Արդյո՞ք աշխատակիցը համարվում է ապահովագրավճար վճարող

Սուսաննա․

Բարև Ձեզ, եթե 2025թ-ին պարգևավճարի հիման վրա է դրույքը հասել և անցել 200 001 դրամը, սակայն 2026թ-ին ստանալու է 200 000 դրամից ցածր, ապա այս դեպքում է՞լ մեկանգամյայի համար պետք է դեկտեմբեր ամսից դառնար ապահովագրական վճար տվող և 2026թ-ին էլ մնար նույն կարգավիճակում։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ոչ, ըստ Պեկ պարզաբանման հիմքը միայն աշխատավարձն է ,

Knarik

Տիգրան ջան, պարգևատրումն էլ է աշխատավարձ համարվում այս պարագայում /ՊԵԿ ից ասացին/

Tigran

ՊԵԿ ում թող օրենք կարդան, ոչ թե սրա նրա պարգևատրումների չափերից բամբասեն.

հ.14 1. Ապահովագրավճարների՝
1) ամսական հաշվարկման բազա է համարվում հարկային գործակալների և հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուների կողմից վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց համար հաշվարկված աշխատավարձը.

սենց է գրված օրենքում, չի գրված բազայում ներառվում են նաև լրացուցիչ վարձատրությունը կամ դրան հավասարեցված վճարումները,

Tigran

օրենքում սենց են գրել աշխատավարձ հասհկացությունը.
29)  աշխատավարձ՝  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, որոնց ցանկը սահմանված է ֆինանսների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի և հարկային մարմնի համատեղ հրամանով.

Knarik

Դրա համար հաշվարկման բազան վերցնում են 2025թ նոյեմբեր ամսվա հաշվարկը,որտեղ դեռ չկա պարգևատրում: Հունվարից ,եթե չի գերազանցում 200001 ը , չի համարվի ապահովագրական վճար վճարող: