.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կառաջանան հարկային պարտավորություններ ավտոմեքենաների վաճառքից

229 Vaal. Բարև ձեզ: Խնդրում եմ հստակեցնել՝ Եթե ունեմ երկու ավտոմեքենա, երկուսի ձեռքբերման պահից անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, կարո՞ղ եմ արդյոք երկուսը միաժամանակ (առանց մեկ տարվա ընդմիջման) վաճառել առանց ԱԱՀ կամ այլ հարկ վճարելու: Ինչքան հասկացա ԱԱՀ մասին օրենքից` կարող եմ: Միգուցե այլ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով է կարգավորվում, կամ ուղղակի` ԱԱՀ մասին օրենքի 6-րդ հոդվածի թյուրըմբռնման պատճառով է այս հարցը ծագել (խոսքը տվյալ գույքի ձեռքբերմանը, այլ ոչ թե` գործարքի իրականացմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածի մասին է) Շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ վճարող կազմակերպությունը վարում է նաև կոմիսիոն հիմունքներով մանրածախ առևտուր

208 Nnn71. ԱԱՀ վճարող կազմակերպությունը վարում է նաև կոմիսիոն հիմունքներով մանրածախ առևտուր և անհատ ձեռներեց չհանդիսացող ֆիզ. անձերից կոմիսիոն պայմանագրի հիման վրա հաշվարկային փաստաթղթով (հաշիվ-ապրանքագիր) ընդունում է մանրածախ ապրանքներ (հուշանվերներ): 2016 թվականի հունվարի 1-ից սկսած` հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ կարգով պետք է դուրս գրի հաշվարկային փաստաթուղթ ԱԱՀ վճարող կոմիսիոները ֆիզ.անձ հանդիսացող կոմիտենտին, և ինչպիսի՞ փաստաթուղթ պետք է ներկայացնի կոմիտենտը: Կանխավ շնորհակալություն:
.Գտնել աշխատանք

Ռայս

206 Ընկերություն` Ռայս Հեռախոս` 091 90 32 87 Էլ. փոստ` info շնիկ risecompany.ru Թափուր աշխատատեղ`Կոնսուլտանտ հաշվապահ Աշխատանքի նկարագրություն` Խորհրդատվություն հաշվապահական հաշվառման գծով, թեստավորում Աշխատավարձ` Համապատասխան որակավորմանը Այլ նշումներ` Հարգելի հաշվապահներ, Ձեր Ռեզյումեն խնդրում ենք ուղարկել telunts շնիկ risecompany.ru հասցեով: Անհրաժեշտ են բարձր որակավորում ունեցող հաշվապահներ, որոնք տիրապետում են 1C ծրագրին:
.Գտնել աշխատանք

Սեմուր ընդ Կո ՍՊԸ

205 Ընկերություն՝ Սեմուր ընդ Կո ՍՊԸ Էլ. փոստ՝ accountant շնիկ semur.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ "Սեմուր ընդ Կո" ընկերությունը(արտադրություն, առևտուր)հրավիրում է աշխատանքի փորձառու հաշվետարի (մինչև 35տարեկան իգական սեռի) ՀԾ-Հաշվապահ6 ծրագրի գերազանց իմացությամբ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00,հանգստյան օրը՝ կիրակի: Աշխատանքի մեկնումը և վերադարձը ապահովվում է տրանսպորտով: -Հաշվապահական ձևակերպումների իրականացում; -Հաշիվ ապրանքագրերի պատրաստում; -Ապրանքների մուտքերի և ելքերի վարում; -Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում հաշվապահական հաշվառման հաշիվներում; -Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում; -Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի վարում; -Ներքին հաշվետվությունների կազմում: -Մասնագիտական կրթություն ֆինանսական/հաշվապահական ոլորտում; -Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS (Word, Excel),ՀԾ-Հաշվապահ6; -Ոչ պակաս, քան 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում; -Թիմում աշխատելու ունակություն; -Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին; -Արագ կողմնորոշվելու ունակություն: Աշխատավարձ՝ 100 000 - 120 000 Այլ նշումներ՝ Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե accountant@semur.am էլ. փոստի հասցեով:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթուղթ պետք է ունենա առաքիչը ապրանքը մատակարարելիս

201 Sasun. Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթուղթ պետք է ունենա առաքիչը ապրանքը մատակարարելիս, եթե կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով, և դուրս են գրվում հաշվարկային փաստաթղթեր էլէկտրոնային եղանակով:
.Գտնել աշխատանք

Գրասենյակ

211 Ընկերություն՝ Գրասենյակ Հասցե՝ Կենտրոն Հեռախոս՝ 099221171 Էլ. փոստ՝ mary.manukyan.88 շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահություն Աշխատանքի նկարագրություն՝ Գրասենյակին անհրաժեշտ է հաշվապահական գիտելիքներով օժտված, գրասենյակային աշխատանքի փորձ ունեցող մասնագետ Աշխատավարձ՝ 160 000
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք տրված ձևակերպումները ճիշտ են

239 H.K. Հարգելի հաշվապահներ` ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մեր կազմակերպությանը ծառայություն է մատուցել, որի դիմաց վճարումը կատարվել է արտարժույթով, ինվոյսինգով դուրս ենք գրել մատակարարի անունից հաշիվ՝ ինքնահաշիվ: Ձևակերպումները ճի՞շտ են. դտ713 կտ521 100.000 դրամ, 200USD դտ521 կտ5241 20.000 դրամ դտ261 կտ5243 20.000 դրամ դտ226 կտ261 20.000 դրամ դտ725 կտ521 կամ դտ625 կտ521 և վճարումը` դտ253 կտ521 200 USD
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարձավճարի կանխավճար վճարելու դեպքում

254 Հարութ. Հարգելի հաշվապահներ, երբ վարձավճարի կանխավճար է վճարվում, արդյո՞ք եկամտային հարկը պահվում է վճարված ամբողջ գումարից, թե՞ կատարվում է ամսական հաշվարկ: Շնորհակալություն:
.Գտնել աշխատանք

ShowCar

100 Ընկերություն՝ ShowCar Հեռախոս՝ +37494805525 Էլ. փոստ՝ vigen շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում է հարկային օրենսդրությանը լիարժեք տիրապետող, աշխատանքային փորձ ունեցող լավ մասնագետ: Կազմակերպությունն աշխատում է ծառայությունների ոլորտում, հարկվում է ԱԱՀ-ով:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն ցանկանում է ՓԲԸ-ի տարածքում անհատույց վարձակալության պայմանագիր կնքել

223 Արթուր. Բարև ձեզ: 1. Եթե ԱՁ-ն ուզում է ՓԲԸ-ի տարածքում տարածքի (գույքի) անհատույց վարձակալության պայմանագիր կնքել, արդյո՞ք ՓԲԸ-ի մոտ առաջանում է անհատույց վարձակալությամբ տրամադրվող տարածքի համար կադաստրային արժեքի 5%-ի չափով պարտավորություն: Ինչպե՞ս է որոշվում կադաստրային արժեքը 1 մետր քառակուսի տարածքի համար: Եթե տարածքը (սենյակը) 80 քառակուսի մետր է, կարելի՞ է արդյոք վարձակալել, օրինակ, 30 քառակուսի մետրը: 2. Եթե ԱՁ-ն ՓԲԸ-ի տարածքում վարձակալությամբ (անհատույց) տարածք (սենյակ) է վերցնում և ՓԲԸ-ի տնօրենի ու ԱՁ-ի (ԱՁ-ի տնօրենի) միջև կնքվում է պայմանագիր, արդյո՞ք պարտադիր է պայմանագրի նոտարական վավերացումը: Իսկ առհասարակ առանց պայմանագրի ԱՁ-ն կարո՞ղ է ՓԲԸ-ի տարածքում գործունեություն (ծառայություն) իրականացնել:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործունեությունը ենթակա է հարկման

244 Արփինե. Ես ցանկանում եմ օնլայն առևտրով զբաղվել: Ինտերնետ կայքով ապրանք պատվիրել արտասահմանից, սոցիալական ցանցի միջոցով գտնել գնորդներ, սակայն առևտուրը իրականացնել ոչ թե օնլայն տարբերակով, այլ գնորդների հետ հանդիպել, վերցնել գումարը և տալ ապրանքը: Այդ դեպքում գործունեությունը հարկման ենթակա՞ է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
.Գտնել աշխատանք

ՆԱՐԵԿ ՍՊԸ

224 Ընկերություն` ՆԱՐԵԿ ՍՊԸ Էլ. փոստ` narek_ltd շնիկ yahoo.com Թափուր աշխատատեղ` Կադրերի տեսուչ Աշխատանքի նկարագրություն` Հրավիրում ենք աշխատանքի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի աշխատակցուհիների հետևյալ պայմաններով. 1. Բարձրագույն կրթությունը պարտադիր է , իրավաբանական կրթությունը պարտադիր, 2. Աշխատանքային օրենսգրքի լավ իմացություն, 3. Աշխատանքային փորձը տվյալ բնագավառում՝ 5 տարի, 4. Տարիքը ՝ 25-ից բարձր, 5. Կոլեկտիվում աշխատելու ունակություն Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ narek_ltd շնիկ yahoo.com Աշխատավարձ` 100 000-120 000
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք էլեկտրոնային հաշիվները պետք է պարտադիր ստորագրել

235 Lyudmila. ԱԱՀ-ով եմ աշխատում, հարցս հետևյալն է. 2015-ին ստացված հարկային հաշիվները պարտադիր էլեկտրոնային պե՞տք է ստորագրել, թե՞ ոչ, եթե գիտեք` շտապ արձագանքեք և համապատասխան օրենքին կամ որոշումանը հղում արեք:
.Գտնել աշխատանք

