Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Ani.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին. աշխատողը 19.05.2014-01.09.2014 աշխատել է մայիս, հունիս ամիսներին 41 600, հուլիս, օգոստոս ամիսներին` 50 000 դրամ (մաքուր) աշխատավարձով: Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը: Խնդրում եմ, եթե հնարավոր է, գրել հաշվարկի ձևը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nelly

Անի ջան, առանց պահումների աշխատավարձը ինչքա՞ն է` 55 000 և 60 000:

Ani

59 600 և 70 820:

Աննա

Իմ կարծիքով պետք է այսպես հաշվարկվի.
Նախ որոշում ենք ընդհանուր աշխատարձի գումարը, որը հավասար է 260 840
միջին ամսական 260 840 / 4 = 65 210
միջին օրեկան 65 210 / 21 = 3105, եթե 5-օրյա է
վերջնահաշվարկ 3 105 * 6 = 18 360
մայիսին հասնում է 0.7 օր, իսկ հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար յուրաքանչյուրի համար 1.67 օր, ընդհանուր կազմում է 5.71 օր, կլորացնելով ստանում ենք 6 օր:

Գրիշա

Պետք է նաև նշեք` 5-օրյա աշխատանքային շաբաթով է աշխատանքը, թե` 6-օրյա: