Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ օգտվում է իր անձնական բանկային հաշվից

Սյուզի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ԱՁ-ն իր ձեռնարկատիրական գործունեության համար օգտվում է իր անձնական բանկային հաշվից (որպես Պողոս Պողոսյանի հաշիվ): Արդյո՞ք դա թույլատրելի է, եթե ոչ, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, և ինչպե՞ս վարվել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ու՞մ պետք է դիմի ԱՁ-ն` պարտադիր կուտակային վճարներից հրաժարվելու համար

Մարատ. Բարի օր, հարգելի հաշվապահներ: Դիմում եմ Ձեզ մի հարցով, որի նորմալ պատասխանը օրենքները կարդալով չգտա: Ես հանդիսանում եմ ԱՁ, աշխատող չունեմ: Ծնվել եմ 1987թ: Կուտակային թոշակից հրաժարվելու համար ես ու՞մ դիմում պետք է ներկայացնեմ: Մասնավոր կազմակերպությունների աշխատակիցները ինչ-որ դիմում են գրում իրենց տնօրեններին, որպեսզի իրենցից այդ պահումները չանեն: Իսկ իմ նման ԱՁ-ներ ի՞նչ պետք է անեն: Նախապես շնորհակալ եմ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք գնորդ ֆիզ. անձը պետք է եկամտային հարկ վճարի

222 Ռաֆայել. Ողջույն, հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է, թե արդյոք պետք է վճարենք, ես կամ վաճառողը, եկամտային հարկ, կամ այլ հարկատեսակ, գույքի առքուվաճառքի գործարքի համար: Ես Ֆիզ. անձ եմ ու այս ամիս ձեռք եմ բերել թվային ֆոտոխցիկ և 50 X 70 չափսի տպագրված նկար (Գեղամա լեռների բնանկար), այլ ֆիզ.անձից: Երկուսս էլ ՀՀ քաղաքացիներ ենք, գործարքը վավերացրել ենք պայմանագրով, և գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 000 ԱՄՆ դոլար (410 000 ՀՀ դրամ): Վաճառողը ասում է, որ պետք է ևս 41 000 դրամ վճարեմ` եկամտային հարկի համար, այդպե՞ս է արդյոք: Կանխավ շնորհակալ եմ պատասխանելու համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը ցանկանում է իրականացնել միրգ և բանջարեղենի առք ու վաճառք

Գոռ. Բարև ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է իրականացնել միրգ և բանջարեղենի առք ու վաճառք: Արդյո՞ք պարտադիր է ԱՁ գրանցվել, և ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է վճարի ֆիզ. անձը

221 Gayane. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք պարզել, թե ինչ հարկեր կամ այլ վճարներ պետք է կատարի ֆիզիկական անձը, ով արտերկրում գրանցված ընկերությունից ամսական գումար է ստանում խորհրդատվական ծառայությունների դիմաց:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ մոտ աշխատողներին չի հասնում հերթական վճարովի արձակուրդ

Սամվել. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանալ իմ իրավունքները: Աշխատում եմ ԱՁ մոտ, ունեմ ամսական գրանցված աշխատավարձ, և վճարվում են բոլոր հարկերը: Սակայն արդեն 6-րդ տարին է, ինչ արձակուրդ չեմ կարողանում գնալ, քանի որ ասում են` միայն իմ հաշվին կարող եմ վերցնել: Արդյո՞ք ԱՁ մոտ աշխատողներին չի հասնում հերթական վճարովի արձակուրդ ըստ օրենքի: Իրավունք ունե՞մ պահանջել նախորդ տարիների համար փոխհատուցում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անհատ ձեռներեցը չունի աշխատող

Գոհար. Բարև Ձեզ: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք` անհատ ձեռներեցն աշխատում է հենց ինքը, չունի աշխատող: Հետևաբար եռամսյակային եկամտային հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք նրան պետք է ներառել, թե՞ ոչ, չնայած, որ աշխատավարձ չի ստանում, և համապատասխան տող էլ չկա: Նույնը վերաբերում է նաև վիճ. վարչության հաշվետվությանը: Եվ երկրորդ հարցս` եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր, ասենք ապրիլի 10-ին, ապա նրա ընդունման հայտը ե՞րբ պետք է ներկայացնենք:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի 5 000 դրամ եկամտային հարկ

ANNA. Կարո՞ղ եք ասել` Ա/Ձ -ն, որի գործունեությունն է ավտոտեխսպասարկումը, ամսական 5 000 դրամ եկամտային հարկ վճարու՞մ է պարտադիր կերպով, թե՞ վճարում է միայն արտոնագրային վճար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարի արտադրամաս և կարի արհեստանոց նույն տարածքում

Արթուր. Հարգելի հաշվպահներ, Մտադիր եմ գործարկել կարի արտադրամաս և կարի արհեստանոց նույն տարածքում: Հնարավո՞ր է, որ արտադրամասը աշխատի ԱՁ-ով, իսկ կարի արհեստանոցը այլ անձի արտոնագրով: Եվ ընդհանրապես, ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի տվյալ գործունեությունը: Եվ մեկ հարց էլ` ներկայումս հնարավո՞ր է առանց նույնականացման քարտի գրանցվել որպես անհատ ձեռներեց: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ աշխատում է հանրային սննդի ոլորտում

Gor. 3. Արտոնագրային վճար վճարողներ չեն կարող համարվել այն ֆիզիկական անձինք` 1) որոնք իրենց գործունեության իրականացման համար օգտագործում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը: Այսինքն, եթե ԱՁ-եմ և արագ սննդի կետում վարձու աշխատող եմ պահում, ուրեմն չեմ համարվում արտոնագրային վճար վճարող: Ուրեմն ի՞նչ հարկ պետք է վճարեմ այդ դեպքում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է բացել արագ սննդի կետ

Գոռ. Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ: ԱՁ-ն ցանկանում է բացել արագ սննդի կետ: Ի՞նչ հարկեր պետք է վճարվեն, ի՞նչ փաստաթղթերով, և արդյո՞ք կարող ենք դրանք ներկայացնել էլեկտրոնային համակարգով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ վճարելու է եկամտային հարկ

Անուշ. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն, որը աշխատում է արտոնագրային վճարով, բացի տարեկան 60 000 եկամտային հարկից, վճարու՞մ է նաև 24.4% կամ 26% եկամտային հարկ: Համաձայն ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ Հոդված 2-ի` "Արտոնագրային վճարը սույն օրենքով սահմանված չափերով և ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) համար ավելացված արժեքի հարկին, իսկ իրավաբանական անձի համար շահութահարկին և (կամ) ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ) փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր և անհատույց վճար է:" Այստեղ հստակ նշվում է, որ իրավաբանական անձի համար շահութահարկին և ԱԱՀ-ին փոխարինող վճար է, իսկ Ա/Ձ-ի մասով նշվում է, որ փոխարինում է ԱԱՀ-ին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Պարզեցված հաշվարկ` տարեկան եկամուտների մասին

Armine. Բարև, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն, ով 2013թ-ին աշխատել ու հարկվել է շրջանառության հարկով, հիմա պետք է ներկայացնի "Պարզեցված հաշվարկ` տարեկան եկամուտների մասին", սակայն էլեկտրոնային հաշվետվությունների էջում կա երկու տողով` 98 և 108: 98-ը բացում է միայն 2013-ի համար լրացնելու հնարավորությամբ, իսկ 108 տողինը` 2014: Ասացեք խնդրեմ, ես ճի՞շտ կանեմ, եթե լրացնեմ 98 համարի հաշվետվությունը: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը

Արևիկ. Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն դադարեցրել է իր գործունեությունը ու ՀԴՄ-ն գրանցումից հանել է, բայց այդ ՀԴՄ-ի կասեցման թուղթը կորցրել է, կարո՞ղ եմ նորից դիմել ՀՏ ու նոր թուղթ վերցնել: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է ապրանք ներմուծել

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին: Ես Ա/Ձ եմ բացել և պետք է Դուբայից ապրանք ներմուծեմ: Ունենալու եմ մեկ աշխատող: Վաճառքը իրականացնելու եմ խանութից: Կխնդրեմ ասեք հերթական քայլերը` ի՞նչ պետք է անեմ և ի՞նչ հարկեր եմ վճարելու: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձնական նվազեցման վերաբերյալ

Սոնա. Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն տարեկան եկամտային հարկի պարզեցված հաշվարկի (Ձև 98) ընդհանուր ծախսերի մեջ անձնական նվազեցման գումարները կարո՞ղ է ներառել, թե՞ այն ծախս չի համարվում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվետվությունը պետք է ներկայացնի ԱՁ-ն

Էդուարդ. Ասացեք, խնդրեմ, թե որ համարի հաշվետվությունը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով ԱՁ-ի համար, եթե 2013թ. ընթացքում ոչ եկամուտ եմ ունեցել, ոչ էլ աշխատող, բայց վճարել եմ ամսական 5 000 դրամը: