Վազգեն․
Ողջույն։ Մեկ հարց առողջության ապահովագրության վճարի հետ կապված։ Եթե հանդիսանում եմ և վարձու աշխատող, և ԱՁ, և գործատուն համապատասխան կարգով կատարում է առողջության ապահովագրության վճարումները, ԱՁ լինելով՝ ես նույնպե՞ս պետք է վճարեմ ապահովագրավճար։



Այո, երկու տեղով վճարում եք, հետո մեկ տեղով դիմում և հետ ստանում։
այո 2 կարգավիճակով պետք է վճարեք, բայց մի գումարը հետո հետ կուզեք,
Եթե անձը հանդիսանում է վարձու աշխատող 200 001 դրամից ավելի աշխատավարձով, ինչպես նաև գրանցված է որպես ԱՁ, և 2025թ․ արդյունքներով նրա եկամուտները գերազանցում են 2 400 000 դրամը, ապա երկու տեղով վճարում է ապահովագրավճար, սակայն հետո կարող է էլեկտրոնային դիմումի միջոցով հետ ստանալ ավել վճարված ապահովագրավճարը
իսկ ԱՁ-ի կողմից միանգամից 129600 դրամ վճարված լինելու դեպքում, դիմում տալու դեպքում, ինչպես է հետ վերադարձվելու գումարը ամսական, թե միանգամից, տարբեր քննարկումներում տեսնում եմ, որ ամսական, վերջինիս դեպքում խնդրում եմ նշել հղումը:
Միանվագ
շնորհակալ եմ