Արդյո՞ք ապահովագրավճարը պետք է վճարվի գործատուի միջոցների հաշվին

Անուշ․

Հարգելի հաշվապահներ, ունեմ աշխատակից, ում Նոյեմբեր ամսվա ԱՎՈՒՄ-ը գերազանցել է 200 000 դրամը, դեկտեմբեր ամսվա հաշվարկված աշխատավարձից վճարվել է ապահովագրավճար, և դեկտեմբեր ամսին ներկայացրել է ՀԾ թերթիկ։ Արդյո՞ք գործատուի միջոցների հաշվին պետք է հունվար ամսվանից իրականացվի նրա ապահովագրավճարների վճարումը և մինչև ե՞րբ։ Կխնդրեմ արձագանքել։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ՀԾ թերթիկի բացվածքը գրեք,
հունվարին վերաբերող հարցում պակաս տվյալ կա

Անուշ

Հղիության և ծննդաբերության թերթիկ 02․12․2025-22․04․2026թթ

Tigran

փաստորեն դեկտեմբերը 1 օր է աշխատել, գործատուի միջոցների հաշվին պետք է ց իրականացվի ապահովագրավճարների վճարումը
20. 2025 թվականի դեկտեմբեր ամսվա և հաջորդող տարվա համար հարկային գործակալ հանդիսացող գործատուն և հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողը պարտավոր են վճարել սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապահովագրավճարի ամսական դրույքաչափը, եթե որևէ ամսվա արդյունքով սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված բնակչության խմբում ներառված աշխատողի աշխատավարձը չի բավարարում (այդ թվում՝ տվյալ ամսում աշխատավարձ չհաշվարկվելու դեպքում) ապահովագրավճարի հաշվարկման և վճարման համար։