Day: March 15, 2017

Աշխատակիցը մեկնել է արձակուրդ ու հետ է կանչվել

Թամարա.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել: Աշխատակիցը հրամանով գնացել է արձակուրդ ու հետ է կանչվել, որի արդյունքում վճարվել է ամբողջ արձակուրդային վճարը և չօգտագործված օրերի համար աշխատավարձ: Վերջնահաշվարկ կատարելիս վճարված, բայց չօգտագործված արձակուրդային օրերը ենթակա՞ են վերջնահաշվարկի, թե՞ ոչ:

Քանի՞ օրվա օրապահիկ է հաշվարկվում

Անահիտ.

Խնդրում եմ պատասխանեք: Եթե գործուղումը ամսի 9-ից 11-ն է, քանի՞ օրվա օրապահիկ է հաշվարկվում` 2, թե՞ 3:
Գործուղումը ք.Կապան է:

Ընկերությունը ապրանք է ներմուծում ՌԴ-ից

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, ընկերությունը ապրանք է ներմուծում ՌԴ-ից: Վաճառողը ապրանքը ներմուծելու է ՀՀ, այն տեղադրելու է և նոր միայն հանձնելու գնորդին: Հարցերս հետևյալն են՝

1. ՀՀ սահմանից մինչև գնորդ ընկերության հասցե տեղափոխման ճանապարհածախսը պե՞տք է ընդգրկել հարկային բազայում, թե՞ ոչ:
2. Ո՞ր օրվա փոխարժեքով է վերահաշվարկվում հարկային բազան՝ ՀՀ սահման հատելու՞, թե՞ ապրանքը հաշվառման վերցնելու:

Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է ներկայացնել տարեկան զրոյական հաշվետվություն

Սիլվա.

Ա/Ձ-ն 2008թ.-ից չի գործում, ներկայացրել է դադարեցման դիմում: 03․03․2017թ. Ա/Ձ-ն լուծարվել է: Արդյո՞ք այս դեպքում պետք է մեկ ամսվա ընթացքում ներկայացնել տարեկան զրոյական հաշվետվություն: Իրավաբանական բաժնում ասում են, որ պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնել, ՀՏ-ն ասում է՝ պետք չէ, քանի որ այդ տարիների համար դադարեցման դիմում է ներկայացվել: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս վարվել այս դեպքում: Եթե կա օրենքի հղում, խնդրում եմ, գրեք:

Կանխավ շնորհակալ եմ:

ՀԴՄ չի աշխատում

Լիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ մի հարցով. օգտագործում եմ հին սերնդի ՀԴՄ: Նորմալ աշխատում էր, հիմա գրում է E220 և ոչ մի գործողություն չի կատարում: Շնորհակալություն:

Արդյո՞ք անձը կենթարկվի վարչական պատասխանատվության

Գոհար.

Բարև ձեզ: Խնդրում եմ մի հարցի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրեք: Ասենք մարդը գրանցել է հասարակական կազմակերպություն մի 3 տարի առաջ, բայց որևէ գործունեություն չի իրականացրել, չունի կնիք և հաշվեհամար, արդյո՞ք կարող է տուգանքի արժանանալ: Չէ՞ որ գործունեություն չի ծավալել, որևէ շարժ չի եղել, բայց հաշվետվություն էլ չի ներկայացվել որևէ տեղ: