Day: December 9, 2016

Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված

Vahe.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված նվազագույն աշխատավարձի շեմը չպահպանելու համար:

ԱՁ մայրության նպաստ

Արմինե.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել` ինչպես են հաշվարկում անհատ ձեռներեցի մայրության նպաստը: Շնորհակալություն:

Որքա՞ն են կազմում օրապահիկն ու գիշերավարձը

Լիա.

Բարի օր բոլորին:

Շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք օգնել. Բրյուսելի գործուղման համար օրապահիկն ու գիշերավարձը ինչքա՞ն է կազմում:

Խնդրում եմ պատասխանել A.S.A.P.

Գործնական առաջարկ

Լուսի.

Հարգելի հայեր, ո՞վ կցանկանա տրամադրել իր Ա/Ձ-ն ծառայությունների համար, բիզնեսը կա, ԱՁ բացելու հնարավորություն չունենք, թիմի անդամները բոլորը գրանցված, սակայն խնդիրներով ՍՊԸ-ներ ունեն: Եթե որևէ մեկը ցանկանա համագործակցել, շնորհակալ կլինենք՝ շոշափելի և առարկայական:

Աշխատանքային Օրենսգրքի 13 բաժնի, 1 կետի, 11 ենթակետի վերաբերյալ

Պողոսյան Թամարա.

Խնդրում եմ պատասխանեք` Աշխատանքային Օրենսգրքի 13 բաժնի, 1 կետի, 11 ենթակետի հիման վրա կարելի՞ է աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի պատրվագով:

Ի՞նչ է անհրաժեշտ ընտանեկան բիզնես գրանցելու համար

Լուսի.

Կարելի՞ է իմանալ` ի՞նչ է անհրաժեշտ ընտանեկան բիզնես գրանցելու համար, և որքա՞ն են կազմում ամսական վճարները, եթե զուտ ծառայություն է մատուցվում: