Որոնման արդյունքները՝ արտահանում և ներմուծում

Մեքենաների ներմուծում և արտահանում

Բագրատ․

Բարև բոլորին։ Ընկերությունը զբաղվում է մեքենաների ներմուծմամբ և վաճառքով, նաև արտահանում է դեպի ՌԴ (վաճառում է ֆիզ անձի)։ Ներկա պահին կարո՞ղ է արդյոք ետ ստանալ ԱԱՀ-ն, և եթե ոչ՝ կներկայացնե՞ք այն հոդվածը, որով արգելվում է։

Բեռնատար մեքենայի ներմուծում և արտահանում

Արմեն․

ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը բեռնատար մեքենա է ներմուծել Վրաստանից, որի համար ներմուծման ժամանակ գործում է արտոնություն, ներմուծման ԱԱՀ չի առաջանում, վճարվում է միայն մաքսատուրք 10 %: Հարցը հետևյալն է․ եթե կազմակերպությունը արտահանում է այդ բեռնատար մեքենան ՌԴ, ապա արդյո՞ք այդ դեպքում գործում է ԱԱՀ զրոյական դրույքաչափը, և առաջանում է միայն շահութահարկ ձեռքբերման գնի և վաճառքի գնի տարբերության մասով։ Առհասարակ, ի՞նչ նրբություններ կան այս հարցի հետ կապված։ Շնորհակալություն։

Ավտոմեքենաների ներմուծում և արտահանում

Նիկա․

Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ զբաղվում է ավտոմեքենաների ներկրմամբ 3-րդ երկրներից և վաճառում ՌԴ։ Ո՞վ ինձ կօգնի կատարել համապատասխան ձևակերպումներ՝ առաջին անգամ եմ անելու այդ ներմուծումը։

Ներմուծում և արտահանում

Արև․

Հարգելի հաշվապահներ, ընկերությունը 2020թ․ շինարարական ապրանքներ է ներմուծել ՌԴ-ից և 2023թ․ ցանկանում է արտահանել Վրաստան։ Ինչպիսի՞ փաստաթղթեր է անհրաժեշտ պատրաստել։

Ավտոմեքենաների ներմուծում և արտահանում

Արա․

Բարև Ձեզ։ Հիմնադրելու ենք ՍՊԸ, որը աշխատելու է ավելացված արժեքի հարկով։ Երրորդ երկրից ներմուծելու ենք ավտոմեքենա՝ վճարելով մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ, որը վաճառելու ենք Ռուսաստանի դաշնությանը։ Խնդրում եմ ասեք, թե ինչպես պիտի արտահանելու դեպքում վերադարձնենք վճարված ավելացված արժեքի հարկը։

Ներմուծում և արտահանում

Կարինե.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։
ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ն ապրանքներ է գնել 3-րդ երկրից և միանգամից ուղարկել ՌԴ՝ վաճառելով ռուսական ընկերությանը: Ապրանքը Հայաստան մուտք չի գործել: Խնդրում եմ հուշել՝ ի՞նչ հարկային պարտավորություններ է ունենալու ՀՀ ընկերությունը, արդյո՞ք ներմուծում և արտահանում է համարվելու:

Սարքավորումների ներմուծում և արտահանում

Տաթև.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կատարել ենք սարքավորումների ներմուծում Իտալիայից, որի ժամանակ ԱԱՀ չենք վճարել։ Հիմա պատրաստվում ենք արտահանել Ռուսաստան, արտահանման ժամանակ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափ է։ Խնդրում եմ մանրամասնել ԱԱՀ-ի հետ կապված, գումար պետք է վճարենք, հետ ստանանք, թե՞ ընդհանրապես չի վճարվում։ Կանխավ շնորհակալ եմ

Ներմուծման և արտահանման ձևակերպումներ

Լիլիթ․

Բարև ձեզ։ Ցանկանում եմ սովորել ներմուծում և արտահանում ձևակերպել՝ սկսած անհրաժեշտ փաստաթղթերի ցանկից: Որտեղի՞ց սկսեմ, կա՞ն նյութեր հասանելի ներկայացված: Շնորհակալ կլինեմ, եթե ուղղություն ցույց տաք:

Կամ գուցե կա՞ն արդյունավետ դասընթացներ:

Ավտոմեքենաների ներմուծում

Նարեկ․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների ներմուծմամբ և վաճառքով։ Կազմակերպությունը ՌԴ քաղաքացում վաճառել է ավտոմեքենան, որը որպես արտահանում է ձևակերպվել, իսկ “транзитная декларация” փաստաթղթի մեջ գործարքի գումարը նշվել է ՀՀ դրամով։

Հարց 1․ Դա նորմա՞լ է

Հարց 2․ Ներմուծման ժամանակ, եթե բնապահպանական հարկ է վճարվել, պե՞տք է բնապահպանական հաշվետվություն ներկայացնեմ։

Անուշ Ղևոնդյան

Անուն, Ազգանուն՝ Անուշ Ղևոնդյան
Էլ. փոստ՝ anush_ik_85 շնիկ yahoo.com
Հեռախոս՝ +37494619316
Պաշտոն՝ Գլխավոր հաշվապահ, հաշվապահ
Բովանդակություն՝ ՀԾ 6 ծրագրի, ՀԾ ձեռնարկություն փաթեթի տիրապետում, աշխատել եմ որպես գլխավոր հաշվապահ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունում, նաև որպես հաշվապահ՝ Շին․ մոնտաժային աշխատանքներ իրականացնող, քիմիական նյութերի արտադրությամբ, ձավարեղենի արտադրությամբ, խմիչքների (կոնյակ, վիսկի) արտադրությամբ զբաղվող ընկերություններում։ Տիրապետում եմ ԵՏՄ ոլորտին (արտահանում, ներմուծում)։
Ցանկալի աշխատավարձ՝ 40 000
Այլ նշումներ՝ Ցանկալի է ազատ գրաֆիկով

Անուշ Ղևոնդյան

Անուն, Ազգանուն` Անուշ Ղևոնդյան
Էլ. փոստ` anush_ik_85 շնիկ yahoo.com
Հեռախոս` +37494619316
Պաշտոն` Գլխավոր հաշվապահ, հաշվապահ
Բովանդակություն` ՀԾ 6 ծրագրի, ՀԾ ձեռնարկություն փաթեթի տիրապետում, աշխատել եմ որպես գլխավոր հաշվապահ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունում, նաև աշխատել եմ որպես հաշվապահ՝ քիմիական նյութերի արտադրությամբ, ձավարեղենի արտադրությամբ, խմիչքների /կոնյակ, վիսկի/ արտադրությամբ զբաղվող ընկերություններում։ Տիրապետում եմ ԵՏՄ ոլորտին /արտահանում, ներմուծում/։
Ցանկալի աշխատավարձ` 200 000

Վահան Մխիթարյան

Անուն, Ազգանուն՝ Վահան Մխիթարյան
Էլ. փոստ՝ vahan_mkhitaryan1999@mail.ru

Հեռախոս՝ 094773599
Պաշտոն՝ Հաշվապահ
Բովանդակություն՝ Ունեմ 2 տարվաի աշխ. փորձ:

Տիրապետում եմ՝
Ձեռքբերում, վաճառք (մանրածախ, մեծածախ), ներմուծում, արտահանում (վիճ. և Tax-ի կազմում), բանկային քաղվածք, Online Banking, հաշվետվությունների կազմում, 1c 8.1, Ms excel, Ms word:

Ցանկանում եմ աշխատել հաշվապահական գրասենյակում։

Այլ նշումներ՝ 24 տարեկան եմ, բնակվում եմ Երևանում։


ԱԱՀ վերադարձ

Շուշանիկ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել մի հարցի: Ընկերությունը զբաղվում է ներմուծմաբ՝ ներմուծում է ապրանքը Հայաստան և այնուհետև անմիջապես արտահանում ՌԴ, որի արդյունքում մնում է ԱԱՀ գերավճար ՀՀ տարածքում: Կարո՞ղ ենք այդ գերավճարը հետ վերադարցնել: Կանխավ շնորհակալ եմ։

Արտահանված ապրանքի վերադարձ

Քրիստինե․

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում՝ կազմակերպությունը փետրվարի 7-ին կատարել է արտահանում, պատվիրատուն ապրանքը ընդունել է, հետո հայտնաբերել է թերություններ և մարտի 10-ին հետ է ուղարկել: Հարցս հետևյալն է՝ կատարոել է արտահանում և պետք է 0-ական հարկով թիվը լրացնել ԱԱՀ-ի փետրվարի հաշվետվության մե՞ջ, և հետ վերադարձը որպես ներմուծում մարտ ամսվա հաշվետվության մե՞ջ, թե՞ ուրիշ բան էլ պետք է արվի (ներմուծման ժամանակ մաքսային վճարներ չեն եղել):

#գործկա Արմհոլդինգ ընկերությունում

Ընկերություն՝ Արմհոլդինգ ՓԲԸ
Էլ․ փոստ՝ armholdingcompany@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Արմհոլդինգ ՓԲԸ-ը փնտրում է ավագ հաշվապահ հոլդինգային խմբում աշխատելու համար, գործունեության ոլորտը՝ ներմուծում-արտահանում, շինարարություն։
Աշխատանքի նկարագրություն՝
• Հաշվապահական հաշվառման ընդհանուր վարում,
• Հաշվապահական փաստաթղթերի կազմում,
• Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում,
• Աշխատավարձի հաշվարկ և հաշվառում,
• Պահեստի հաշվառում։

Պահանջներ՝

• Հաշվապահի աշխատանքային փորձ (երկու և ավելի տարի),
• ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն,
• ՀԾ և E-invoicing ծրագրերի տիրապետում,
• Համակարգչային գիտելիքներ` MS Word, Excel,
• Ռուսերենի իմացություն,
• Թիմում աշխատելու կարողություն։

Սեդա

Անուն, Ազգանուն` Սեդա
Էլ. փոստ` sed.h93 շնիկ gmail.com
Պաշտոն` Ազատ գրաֆիկով կամ հեռահար կվարեմ հաշվապահություն
Բովանդակություն` Ազատ գրաֆիկով կամ հեռահար կվարեմ Ձեր Ա/Ձ-ի կամ կազմակերպության հաշվապահությունը։ Ունեմ հաշվապահի 6 տարվա աշխատանքային փորձ:
– Հաշվապահական փաստաթղթերի կազմում
– Աշխատավարձի հաշվարկ
– Բանկ/Դրամարկղ
– Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում
– Ներմուծում և արտահանում
– Հաշվետվությունների կազմում և ներկայացում
Ցանկալի աշխատավարձ` Աշխատավարձի չափը կախված է կազմակերպության տեսակից և աշխատանքի ծավալից

Հարկային դաշտի ընտրություն

Արտակ.

Բարև Ձեզ:
Կասե՞ք` օնլայն մարկետ փլեյսը ի՞նչ հարկատեսակով կարելի է աշխատացնել: Կարո՞ղ եմ ԱՁ գրանցեմ, շրջհարկով աշխատեմ: Կամ միգուցե ավելի հարմար բան կա:
Մարկետփլեյսը սեփական ապրանքներ չունի, ամեն ինչ ուրիշ ընկերությունների է պատկանում, այդ թվում՝ արտասահմանյան: Ներմուծում ու արտահանում էլ ենք անում:
Կանխավ շնորհակալություն:

#գործկա Արմհոլդինգ ընկերությունում

Ընկերություն՝ Արմհոլդինգ
Էլ. փոստ՝ hr շնիկ armholding.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
Աշխատանքային գործառույթներ՝
– Վարել ընկերության հաշվապահական հաշվառումը,
– Իրականացնել ընթացիկ հաշվապահական աշխատանքների կազմակերպում և համակարգում,
– Օրենսդրությամբ սահամանված կարգով և ժամկետներում ստուգել, ամփոփել և ներկայացնել հարկային և վիճակագրական հաշվետվությունները,
– Ապահովել գործարքների/գործառնությունների հաշվապահական հաշվառման հաշիվներում ժամանակին արտացոլումը,
– Քաղվածքների ձևակերպում,
– Իրականացնել ներմուծման և արտահանման ձևակերպումները,
– Իրականացնել արտադրության հետ կապված ձևակերպումներ, կոմպլեկտավորումներ, ինքնարժեքի հաշվարկ,
– Իրականացնել էլ. հաշիվների դուրսգրումներ:
Պահանջներ՝
– Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում,
– Հաշվապահի աշխատանքային փորձ համանման ոլորտներում,
– Ինքնարժեքի հաշվարկի շեշտադրված աշխտանքային փորձ ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն,
– ՀԾ և E-invoicing ծրագրի տիրապետում:
Այլ նշումներ՝ Դիմելու կարգ՝ սույն պաշտոնի համար դիմել կարող եք՝ Ձեր CV-ն ուղարկելով hr շնիկ armholding.am հասցեին, առարկա դաշտում պարտադիր նշելով Հաշվապահ անվանումը։
Ոլորտ՝ Ներմուծում-արտահանում, արտադրություն: Աշխատավարձ՝ միջ. 250 000, գրաֆիկ՝ 10։00-19։00, հնգօրյա:

Ո՞նց են որոշվում հաշվապահական ծառայության գները

Ani.

Բարև Ձեզ, հարգելիներս: Ինձ հետաքրքիր է, ո՞նց են որոշվում հաշվապահական ծառայության գները, կախված գրանցման տեսակից, հարկման համակարգից, ներմուծում, արտահանումից, հաշիվների քանակից /մարզերի համար/:

Taxes and customs ընկերությունը կազմակերպում է #դասընթաց

Ընկերություն՝ Taxes and customs
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Արշակունյաց 59
Հեռախոս՝ 095903309
Էլ. փոստ՝ armtaxes շնիկ inbox.ru
Սեմինարի / դասընթացի անվանումը՝ ՀՇ հաշվապահ 7
Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ Նոր հնարավորություն ՀԾ հաշվապահ 7 ծրագրի դասընթացին մասնակցելու համար:
Սեպտեմբերի 15-ից սկսում ենք ՀԾ հաշվապահ ծրագրի օնլայն դասընթացի նոր խմբերի գրանցումները
1. Հաշվապահություն
2. Պահեստ
3. Աշխատավարձ
4. Հիմնական միջոցներ
5. Արագամաշ առարկաներ
6. Բանկ
7. E-invoiceing համակարգով տվյալների ներմուծում և արտահանում
8. Հաշվետվությունների արտահանում ՊԵԿ:
Սովորելու ենք ՀԾ հաշվապահ 7 ծրագրի վերը թվարկված բաժինների բոլոր գործիքակազմերը: Սովորելու ենք խնայել ժամանակ՝ կիրառելով XML ֆայլերի միջոցով տվյալների բեռնումը ծրագիր: Դասընթացի սկիզբ՝ սեպտեմբերի 15, դասընթացի ժամերը՝ 19:00-ից 20:30, ընդհանուր դասաժամեր՝ 15: Վճարը կազմում է՝ 35 000 դրամ:
Արժեքը՝ 35 000 դրամ
Այլ նշումներ՝ Գրանցման հղումը

#գործկա Արմհոլդինգ ընկերությունում

Ընկերություն՝ Արմհոլդինգ
Էլ․ փոստ՝ hr շնիկ armholding.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Արմհոլդինգն իր փորձառու ՀՀ թիմին միանալու է հրավիրում միջին փորձառությամբ հաշվապահների:
Աշխատանքային գործառույթներ՝
– Վարել ընկերության հաշվապահական հաշվառումը
– Իրականացնել ընթացիկ հաշվապահական աշխատանքների կազմակերպում և համակարգում
– Օրենսդրությամբ սահամանված կարգով և ժամկետներում ստուգել, ամփոփել և ներկայացնել հարկային և վիճակագրական հաշվետվությունները
– Ապահովել գործարքների/գործառնությունների հաշվապահական հաշվառման հաշիվներում ժամանակին արտացոլումը
– Իրականացնել ներմուծման և արտահանման ձևակերպումները
– Իրականացնել արտադրության հետ կապված ձևակերպումներ, կոմպլեկտավորումներ, ինքնարժեքի հաշվարկ
– Իրականացնել էլ․ հաշիվների դուրսգրումներ:
Պահանջներ՝
– Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում
– Հաշվապահի աշխատանքային փորձ համանման ոլորտում
– ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն, ՀԾ և E-invoicing ծրագրի տիրապետում:
Աշխատավարձ՝ 250 000 – 300 000 ՀՀ դրամ
Այլ նշումներ` Պայմաններ՝ ոլորտ՝ ներմուծում-արտահանում: Գտնվելու վայր՝ Տերյան փ.: Գրաֆիկ՝ 10:00 – 19:00, հնգօրյա: Դիմելու կարգ՝ սույն պաշտոնի համար դիմել կարող եք՝ Ձեր CV-ն ուղարկելով hr շնիկ armholding.am հասցեին, առարկա դաշտում պարտադիր նշելով “Հաշվապահ” անվանումը։ Դիմումի դիտարկման ընթացքը՝ համապատասխան թեկնածուների հետ կապ է հաստատվում 5 աշխատանքային օրվա ընթացքում

#գործկա Սիս Նատուրալ ՓԲԸ-ում

Ընկերություն՝ Սիս Նատուրալ ՓԲԸ
Հասցե՝ ք.Երևան, Հաղթանակ 1 փողոց 1/7
Հեռախոս՝ 055386828
Էլ. փոստ՝ accountant շնիկ sisnatural.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատավարձի հաշվարկ, ստացված և դուրս գրված հաշիվների մուտք-ելք, ներմուծում, արտահանումների ձևակերպումներ և այլն
Աշխատավարձ՝ 150 000 դրամ
Այլ նշումներ՝ Աշխատանքային փորձը արտադրական ոլորտում կդիտվի որպես առավելություն:

Եվրոպայից ներմուծման հաշվառումը

Dina.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, մեր ՍՊԸ աշխատել է միայն ԵՏՄ երկրների հետ, կարո՞ղ եք պատասխանել` Եվրոպայից ներմուծումը և արտահանումը, հաշվապահության հաշվարկը և ընթացակարգը ինչո՞վ է տարբերվում ԵՏՄ-ից: Կարո՞ղ եք գրել` որտեղ կարող եմ կարդալ Եվրոպայից ներմուծման և արտահանման մասին: Շնորհակալություն:

Ո՞ր օրվա փոխարժեքները հիմք ընդունել

Սաթեն.

Խնդրում եմ օգնեք ինձ:
Մեր կազմակերպությունը գրանցված է ՀՀ-ում և ապրանքներ է ներմուծում ու արտահանում: Իրականացնում ենք ԱԱՀ-ից ազատված 15 հոդված և ԱԱՀ-ով հարկվող գործարքներ:
– Դա դասվու՞մ է արտաքին տնտեսական գործունեության դասին, թե՞ ոչ:
– Ներմուծման, ինչպես նաև արտահանման ժամանակ ո՞ր օրվա փոխարժեքը հիմք ընդունեմ

Մասնավորապես, Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Կարդալ ավելին “Ո՞ր օրվա փոխարժեքները հիմք ընդունել”