Պարտադիր բժշկական ապահովագրությունը չի ակտիվացել

Արամ․

Բարև ձեզ։ Ունեմ ԱՁ, գործում է 2025թ-ից ՏՏ ոլորտում։ 2026թ հունվար ամսին փոխանցել եմ պարտադիր բժկական ապահովագրության 129 600 դրամ գումարը, փետրվարի 20-ին հանձնել եմ տարեկան 240 և 244 հաշվետվությունները։ ԱՁ-ի 2025 թվականի եկամուտը գերազանցել է 2.4 մլն դրամը, սակայն մինչ այսօր բժշկական ապահովագրությունս ակտիվ չէ: Զանգել եմ Արմեդ, ասում են՝ հարկայինից պետք է տարեկան հաշվետվությունների հիման վրա իրենց տեղեկացնեն, նոր ապահովագրությունը ուժի մեջ մտնի։ Ո՞նց կարող եմ պարզել՝ ի՞նչն է խնդիրը, ի՞նչ պետք է էլ անեմ, կամ ի՞նչն եմ սխալ արել, որ չի ակտիվացել պարտադիր բժշկական ապահովագրությունը։ Շնորհակալ եմ։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

եթե ճիշտ հաշվեհամարին լրիվ գումարը վճարված է , պիտի ակտիվացված լիներ արդեն

Tigran

Առողջության համընդհանուր ապահովագրության պետական բյուջեի մուտքերի հաշվեհամար
900005003703
Այս հաշվեհամարը նախատեսված է վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինչպես նաև հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի՝ վարձու աշխատողների կողմից կատարվող ապահովագրավճարների վճարման համար:

Վճարումը կատարելու համար պարտադիր պետք է նշել.

ՀՎՀՀ (Հարկ վճարողի հաշվառման համար),
վճարումը կատարող անձանց ՀԾՀ (Հանրային ծառայությունների համարանիշ)։
Վճարում կատարելիս նպատակ դաշտում պետք է նշել՝ «Առողջության համընդհանուր ապահովագրավճար»։

https://www.uhif.am/am իրենց կայքում իրազեկում կա, բայց կայքը նորմալ չի աշխատում, հազիվ էլի

Արման

Հնարավոր է՝ տեխնիկական խնդիր է, սպասեք՝ կակտիվանա։