K2 Armenia

213 Ընկերություն` K2 Armenia Հասցե` Fuchik 27/41 Հեռախոս` 43333341 Էլ. փոստ` K2armeniak2 շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ` Հաշվետար Օպերատոր Աշխատանքի նկարագրություն` Ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաշվետար/Օպերատորների բարձրագույն կրթությամբ և 1C 8,2-ի գերազանց իմացությամբ: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` - Վաճառքի պատվերների գրանցում. մուտքագրում, ելքագրում` ըստ տեսակի և քանակի, - Սահմանված ժամկետում հաշվետվությունների կազմում և ներկայացում վերադասին: ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ` - բարձրագույն կրթություն, - հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, - պարտադիր աշխատանքային փորձ, - համակարգչային գիտելիքներ` MS Office-ի գերազանց իմացություն, մասնավորապես Excel ծրագրի, -1C ծրագրի գերազանց իմացություն, - գրագետ, կիրթ, պատասխանատու, թիմում աշխատելու կարողություն, արագ կողմնորոշվելու հնարավորություն: Ինքնակենսագրությունը /CV/ կարող եք ուղարկել K2HRArmenia շնիկ gmail.com հասցեին:
.Հարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի անվանման նշում

252 Arsine. Ընկերությունը հիմնադրվել է 2014թ-ին և աշխատում է ԱԱՀ դաշտում: 2016թ-ից հանդիսանալու է ամսական ԱԱՀ վճարող: Իրականացնում է մեծածախ և մանրածախ առևտուր: Ունի ՀԴՄ: Ներկա պահին ՀԴՄ կտրոնի վրա չի արտացոլվում ապրանքի անվանումը, քանակը և գինը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք 2016թ-ի հունվարի 1-ից պարտադիր է, որ ՀԴՄ կտրոնի վրա նշվեն ապրանքի անվանումը, քանակը և գինը, ստացված գումարի չափը, տրված մանրը և այլն: Կանխավ շնորհակալություն:
.Գտնել աշխատանք

Դի Ջի Բիզնես Ըդվայս

249 Ընկերություն` Դի Ջի Բիզնես Ըդվայս Էլ. փոստ` hr շնիկ advice.am Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի օգնական Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահական ծառայություններ մատուցող ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում գլխավոր հաշվապահի և գլխավոր հաշվապահի օգնականի: Պահանջվող որակավորումը՝ - Բարձրագույն կրթություն` ցանկալի է տնտեսագիտական, - Առնվազն 3 տարվա գլխավոր հաշվապահի աշխատանքային աշխատանքային փորձ, գլխավոր հաշվապահի օգնականի 1 տարվա աշխատանքային փորձ - ՀՀ հարկային օրենսդրության, Ֆինանսական Հաշվետվությունների և դրանց կիրառման հմտություն, - 1C հաշվապահական ծրագրի, MS Office փաթեթի և համացանցում որոնողական ծրագրերի գերազանց իմացություն և աշխատանքային փորձ, - Հայերենի գերազանց, Ռուսերենի լավ իմացություն, Անգլերենի իմացությունը՝ ցանկալի է, - Անալիտիկ մտածողություն, բարդ իրավիճակներում արագ և հիմնավորված լուծումներ գտնելու և գործելու հմտություն, - Կազմակերպչական հմտություններ և կենտրոնացված ուշադրություն` նույնիսկ մանրուքների նկատմամբ, Աշխատանքային օրերն ու ժամերը` - երկուշաբթիից ուրբաթ, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված տոնական և հիշատակի օրերի, - 9:00-ից 18:00: Աշխատավարձ` - Այլ նշումներ` Ռեզումեները ուղարկել վերը նշված հասցեին:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն

233 Արթուր. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը գործունեությունը դադարեցրել է 2012թ.-ին: Հիմա ցանկանում ենք վերսկսել գործունեությունը, սակայն տարեսկզբին (մինչև փետրվարի 20-ը) շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում չենք ներկայացրել: Հիմա եթե վերսկսենք գործունեությունը, արդյո՞ք հարկվելու ենք ԱԱՀ-ով, թե դադարեցված լինելու պայմաններում արդեն գործում է հայտարարություն ներկայացնելու 20-օրյա ժամկետը:
.Գտնել աշխատանք

“Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն

248 Ընկերություն` "Գործ բոլորին" աշխատանքի տեղավորման գործակալություն Հասցե` Կոմիտաս 51, 2-րդ հարկ, 12 սենյակ Հեռախոս` 238002, 099 727355, 093 727355, 055 727354 Էլ. փոստ` gortsbolorin շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ` Ֆինանսական վերլուծաբան Աշխատանքի նկարագրություն` Պահանջներ` Տարիքը` մինչև 35, բարձրագույն կրթություն, առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, անգլերեն լեզվի գերազանց իմացություն: Պարտականություններ` Ընկերության ֆինանսական և տնտեսական ցուցանիշների վերլուծություն, ֆինանսավորման աղբյուրների վերլուծություն, բյուջետավորման և պլանավորման համակարգերի մշակում, կազմակերպության տնտեսական գործունեության վերլուծություն, ծախսերի օպտիմալացում, բյուջեի պլանավորմանը մասնակցություն: Աշխատանքային գրաֆիկ` 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, ժամեր` 09:00 – 18:00: Աշխատավարձ` Կախված հարցազրույցի արդյունքից Այլ նշումներ` Մանրամասների համար զանգահարել՝ 238002, 099 727355, 055 727354, 093 727355: