aaa.
Կխնդրեի պատասխանեիք հետևյալ հարցիս: Եթե ուզում ենք անցնել 6-օրյա աշխատանքային շաբաթի, ասենք` նոյեմբերի 01-ից, արդյո՞ք հրամանը պետք է տրվի 2 ամիս առաջ ժամկետով, ինպես որ ծանուցումները:
aaa.
Կխնդրեի պատասխանեիք հետևյալ հարցիս: Եթե ուզում ենք անցնել 6-օրյա աշխատանքային շաբաթի, ասենք` նոյեմբերի 01-ից, արդյո՞ք հրամանը պետք է տրվի 2 ամիս առաջ ժամկետով, ինպես որ ծանուցումները:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Պետք է ընդունել ներքին հրաման, որտեղ կնշեք փոփոխությունները ՆԿԿ-ում և այլն, հրամանում էլ նշեք, որ ծանուցել աշխատողներին, որից հետո տալ ծանուցումները, առաջնորդվեք ՀՀ ԱՕ 105 և 115 հոդվածներով:
Այսինքն ծանուցում ենք 2 ամիս առաջ, բայց հրամանը կարո՞ղ ենք տալ ավելի ուշ: Ասենք, հրամանի ուժի մեջ մտնելուց մի քանի օր առաջ:
Դուք պետք է հրաման տաք սկզբում, որում կնշվի, որ ծանուցել աշխատողներին այսինչ փոփոխությունների մասին, հակառակ դեպքում աշխատողը ինչ հիմքով ստացավ ծանուցում` անհասկանալի է, չէ՞ որ ծանուցման մեջ պետք է նշեք` ինչն է փոխվում, իսկ փոփոխությունները անելու համար տնօրենի հրամանը պետք է լինի կամ կարգադրությունը, իսկ եթե տաք ծանուցումները, հետո հրամանը, կստացվի, որ հրամանը տալիս եք ծանուցումների հիման վրա, որը որ ճիշտ չի լինի, հետո էլ դա ներքին հրաման է, հետին թվով գրեք: Եթե դա էլ չեք կարող անել, ապա գոնե տնօրենը պետք է Ձեզ տա անհատական հրաման, որի հիման վրա ծանուցեք, հետո Ձեր ասածով ուժի մեջ մտնելուց առաջ հրաման տաք, բայց հրամանի իմաստը հենց կայանում է նրանում, որ տեղյակ լինեք, թե ինչ պետք է անել և ինչ ժամկետներում:
Համենայն դեպս եթե հետ գնալու հնարավորություն չունեք և անելանելի վիճակում եք, ապա Ձեր ասածով արեք, հրամանում էլ գրեք հիմքը ՀՀ ԱՕ-ում այսինչ փոփոխությունները և աշխատողներին տրված ծանուցումները: Ձեզ ոչ մեկ չի կարող դրա համար տուգանել, որ հրամանը ուշ տաք, ուղղակի տրամաբանորեն սխալ կլինի, բաըց կհասնեք Ձեր նպատակին:
Շատ շնորհակալ եմ, դուք ինձ շատ օգնեցիք: