«

»

Sep 17 2013

Միջանկյալ շահաբաժինների վերաբերյալ

Մարինա.

Խնդրում եմ մանրամասն գրեք միջանկյալ շահաբաժնի ձևակերպումների մասին: Ասեք խնդրեմ` տարին քանի՞ անգամ կարելի է միջանկյալ շահաբաժին բաշխել և ի՞նչ գումարի չափով, սահմանափակումներ կա՞ն:

Բազմակի հաշվապահներ պնդում են, որ տարին մեկ անգամ (տարվա վերջ) կարող ես տալ շահաբաժինը, միջանկյալ շահաբաժին հասկացողություն չկա:

Խնդրում եմ հղում անել, թե որ օրենքի հիման վրա հիմնվենք միջանկյալ շահաբաժին բաշխելիս:
Կանխավ շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

1 կարծիք

  1. Արա Ա.

    Հարգելի Մարինա, ֆինանսական հաշվառման տեսանկյունից նախատեսված է, որ ընկերությունները կարող են հայտարարել միջանկյալ շահաբաժիններ: Այդ դեպքում կտրվեն հետևյալ ձևակերպումները.

    դ-տ կ-տ
    344 529 100 միավոր (միջանկյալ շահաբաժնի հայտարարում)
    529 252 100 միավոր (շահաբաժնի վճարում)

    Տարվա վերջում`
    342 529 230 միավոր (տարեկան շահաբաժնի հայտարարում)
    529 344 100 միավոր (միջանկյալ շահաբաժնի դուրսգրում)
    529 252 130 միավոր (տարեկան շահաբաժնի վճարում)

    Սակայն ի նկատի ունեցեք, որ “Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություննրի մասին” ՀՀ օրենքի հոդված 24-ի համաձայն ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:
Loading...