Accountant.am

Կիմա․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ, խնդրում եմ ասեք. 

Դպրոցի աշխատակիցը 31.12.2024թ․ -27.01.2025թ․  բերել է անաշխատունակության թերթիկ, աշխատանքի ներկայանալ 28.01.2025թ, սակայն 26.01.2025թ․ նորից վատացել է ու մինչ օրս գտնվում է հիվանդանոցում։ Հիվանդանոցից չի բերել անաշխատունակության թերթիկ, միայն տեղեկանք, որ բուժվում է այս հիվանդանոցում։

Հարցս հետևյալն է․ աշխատակցին պետք է ազատել աշխատանքից, արդեն 3 ամիս չի ներկայացել աշխատանքի (ասեմ, որ առաջին բյուլետենը վճարվել է, եթե բերի բյուլետեն՝ կվճարվի նաև վերջին երկու ամիսը)։ Շնորհակալություն։ 

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

չեք կարող դեռ ազատել, եթե բերի բյուլետեն, էլի պետք է վճարվի,  

ԱՕ հ. 118
2. Սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված դեպքերում ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատողները պահպանում են իրենց աշխատատեղը և պաշտոնը, եթե նրանք ժամանակավոր անաշխատունակության մեջ են գտնվել ոչ ավելի, քան վեց ամիս անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ոչ ավելի, քան 180 օր՝ չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերը:

Մարիաննա

Բարև Ձեզ, Կիմա: Աշխատողը հիվանդանոցից չի կարող բերել անաշխատունակության թերթիկ, քանի որ անաշխատունակության թերթիկը տրամադրում է պոլիկլինիկան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, այդ պատճառով աշխատողը ներկայացրել է տեղեկանք բուժման մասին, որպեսզի բացակայությունը դիտվի հարգելի: Ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատողները պահպանում են իրենց աշխատատեղը և պաշտոնը, եթե նրանք ժամանակավոր անաշխատունակության մեջ են գտնվել ոչ ավելի, քան վեց ամիս անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ոչ ավելի, քան 180 օր: Նշեմ նաև, որ նշված ժամկետից հետո աշխատողը կարող է նաև ճանաչվել հաշմանդամություն ունեցող անձ: Աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում գործատուն սույն գլխով նախատեսված հիմքերով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե առկա է հակացուցման մասին լիազոր մարմնի տված համապատասխան եզրակացություն՝ տվյալ աշխատանքով զբաղվելու վերաբերյալ: Հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո աշխատողն իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման կամ նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու նպատակով կարող է դիմել գործատուին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խելամիտ հարմարեցումներ ստանալու նպատակով: