-ն մատուցել է ծառայություն և պետք է հաշիվ-ապրանքագիր դուրս գրի էլեկտրոնային, բայց չունի բանկային հաշիվ, արդյո՞ք կարելի է, որ Ա/Ձ-ն հաշվում նշի իր ֆիզ. անձի բանկային հաշիվը:

Տնտեսական դասակարգչի վերաբերյալ

Արսեն.

Հարգելիներըս, խնդրում եմ օգնել, ցանկանում եմ գրանցել ԱՁ www.e-register.am կայքում, հեռախոսի և համակարգիչների վերանորոգմամբ եմ ուզում զբաղվել, հասել եմ “Տնտեսական գործունեության դասակարգիչ” կետին, ինձ առաջարկում է ընտրել
“95.12.0 Կապի սարքավորանքի նորոգում” կամ “95.11.0 Համակարգիչների եւ ծայրամասային սարքվածքների նորոգում”:

Ստացվում է՝ ես իրավունք ունեմ միայն մեկ տիպի սարքավորում վերանորոգել, ես ուզում եմ համակարգիչ, հեռախոս և կենցաղային այլ իրեր վերանորոգելու իրավունք ունենալ: Ի՞նչ անել այս դեպքում: Նախօրոք շնորհակալություն:

Էլեկտրոնային հաշվետվությունների պայմանագրի վերաբերյալ

Էդգար.

Բարև ձեզ, նոր եմ ծավալում գործունեություն, կօգնե՞ք էլեկտրոնային հաշվետվությունների պայմանագրի հարցում:

Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ

Աֆինա.

Հարգելի հաշվապահներ, ի՞նչ գործողություններ տալ, եթե ապրանք ենք ձեռք բերել + ԱԱՀ, օրինակ` 578 000 դրամի ապրանք, ապա 578 000 * 16.67:

ՓրոֆԹաքս ՍՊԸ

proftax

Ընկերություն` ՓրոֆԹաքս ՍՊԸ
Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 49
Էլ. փոստ` info շնիկ proftax.am
Թափուր աշխատատեղ` Աշխատանքի նկարագիր ProfTax հաշվապահական ընկերությանը անհրաժեշտ են մասնագիտական բարձր հատկանիշներով օժտված հաշվապահներ:
Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքային պարտականություններ -Հաշվապահական և հարկային հաշվառման վարում, -Հաշվետվությունների կազմում և ներկայացում, -Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում -Հաշվապահական ձևակերպումների իրականացում -Հաշիվ ապրանքագրերի պատրաստում -Ապրանքանյութական պաշարների անալիտիկ հաշվառման վարում -Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ -Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում -Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անալիտիկայի վարում -Ներքին հաշվետվությունների կազմում
Պահանջվող որակավորումներ` -Բարձրագույն կրթություն՝ Հաշվապահի և (կամ) Ֆինանսիստի և (կամ) Տնտեսագետի մասնագիտությամբ -Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես հաշվապահ -Հարկային իրավահարաբերությունները և հաշվապահական հաշվառումը կանոնակարգող ՀՀ օրենսդրության և այլ իրավական ակտերի իմացություն -ՀՀ Աշխատանքային օրենսգրքի իմացություն -1C և (կամ) ՀԾ հաշվապահական ծրագրերի և e-Invoicing ծրագրի իմացություն -Համակարգչից վարժ օգտվելու, ինչպես նաև Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու կարողություն: Պահանջվող հմտություններ -Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին -Հաղորդակցվելու և բանակցելու բարձր հմտություններ -Հաճախորդների հետ նուրբ և բարդ խնդիրների կարգավորման ունակություն -Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն -Անալիտիկ մտածելակերպ -Կազմակերպչական և թիմային աշխատանքներ կատարելու ունակություն
Դիմելու ընթացակարգը` Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականները և ուղեկցող նամակը info շնիկ proftax.am էլեկտրոնային հասցեին PDF ֆորմատով: Նամակի բովանդակություն տողում (Subject line) նշել հաստիքը (Հաշվապահ):
Ընկերության մասին` Լինելով Հայաստանում առաջատար հաշվապահական ընկերությունների թվում՝ ProfTax ընկերությունը առաջարկում է հաշվապահական, ֆինանսական և խորհրդատվական ծառայությունների լայն ցանկ՝ սերտորեն համագործակցելով և՛ Հայաստանի, և՛ արտասահմանյան գործընկերների հետ:

Գոռ Պողոսյան

Անուն, Ազգանուն`Գոռ Պողոսյան
Էլ. փոստ`gor781-81 շնիկ mail.ru
Հեռախոս` 099-707-307
Պաշտոն` Հաշվետար
Բովանդակություն` Սիրում եմ այս ոլորտը
Ցանկալի աշխատավարձ` 90.000 – 100.000 ՀՀ դրամ

Սառը սուրճի արտադրություն և վաճառք

Ջոն.

Բարև ձեզ: Որտեղի՞ց կարող եմ ստանալ լիարժեք տեղեկատվություն սառը սուրճի արտադրությամբ և վաճառքով զբաղվելու վերաբերյալ:

Էլինա Օհանյան

Անուն, Ազգանուն`Էլինա Օհանյան
Էլ. փոստ`elina.ohanyan.1985 շնիկ mail.ru
Հեռախոս` 055-73-35-73,098-81-22-77
Պաշտոն` գլխավոր հաշվապահ
Բովանդակություն` Ունեմ բարձրագույն կրթություն,2009թ-ից ՊՈԱԿ-ում աշխատում եմ որպես գլխավոր հաշվապահ:Կատարում եմ հաշվապահական հաշվառմանը վերաբերող բոլոր փաստաթղթերի և հաշվետվությունների ձևակերպում և կազմում, աշխատավարձ, Էլեկտրոնային հաշվետվությունների կազմում և ներկայացում, կադրային գործ, հարկային հաշվետվությունների կազմում և ուղարկում, E-Invoicing ծրագրի միջոցով հարկային հաշիվների դուրս գրում, ստացում, էլեկտրոնային ստորագրություն: Տիրապետում եմ աշխատանքային և հարկային օրենսդրությանը, 1C, ՀԾ-Հաշվապահ 6, e-invoicing, MS Office, internet համակարգչային ծրագրերին:
Ցանկալի աշխատավարձ` Սկսած 80.000 – 120.000 դրամից (կախված ծանրաբեռնվածությունից)
Այլ նշումներ` Կկատարեմ նաև ազատ գրաֆիկով աշխատանքներ

Անահիտ Սահակյան

Անուն, Ազգանուն` Անահիտ Սահակյան
Էլ. փոստ`asahakyan7 շնիկ gmail.com
Հեռախոս` 098579799
Պաշտոն` Հաշվապահ
Բովանդակություն` Հաշվապահ
Ցանկալի աշխատավարձ` 200 000

ՀԴՄ կտրոնների վրա ապրանքներն իրենց կոդերով տպելու պահանջ

Արման.

Ժողովուրդ, ի՞նչ նորություն ունեք ՀԴՄ կտրոնների վրա ապրանքներն իրենց կոդերով տպելու պահանջի հետ կապված: Արդյո՞ք մայիսի 1-ից գործելու է օրենքը, թե՞ ոչ:

Հիմնական միջոցի մաշվածության հաշվարկի հետ կապված

227

Company.

Ընկերությունը 2008թ. հուլիսին ձեռք է բերել տպագրական սարքավորում 100 մլն. սկզբնական արժեքով: Հետագա տարիներին մաշվածությունը ձևակերպվել է անհավասարաչափ բաժիններով (տարեկան մաշվածության գումարը ստացվել է ավելի քիչ, քան կարող էր հաշվարկվել գծային մեթոդով), չնայած շահութահարկի հաշվարկում քաղաքականությունը նշվել է գծային մեթոդով: Արդյունքում վերջնական մաշվածության ժամկետը ստացվել է ոչ թե 2013թ. հուլիսը, այլ 2014թ. դեկտեմբերը:

Հարց.
Հարկային առումով գծային մեթոդից շեղումը կարո՞ղ է դիտարկվել խախտում և ի՞նչ պատասխանատվություն կարող է կիրառվել:

Հաշվարկը ավտոմատ լրացրել է սոցիալական վճարի գումարը

Հեղինե.

Հարգելի հաշվապահներ, ընդունել ենք աշխատակից, 1996թ. ծնված, և ամփոփ հաշվարկ եկամտայինի հաշվետվություն 109-ը լրացման ժամանակ սոցիալական վճարը պահվել էր: Թեժ գծով պատասխանեցին, որ պատճառը աշխատակցի տարիքն է: Խնդրում եմ հղում տվեք կամ բացատրեք` օրենքի որ դրույթով է կարգավորվում այս պահը:

ՀՄ մաշվածության հաշվարկ

Լիլիթ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում. ՊՈԱԿ-ը հիմնական միջոց է ստացել անհատույց հոկտեմբեր ամսին, դեկտեմբերին ամորտիզացիան հաշվելիս ինչպե՞ս հաշվել նոր հ/մ-ի ամորտիզացիան (երկու ամսվա համար, թե՞…):
Կանխավ շնորհակալ եմ:

Մետաղադրամով շահագործվող սուրճի ավտոմատների դեպքում ՀԴՄ չտրամադրելը

Հակոբ.

Հարգելի կոլեգաներ, եթե կարելի է, մի հարց էլ ես ունեմ:
Մետաղադրամով շահագործվող սուրճի ավտոմատների դեպքում ՀԴՄ չտրամադրելը ո՞ր օրենքով է կարգավորվում (կխնդրեի տալ օրենքի կամ օրենքի մի մասի վրա հղումը):
Կանխավ շնորհակալություն:

Շինարարական տենդերի մասնակցելու համար

Արմեն.

Բարև ձեզ, հարգելիներս: Ունեմ առևտրային գործունեություն իրականացնող ՍՊԸ: Ցանկանում եմ մասնակցել շինարարական տենդերի, որը միայն վերանորոգման աշխատանքներ է ներառում: Անհրաժե՞շտ է լիցենզավորվել, եթե այո, ապա լիցենզիա ստանալու համար կարո՞ղ եմ հանդես գալ նույն ՍՊԸ-ով, ինչպիսի պետական տուրքեր պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:

ԱՁ ուշացրել է շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումը

Susi.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ես Ա/Ձ եմ, շրջանառության հարկով հարկվող, բայց ուշացրել եմ հայտը` ավտոմատ դառնալով ԱԱՀ վճարող: Հարցս այսպիսին է. ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ, եթե արդեն ԱԱՀ վճարող եմ, եթե հունվար և փետրվար ամիսների համար շրջանառության հարկի հաշվետվություն արդեն ուղարկել եմ: Նախապես շնորհակալ եմ:

Շահութահարկով յուրաքանչյուր հաշմանդամի 150 տոկոսը նվազացնելու համար

Աննա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասել.
Շահութահարկով յուրաքանչյուր հաշմանդամի 150 տոկոսը նվազացնելու համար կա՞ արդյոք հաշմանդամին տրված հաշմանդամության կարգի սահմանափակում: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս ձեռք բերել դրոշմապիտակ

Արման.

Ինչպե՞ս ձեռք բերել դրոշմապիտակ:

Արդյո՞ք տնօրենը իրավունք ունի փոխառություն վերցնել հաշվարկային հաշվից

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. կազմակերպության (ՓԲԸ) տնօրենը իրավունք ունի՞ փոխառություն վերցնել կազմակերպության հաշվարկային հաշվից: Եթե այո, ապա փոխառության պայմանագրում ո՞վ է ստորագրելու որպես տնօրեն: Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել:

Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ

Սյուզաննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս հաշվարկել միջին ամսական եկամուտը մայրության նպաստի հաշվարկի ժամանակ, եթե աշխատակիցը գործատուի մոտ մինչ այդ աշխատել է 12 ամսից պակաս ժամանակ:

Ֆիզ. արձակուրդից աշխատանքի վերադառնալու կարգը

Լիկա.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք, գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, բալիկս 2 տարեկան է, ուզում եմ վերադառնալ աշխատանքի, բայց գործատուն մերժում է հետ ընդունել և ասում է, որ լավության կարգով քեզ կտեղավորենք մեր լիազորությունների շրջանակներում այլ աշխատանքի: Աշխատանքս պետ. հիմնարկում է, հիմա խնդրում եմ ասեք, իրավունք ունե՞ն ինձ տեղափոխել այլ աշխատանքի: Իսկ եթե այո, ես իրավունք ունե՞մ չհամաձայնվելու: Աշխատավարձի չափը պարտավո՞ր են պահպանել նոր աշխատավայրում: Եվ վերջին հարցս` եթե իրավունքներս պաշտպանելով վերադառնամ իմ աշխատանքին, իրավունք ունե՞ն մինչև երեխայիս 3 տարեկանը լրանալը ինչ-որ պատճառով ինձ հեռացնեն աշխատանքից: Նախապես շնորհակալ եմ, ինձ շատ կօգնեք, եթե հարցերս իրենց պատասխանը կգնեն: