Author: Accountant.am

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ձեռագործ կախազարդերի ու այլ աքսեսուարների արտադրություն և վաճառք

Սեդա․

Բարև ձեզ, ԱՁ-ն բացել եմ միայն տոնավաճառներին մասնակցելու համար, փաստացի աշխատել եմ տարվա մեջ 18 օր, իսկ տարեկան եկամուտը չի գերազանցել 1.5մլն-ը։ Իրենից ներկայացնում է ձեռագործ կախազարդերի ու այլ աքսեսուարների արտադրություն և վաճառք։ Այս տարի դեռ գործունեություն չեմ վարել։ Արդյո՞ք նոր օրենքով կշարունակեմ աշխատել որպես միկրո, թե՞ պետք է վճարեմ շրջհարկ։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն գործելու է շրջանառության հարկի դաշտում

Zara.

Բարև ձեզ։ Ունեմ մի քանի հարց ԱՁ-ի 2025թ․ հարկերի և դրանց վճարման վերաբերյալ։ ԱՁ-ն գործելու է շրջանառության հարկի դաշտում, աշխատողներ չի ունենալու։

Հարց 1 - Ճի՞շտ եմ հասկանում, որ վճարելու եմ հետևյալ հարկերը՝ - 5 000 դրամ ամսական շահութահարկ - 5 000 դրամ ամսական սոց․ վճար - 10% եռամսյակային շրջանառության հարկ - դրոշմանիշային վճար՝ տարեկան կտրվածքով: Կա՞ն այլ վճարներ, որոնք մոռացել եմ հաշվի առնել։ Եկամտային հարկը վճարվում է միայն աշխատող ունենալու դեպքում, ճի՞շտ է։

Հարց 2 - հնարավո՞ր է արդյոք ամսական վճարները կուտակել և վճարել միանգամից՝ տարվա վերջում, կամ օրինակ եռամսյակը մեկ։ Եվ եթե այո, դա ինչ-որ հատուկ քայլերո՞վ է արվում, թե պարզապես վճարումը կատարում եմ այդ ժամանակ և վերջ։

Հարց 3 - Ինչպե՞ս եմ կատարում վճարումները։ Արդյո՞ք բոլորը կարող եմ անել պետական վճարումների էլեկտրոնային համակարգով՝ https://www.e-payments.am/hy/ թե՞ պարտադիր է բանկով կատարել։

Հարց 4 - Ո՞ր վճարների համար պետք է հաշվետվություն ներկայացնեմ հարկային ծառայության էլեկտրոնային համակարգում։ Շրջանառության հարկ, շահութահարկ, այսքա՞նը, թե սոց վճարների և դրոշմանիշների համար էլ է պետք հաշվետվություն

Հարց 5 - արդյո՞ք դրոշմանիշային վճարի հաշվարկի սանդղակը այստեղ նշվածն է՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=175713 "հաշվարկման բազա" ասելով հասկանում ենք տարեկան եկամուտների գումա՞րը, թե՞ սա այլ եզր է։

Անչափ շնորհակալ կլինեմ պատասխանների համար։

ԱյլՀիշեցումներ

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումները հանձնելու վերջնաժամկետ

Հարգելի գործընկերներ,

2025թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել.

Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն - 2025թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար

Ձև N 257. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն - 2025թ-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահաբաժնի վճարում և հաշվետվության ներկայացում

Լևոն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս ՍՊԸ-ի հիմնադրին շահաբաժին տալն է: Աշխատում է միկրոձեռնարկատիրության համակարգով: Առաջին անգամ եմ անելու և խնդրում եմ ներողամտաբար մի քիչ ավելի մանրամասն բացատրեք անհրաժեշտ գործողությունների հերթականությունը, և ի՞նչ հաշվետվություններ և ե՞րբ լրացնեմ: (Եթե կարելի է նաև հաշվետվությունների լրացման ձևը մի փոքր մանրամասնեք): Կանխավ Շաաատ շնորհակալ եմ:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ակտիվի արժեքը չի գերազանցում 50 000 դրամը

Սերգեյ․

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, անվտանգության տեսախցիկները ինչպե՞ս ձևակերպել ՀԾ-ով, եթե չի գերազանցում 50 000 դրամը: Իսկ եթե գերազանցում է, որպես ի՞նչ ակտիվ եմ դիտարկելու և որքա՞ն մաշվածության ժամկետով։

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Պարտադիր աուդիտի պահանջ

Նարա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Աուդիտի ենթակա կազմակերպությունները և խմբերը (խմբի մայր կազմակերպությունը) պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո։ Ո՞ր դեպքում կարող է կազմակերպությունը աուդիտի չենթարկվել։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ընկերությունը պե՞տք է դուրս գրի ինքնահաշիվ

Հասմիկ․

Բարև Ձեզ։ ՀՀ ընկերությունը անգլիական ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք է բերել գրքի թարգմանության տպագրության իրավունք։ 2024թ․ հունվար ամսին վճարել է 2 000 $ կանխավճար invoice հիման վրա։ 2024թ․ արդյունքներով առաջացել է 200 $ ռոյալթի։ 200 $ ռոյսլթիի համար անգլիական ընկերությունը invoice չի տրամադրում։ Հարցս հետևյալն է` ՀՀ ընկերությունը պե՞տք է դուրս գրի ինքնահաշիվ, թե՞ ոչ։

Editors choiceԱռօրյաՀետաքրքիրՊատմություններՕգտակար

Ինչու՞ է բիզնեսին անհրաժեշտ հաշվապահ

-Որոշել եմ բիզնեսով զբաղվեմ

-Լավ բան ես մտածել։ Իսկ լավ հաշվապահ գտե՞լ ես։ Իմ գործերով մեր ընկերն ա զբաղվում, հիմա համարը...

-Ի՞նչ հաշվապահ, ես կանեմ ամեն ինչ, էնտեղ առանձնապես անելու բան էլ չկա, մի հատ "կնոպկա" չի՞

-Մի հատ էս ռիսկերին ծանոթացիր, իմացիր՝ ինչու՞ է քեզ անհրաժեշտ լավ հաշվապահ, հետո նոր կասես՝ արժի՞ խնայել հաշվապահական ծառայությունների վրա․

  • Չներկայացված կամ վերջնաժամկետից հետո ներկայացված հարկային հաշվետվություններ և հաշվարկներ, դրա հետևանքով առաջացող տույժեր և տուգանքներ
  • Սխալ պատրաստված հարկային հաշվետվություններ և հաշվարկներ, դրա հետևանքով առաջացող տույժեր և տուգանքներ
  • Սխալ հաշվարկված հարկեր և վճարներ
  • Հաշվապահական հաշվառման բացակայություն
  • Գործընկերների հետ պարտավորությունների հաշվառման բացակայություն

Համ էլ տես, թե ինչ են գրում հաշվապահները մեկնաբանություններում 👇

Accountant.am
Գտնել հաշվապահ

Սահականուշ Սահակյան

Անուն, Ազգանուն՝ Սահականուշ Սահակյան
Էլ. փոստ՝ sahakanuysh@mail.ru
Հեռախոս՝ 041090317
Պաշտոն՝ Հաշվապահ, հաշվետար
Բովանդակություն՝ Ունեմ տնտեսագետ ֆինանսիստի մասնագիտություն։ Աշխատել եմ հաշվապահ, աուդիտորի օգնական։ Այժմ աշխատում եմ գանձապահ, զուգահեռ վարում մի քանի ԱՁ-ների հաշվապահություն։ Տիրապետում եմ ՀԾ հաշվապահական ծրագրին, Word, Excel, Tax service ծրագրերին։

Accountant.am
Գտնել հաշվապահ

Գոհար Բաղդասարյան

Անուն, Ազգանուն՝ Գոհար Բաղդասարյան
Էլ. փոստ՝ baxdasaryan-65@mail.ru
Հեռախոս՝ 055546284
Պաշտոն՝ Հաշվետար
Բովանդակություն՝ Ունեմ 1,5 տարվա հաշվետարի աշխատանքային փորձ, տիրապետում եմ ՀԾ ծրագրին, word, excel, tax service ծրագրերին:
Ցանկալի աշխատավարձ` 120 000-ից 150 000 դրամ
Այլ նշումներ՝ Ավարտել եմ Հայաստանի հաշվապահական ասոցացիայի 5 ամսյա կուրսը և Թաքսֆինի մեկ ու կես ամսվա հաշվետարի պատրաստում կուրսը։

Գտնել աշխատանք

Գլխավոր հաշվապահի #գործկա ԷԼ ՔՈՆՍԱԼԹ ընկերությունում

Ընկերություն՝ ԷԼ ՔՈՆՍԱԼԹ ՍՊԸ
Հեռախոս՝ +374 94471217
Էլ․ փոստ՝ elizmarkaryan18@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ

Աշխատանքի նկարագրություն՝

Առևտրի ոլորտի գլխավոր հաշվապահ

  • Ֆինանսական հաշվետվությունների կազմում
  • Հարկային հաշվետվությունների կազմում
  • Հաշվապահական հաշվառման վարում
  • Հարկային հաշիվների դուրս գրում
  • Ստացված և դուրս գրված հաշիվների ներմուծում
  • Գործընկերների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում
  • Ներքին հաշվետվողականություն

Պահանջներ՝

  • ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն
  • Taxservice կայքի իմացություն
  • E-Mark կայքի իմացություն

Աշխատավարձ՝ 400 000-450 000

Այլ նշումներ՝ Երկուշաբթի-ուրբաթ, 09։00-18։00

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ոչ լրիվ աշխատաժամանակ

Լևոն․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Հիմնականում՝ 90% դեպքում աշխատում ենք պատվերով, իսկ մնացած ժամանակ աշխատանքի չենք հաճախում (ընդամենը երկու հոգով ենք և գործ լինելուց` հեռախոսով պայմանավորվում ենք աշխատանքի գնալու մասին): Ստացվում է, որ շաբաթվա կամ ամսվա ընթացքում կարող ենք գործի գնալ մի քանի օր միայն և գնացած օրերին էլ աշխատում ենք 3-4 ժամ և հազվադեպ առավելագույնը՝ 5-6 ժամ, կախված պատվերի քանակից և կատարման ժամկետից: Տարվա ընթացքում կարող ենք նաև 1-2 ամսով մի քանի անգամ չաշխատել:

Այս դեպքում ինչպե՞ս լրացնեմ աշխատանքային պայմանագիրը և առավել ևս կետ-79. Գրանցման հայտը, որը այսպիսի անորոշ աշխատանքային ռեժիմ արտացոլելու հնարավորություն չի տալիս այլ 4.1.7 կետը ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում շաբաթական կոնկրետ տևողություն է պահանջում: Արդյոք ինչ որ ձև կա՞ արտացոլելու իրական վիճակը:

Հարգանքներով Լևոն։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՍՊԸ-ն կատարում է տպագրական աշխատանքներ

Լևոն․

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ ՍՊԸ-ն կատարում է տպագրական աշխատանքներ (օֆսեթ տպարան է): 4 տարի գործունեության ժամանակավոր դադարից հետո ուզում եմ վերսկսել աշխատանքը: Կատարում եմ ա) գրքերի, բուկլետների, պլակատների և այլն օֆսեթ տպագրական աշխատանքներ պատվիրատուների պատվերով բ) և մեր նախաձեռնությամբ տպագրած նյութերի (գրքեր, օրացույցներ, բուլկլետներ) վաճառք հուշանվերների խանութներին և այլ կազմակերպությունների (տուրիստական և այլն): Վաճառքը կատարում եմ անմիջապես և ոչ թե գործակալական պայմանագրով:

Հարց 1. Կարո՞ղ եմ արդյոք աշխատել միկրոձեռնարկատիրական համակարգում:

Հարց 2. Պատվերով արտադրած տպագիր ապրանքը գնորդին առաքելուց պե՞տք է ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՇԻՎ ՎԱՎԵՐԱԳԻՐ դուրս գրեմ, թե՞ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ, արդյոք տարբերություն կա՞: Երկրորդ դեպքում քանի որ առաքման նշանակման վայրը չեմ կարող նշել (այդպիսի տեղ չկա ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՎԵՐԱԳՐՈՒՄ) երևի պետք է նաև ԱՊՐԱՆՔԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԲԵՌՆԱԳԻՐ գրե՞լ:

Հարգանքներով Լևոն:

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հրշեջ ծառայությունը որպես միկրոձեռնարկատիրություն

Հասմիկ․

Ա Ձ - ի գործունեությունը հրշեջ ծառայություն է, դասակարգիչը O 84 25 1, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրական սուբեկտ։ Շնորհակալություն։

Accountant.am
Գտնել հաշվապահ

Անահիտ

Անուն, Ազգանուն` Անահիտ
էլ.փոստ՝ anahiteacc@mail.ru
Հեռախոս՝ 033 433499
Պաշտոն՝ Հաշվապահ, գլխավոր հաշվապահ, ներքին աուդիտոր
Բովանդակություն՝ Կազմակերպությունների և ԱՁ-ների հաշվապահական հաշվառում, ներքին աուդիտ, հաշվապահության վերականգնում, ծրագրերի ներդրում։ Գերազանց տիրապետում եմ հարկային և աշխատանքային օրենսդրությունը , հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին, անհրաժեշտ համակարգչային ծրագրերին։
Ցանկալի աշխատավարձ՝ Կախված աշխատանքի ծավալից

Այլ նշումներ՝ Հեռավար աշխատանք

Accountant.am
Գտնել հաշվապահ

Narine Sargsyan

Անուն, Ազգանուն` Narine Sargsyan Էլ. փոստ` nar-1920@mail.ru Հեռախոս՝ 099866066 Պաշտոն՝ Հաշվապահ Բովանդակություն՝ Ես Նարինեն եմ՝ հաշվապահ։ Ազատ գրաֆիկով կատարում եմ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրում: Ցանկացողները կարող են դիմեք։ Մանրամասների համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով Ցանկալի աշխատավարձ՝ Կախված ծավալից Այլ նշումներ՝ Հաշվետվության ներկայացումն ունի վերջնաժամկետ, շտապեք։