Գործուղման ծախսի հաշվարկ

Հրապարակող`Accountant.am,ամսաթիվ`26/07/2010Այլ, Հարց ու պատասխան |

Manush.

Բարև Ձեզ,ես ուզում եմ իմանամ թե ինչպես հաշվարկեմ գործուղման ծախս Նոյեմբերյան–Երևան ճանապարածախսը ,օրապահիկը, գիշերավարձը`եթե առկա է հյուրանոցի կտրոնը կամ չկա կտրոնը: Կանխավ շնորհակալություն:

Tags: , ,

4 կարծիք

Մանե
Jul 27, 2010 at 14:31

Մանուշ օրապահիկի մասով` ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2335-Ն որոշման համաձայն ՀՀ տարածքում գործուղված աշխատողի մեկ օրվա օրապահիկը սահմանվում է 2000 հհ դրամ, հետևաբար 2000 բազմապատկում եք գործուղված օրերի թվով իսկ գիշերավարձի մասով` 5000 հհ դրամ: Իսկ եթե աշխատողը գործատուին չի ներկայացնում գործուղման փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, ապա գիշերավարձի ծախսից նվազեցվում է 30%-ի չափով


 
Emil
Jul 29, 2010 at 16:05

Մանուշ ջան Մանեի նշածը ճիշտ է, ուղակի այնտեղ նշվում է նաև, որ այդ սահմանաչափը, եթե ծախսերը հիմնավորող փաստաթղթեր չկան, նվազագույնն են, իսկ ինչ վերաբերվում է տրանսպորտային ծախսումներին, ապա նշեմ որ ճանապարհածախս է համարվում հիմնական աշխատանքի վայրից դեպի գործուղման վայր հասնելու համար անհրաժեշտ գործող միջմարզային ավտոբուսային երթուղիների սակագները: Բնականաբար այս դեպքում փաստաթղթի կարիք չկա:


 
Մանուշ
Jul 30, 2010 at 09:28

Բարև Ձեզ,ես մինչև հիմա գործուղման հաշվարկի մեջ գիշերավարձը հաշվարկել ու վճարել եմ 5000 դրամ, բայց առանց հյուրանոցի կողմից տրված կտրոնի, հիմա արդեն գիտեմ որ առանց կտրոնի պետք է հաշվարկեմ 3500 դրամ,ուզում եմ իմանամ հիմա ինչ որ ձևով ինչպես կարող եմ շտկեմ իմ սխալը:
կանխավ շնորհակալություն


 
Hasonik
Jul 30, 2010 at 15:06

2000 դրամ օրապահիկը և 5000 դրամ գիշերավարձը սահմանված են բյուջետային հիմնարկների համար, իսկ մյուս կազմակերպա-իրավական ձևերի համար դրանք նվազագույն ծախս են համարվում, կարող եք վճարել 8000 դրամ օրապահիկ` մաքսիմումով:


 

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:

Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.

Development: Babken Juharyan, Ara Ananyan

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank