Author: Accountant.am

ԱՊՊԱ պայմանագրի կանխիկ վճարում

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ՍՊԸ իր ընկերությն պատկանող տրանսպորտային միջոցներ ԱՊՊԱ անում էր օնլայն եղանակով, աշխատակցի քարտին դրամարկղից մուտքագրվում էր գումար, և քարտի միջոցով արվում ԱՊՊԱ, նշեմ, որ օնլայն ԱՊՊԱ ՍՊԸ հաշվեհամարից չի լինում, հիմա այս կանխիկ գործառույթների հետ կապված նման ձևով ԱՊՊԱ-ն խնդիր չի՞ առաջացնի: Կանխավ շնորհակալ եմ:

Դրոշմանիշային վճարի պարտք

Սյուզաննա․

Բարև Ձեզ, հարգելի ընկերներ։

Ա/Ձ հունվարից դադարեցում եմ տվել, ՀԴՄ դադարեցրել եմ, բայց հաշվետվությունների ներկայացման էլ․ համակարգի իմ էջում դրոշմանիշայն հարկ է երևում 96 000։ Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք դա այդպես պետք է լինի։

Ներմուծման սահմանաչափ ֆիզ․ անձի համար

Անուշ․

Բարև Ձեզ, ես պատվիրում եմ տարբեր ապրանքներ aliexpress.com կայքից, ուզում եմ իմանալ՝ գումարային ինչքա՞ն գումարի չափով կարող եմ որպես ֆիզ անձ: Ե՞րբ է գանձվում մաքսային վճար կամ հարկ։ Շնորհակալություն:

Շրջանառության հարկի հաշվարկ

Ռուբ․

Բարև ձեզ։ Իմ ընկերությունը աշխատում է շրջանառության հարկի դաշտում։ Ես գնում եմ գերաններ հարկային հաշիվներով և ունեմ ծառայությունների մատուցման պայմանագիր սղոցարանների հետ, որոնք սղոցում են գերանները և ստանում տախտակ։ Ես այդ տախտակը վաճառում եմ ընկերություններին։ Հիմա ես պետք է շրջանառությունս հարկեմ որպես արտադրություն 3,5%՞ , թե՞ 5%՝ նվազեցնելով ձեռք բերածս փայտանյութի արժեքը:

Վարձավճարի կանխիկ վճարում

Արտյոմ․

Ողջույն, խնդրում եմ օգնել․ կազմակերպությունը ֆիզ․ անձից վարձակալում է տարածք, վճարում է կանխիկ՝ եկամտային հարկը պահելուց հետո։ Ասացեք խնդրեմ՝ հուլիսի 1-ից հետո կարո՞ղ է շարունակել վճարել կանխիկ, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Անկանխիկ գործառնությունների մասին օրենք

Հովհաննես․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։

Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի հոդված 6 կետ 1 համաձայն «Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից»։

Հարցս հետևյալն է․ եթե կազմակերպությունը գրանցված է Երևան քաղաքում (իրավաբանական հասցե), բայց գործունեություն է իրականացնում մարզերում (գործունեության հասցե), ապա իրավունք ունի՞ աշխատավարձները վճարի կանխիկ եղանակով։

Թեստ եկամտային հարկի վերաբերյալ (թեստ #12)

2966
Created on By Accountant.am

Թեստ եկամտային հարկի վերաբերյալ (թեստ #12)

1 / 10

2023 թվականի հունվարի 1-ից աշխատավարձի մասով եկամտային հարկը հաշվարկվում է․

2 / 10

Վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է․

3 / 10

Շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է․

4 / 10

Ֆիզիկական անձը որպես նվիրատվություն ստացված ավտոմեքենան օտարել է ստանալուց 6 ամիս հետո։ Կառաջանա եկամտային հարկի պարտավորություն․

5 / 10

Ընդհանուր հարկման դաշտում գործող կազմակերպության կողմից շուկայից միակողմանի գնման ակտով (առանց վաճառող ֆիզիկական անձի հետ կնքված համապատասխան փաստաթղթի) ձեռքբերում կատարելու դեպքում եկամտային հարկը հաշվարկվում է․

6 / 10

Գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանց՝ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումից ստացվող եկամուտները․

7 / 10

Արձակման նպաստից․

8 / 10

Հարկային գործակալները հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում միայն պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց վերաբերյալ անհատական տեղեկություններ․

9 / 10

Եկամտային հարկի պարտավորություն ֆիզիկական անձի մոտ կառաջանա․

10 / 10

Հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ․

Բաժնետերը փոխառություն է տրամադրել

Արսեն․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ընկերությանը փոխառություն տրամադրում է միակ բաժնետեր տնօրենը, ապա պայմանագրում որպես փոխատու նա հանդես պետք է գա որպես ՀՀ քաղաքացի ֆիզիկական ա՞նձ։ Նախապես շնորհակալ եմ։

Առաջանու՞մ է ոչ ռեզիդենտի շահութահարկ

Շուշանիկ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Ռուսական ընկերությունը ծառայություն է մատուցել ՀՀ ընկերության IT ոլորտում: Առաջանու՞մ է ոչ ռեզիդենտի շահութահարկ այդ ծառայաությունից, եթե մատուցման վայրը ՌԴ-ն է: Կանխավ շնորհակալություն։

Բենզինի և դիզելային վառելիքի վաճառք

Գոհար․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նոր բացված ՍՊԸ-ն ցանկանում է զբաղվել բենզինի, դիզելային վառելիքի վաճառքով և ներկրելու է Պարսկաստանից, Ռուսաստանից։ Կասե՞ք՝ հարկման ո՞ր համակարգում է գործելու, ի՞նչ հարկեր և տուրքեր պետք է վճարի։ Նշեմ, որ մարզում է ՍՊԸ-ն գրանցված։

Կանխիկի սահմանափակումներ

Ռուբ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընկերությունը 2021-ին աշխատել է ԱԱՀ-ով և իր գործունեության համար երկկողմանի գնման ակտով ձեռք է բերել նյութեր, ապրանքներ։ Օրինակ՝ մեկ գործարքի գինը ներառյալ 10% եկամտայինը գնման ակտով կազմել է 300 000: Վճարումը կատարվել է դրամարկղից, վճարելով 270 000 դրամ։ Հարցս վերաբերվում է 3 000 000 սահմանափակմանը։ Այս դեպքում գումարը հաշվարկվում է առա՞նց եկամտային հարկի ելքագրված գումարներով, թե՞ եկամտային հարկը ներառյալ ելքագրումների արժեքը չպետք է գերազանցի 3 000 000-ը։

Միջին ամսական աշխատավարձ

Արփի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք ճիշտ հաշվարկել արձակուրդայինը.
ուսուցիչը 08.01.2020թ.-ից գնացել է ֆիզարձակուրդ, որից անմիջապես հետո գնացել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ: Վերադարձել է աշխատանքի 20.03.2022թ-ին: 01.07.2022թ-ից նրան պետք է տրվի ամենամյա արձակուրդ 35 օր տևողությամբ։ Հարսց հետևյալն է` ամենամյա արձակուրդը հաշվարկելու համար ո՞ր ամիսների հիման վրա պետք է ձևավորվի միջին ամսական աշխատավարձը. նա 2022թ-ին ունի աշխատած 3 լրիվ ամիս /ապրիլ, մայիս, հունիս/ “Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:” Այս դեպքում ինչպե՞ս ենք որոշում միջին ամսական աշխատավարձը:

Ձևակերպումներ ՀԾ-ով

Նելլի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ստացել եմ հարկային հաշիվ՝ Հայկական ծրագրերից-ՀԾ Առևտուր 7 համակարգ 1 աշխատատեղի համար։ Խնդրում եմ կասե՞ք՝ սա ինչպե՞ս է ձևակերպվում։ Շնորհակալություն։

Անաշխատունակության թերթիկ

Աննա.

Բարև ձեզ։ Երբ երեխան ծնվում է, մենք նորի՞ց պետք է բուժհաստատության կողմից տրված հետծննդաբերական անաշխատունակության թերթիկ ներկայացնենք գործատուին։ Եվ դրանից հետո 2 տարի կարո՞ղ ենք գտնվել արձակուրդում։

Դպրոցի տնօրենի արձակուրդի ձևակերպում

Հասմիկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք՝ եթե դպրոցի ուսուցիչը փետրվար ամսին դարձել է դպրոցի տնօրեն, բայց շարունակում է մնալ նաև ուսուցիչ, ինչպե՞ս է կարգավորվում արձակուրդը։ Նկատի ունեմ՝ որպես տնօրեն նախարարությունն է ձևակերպում, իսկ որպես ուսուցիչ՝ դպրոցը։

Ազատում

Մարինե.

Բարև Ձեզ: Ես ուզում եմ իմ Ա/Ձ գրանցված աշխատողին ազատել՝ կօգնե՞ք:

Տառասխալ աշխատանքային գրքույկում

Անահիտ Սահրատյան.

Բարև Ձեզ։ Աշխատանքային գրքույկում ազգանվանս մեջ տ֊ի փոխարեն դ է գրվել։ Թոշակի անցնելու համար պետք է փաստաթղթերս հանձնեմ ՌԴ֊ում։ Ու՞մ դիմել սխալն ուղղելու համար։

Ատամնաբուժարանի գործունեություն

Էմի․

Բարև Ձեզ։ 2022 թվականի փոփոխությունները ինչպե՞ս են ազդելու ատամնաբուժական կլինիկայի վրա, աշխատավարձի և սպասարկման վճարումների հետ կապված բոլոր գործարքները և աշխատավարձի վճարումը կատարվում է կանխիկով։

ՀԴՄ անվանափոխություն

Կարեն․

Ողջույն բոլորին։ 2018 թվականին, որպես սահմանամերձ գոտում գործունեություն իրականացնող ԱՁ, ՊԵԿ-ի կողմից ստացել ենք ՀԴՄ սարք: Արդյո՞ք այդ սարքը հիմա կարող ենք վերագրանցել մեկ այլ իրավաբանական անձի վրա, և եթե այո՝ ինչ որ մուծումներ պե՞տք է արվեն, թե՞ ոչ: Հարցը նրանում է, որ սարքը տրամադրվել է անվճար:

Ավտոմեքենաների ներմուծում

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կարո՞ղ եք ասել․

1) եթե Աձ ն կամ կազմակերպությունը զբաղվում է մեքենաների ներմուծմամբ և վաճառքով, ներմուծման ժամանակ մաքսազերծումից և ԱԱՀ-ի վճարումից հետո իրականացվում է ավտոմեքենայի պետական գրանցումը։ Գույքահարկի վճարումը ե՞րբ է կատարվում՝ վաճառքի պահին կազմակերպությանը հասանելիք մասի չափո՞վ։

2) ներմուծված ավտոմեքենաների վաճառքի ժամանակ, եթե տրամադրվում է երաշխիք, դա ինչպիսի՞ փաստաթղթով է կարատրվում։ Երաշխիքային սպասարկման ծախսերը շահութահարկով ծախս համարվու՞մ են, թե՞ նախօրոք դրանք պետք ներառվեն ավտոմեքենայի արժեքի մեջ։ Դրանք իրացմա՞ն ծախսեր են, թե՞ գործառնական այլ ծախսեր, և ծախսված նյութերի և մատուցված ծառայությունների ԱԱՀ-ն հաշվանցվու՞մ է, թե՞ սկզբից մտնում է ինքնարժեքի մեջ և բարձր գնով վաճառվում, իսկ սպասարկումը իրականացնելիս ճանաչում ծախս և հաշվանցում։

3) Ավտոմեքենա ներկրող ԱՁ-ն կարո՞ղ է արդյոք աշխատել շրջհարկով։