Արդյո՞ք խախտում է համարվում…

Գայանե.

Բարև ձեզ: Արդյո՞ք օրենքի խախտում է աշխատող ազատել և ընդունել աշխատող մեկ հրամանով:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Արդյո՞ք խախտում է համարվում…

  1. Բարև Ձեզ, Գայանե: Աշխատանքի ընդունման և ազատման հրամանները տարբեր անհատական իրավական ակտեր են, որոնք կազմվում են առանձին: Աշխատանքային օրենսգրքի հոդված 5-ում նշված է. «Աշխատանքի ընդունման, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո՝ երեք օրվա ընթացքում»: Դա նշանակում է, որ Ձեր կողմից նշված հրամանի դեպքում աշխատողը մյուս աշխատողի մասին ստանում է տեղեկատվություն, ինչը չի թույլատրվում օրենքով: Աշխատողի անձնական տվյալները աշխատանքային հարաբերությունների հետ կապված և որոշակի աշխատողին վերաբերող՝ գործատուին անհրաժեշտ տեղեկություններն են: Դրանց մեջ ընդգրկվում են, օրինակ, աշխատողի զբաղեցրած պաշտոնը, աշխատավարձը, իսկ աշխատանքի ընդունման հրամանի մեջ նշվում է նաև աշխատողի պաշտոնը և աշխատավարձի չափը, ազատման հրամանի մեջ՝ զբաղեցրած պաշտոնը կամ գործատուի հետ աշխատանքային հարաբերություններին առնչվող այլ տեղեկատվություն (օրինակ՝ նաև աշխատանքից ազատման հիմքը):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *