
Ապառիկի ձևակերպում
Արթուր․
Բարև Ձե։ Եթե ԱՁ-Ն աշխատում է շրջհարկով և պետք է իրականացնի ապառիկ վաճառք, խնդրում եմ ասել 1. Արդյո՞ք պետք է գրվի հաշիվ Բանկի անունով, թե՞ գնորդի անունով պետք գրվի միայն, իսկ եթե գնորդի, ապա բանկի հետ ինչ որ թղթաբանության հարց առաջանու՞մ է։
Նշեմ նաև, որ առք վաճառք է իրականացնում, ինչպես նաև մատուցում տեղադրման ծառայություն, այս դեպքում տեղադրումը կհարկվի այլ-ով չէ՞, ճի՞շտ եմ հասկանում։

Փոխառության տրամադրում կազմակերպությանը
Անի․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ;
Հարցս հետևյալն է. Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ի հիմնադիրը կանխիկ միջոցներ դնել դրամարկղում որպես փոխառություն: Եթե այո, կա՞ արդյոք սահմանափակում։

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա
Նաիրա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ուզում եմ Ա/Ձ բացել և տանը առողջարանային մերսման ծառայություններ մատուցել, լիցենզիա պե՞տք է։

Արևային պանելների օգտակար ծառայության ժամկետ
Արմինե․
Բարև Ձեզ, ինձ կասե՞ք՝ արևային պանելների օգտակար ծառայության ժամկետը քանի՞ տարի է։

Wildberries – ում որպես վաճառող
Սաթինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես առաջին անգամ պետք է վարեմ Wildberries - ի հաշվապահություն: ԱՁ-ն գրանցված է որպես վաճառող, տեղական շուկայից գնում է ապրանքներ և հանձնում Wildberries - ի լոգիստիկ կենտրոն, այնուհետև` ստացման կենտրոններ, որտեղից էլ վաճառք է իրականացվում: Հարցս հետևյալն է. պե՞տք է արդյոք Wildberries - ին հաշիվ դուրս գրել: ԱՁ-ն աշխատում է շրջհարկով: Շնորհակալություն:

Վենդինգ մեքենայի շահագործում
Դավիթ․
Բարև Ձեզ։ Մետադրամով, թղթադրամով և քարտով աշխատող վենդինգ մեքենա (սնունդ և ոչ միայն) տեղադրելու համար, ինչպե՞ս է հարկումը կատարվում։ ՀԴՄ-ի տեսանյունից, հնարավո՞ր է էլեկտրոնային ՀԴՄ-ով հարցը լուծել։ Ի՞նչ հավելյալ քայլեր կան։ Նախատեսում եմ ՍՊԸ-ով աշխատել։ Նախապես շնորհակալություն։

Դպրոցական էքսկուրսիաների կազմակերպում
Նաիրա․
Բարև ձեզ։
Ուզում եմ դպրոցական էքսկուրսիաներ կազմակերպել։Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հերթականությամբ պետք է գործեմ և ի՞նչ հարկեր պիտի վճարեմ բացելուց հետո։

ՀՄ նվիրատվություն
Նարեկ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Մարզպետարանը ՀՄ-ներ է հանձնել դպրոցին: Գրանցման և շահագործման հանձման ակտի մեջ պետք է նշվի մատակարար հաշիվը, սակայն տվյալ ՀՄ-ն որպես նվիրատվություն է պետք ճանաչել, և եթե գործառնությունները չենք գրանցում, անալիտիկ և սինթետիկ հաշիվների շեղում է առաջանում: Նշեք խնդրեմ՝ ինչպե՞ս վարվեմ:

Ծառայության մատուցում ԱՁ կողմից
Մարի․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասել՝ արդյո՞ք կազմակերպության (ՍՊԸ) տնօրենը կարող է նաև իրեն պատկանող ԱՁ-ով ծառայություն մատուցել ՍՊԸ-ին։ Տնօրենը չի հանդիսանում հիմնադիր։

Կանխիկ գումարի կուտակում դրամարկղում
Արմինե․
Բարի օր, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել։ ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով, 2021թ-ից մինչ օրս կազմակերպության հաշվարկային հաշվից գումարներ են ելքագրվել դրամարկղ (հիմնականում ծախսվել են անձնական նպատակով` հիմնադիր ու տնօրեն նույն անձն է), ինչպես նաև ժամանակ առ ժամանակ դրամարկղից ելքագրվել է հաշվարկային հաշիվ։ Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել այդ գումարները, եթե ստեղծման օրից առ այսօր շահաբաժին չի վճարվել, նույնիսկ շահույթ չի հաշվարկվել (արդյոք դա պարտադի՞ր է)։ Նախապես շնորհակալ եմ։

Տույժի արտացոլում էլեկտրոնային համակարգում
Արթուր․
Բարև ձեզ։ Յուրաքանչյուր անգամ եռամսյակային հաշվետվությունը ներակայացնլուց հետո, ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի «Հարկային պարտավորություններ» բաժնի «ԱՀՔ դիտում» ենթաբաժնի «ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺ» սյունակում ձևավորվում է տույժ։ Ամեն անգամ տարբեր թվային արտահայտմամբ։ Նման փորձառություն ունեցե՞լ եք, ի՞նչն է պատճառը։ Շնորհակալ եմ։

Զուտ շահույթ
Պետրոս․
Բարև Ձեզ։ Ներմուծմամբ զբաղվող ԱՁ-ի դեպքում, որն աշխատում է ԱԱՀ դաշտում և չունի աշխատող, շահութահարկ հաշվարկելիս ինչպե՞ս ստանալ զուտ շահույթը Շնորհակալություն։

Հաշվետարի գիտելիքներ
Շուշան․
Բարև ձեզ։ Հաշվետարը աշխատանքային և հարկային օրենսգիրքը ամբողջությամբ պե՞տք է իմանա։ Եվ որտեղ խորհուրդ կտաք սովորել հաշվետար աշխատելու համար։

Դրամարկղի մուտքերը ավելի շատ են, քան ելքերը
Լիանա․
Բարև Ձեզ։ Խանութը ՍՊԸ է և աշխատում է շրջանառության հարկով։ Դրամարկղ մուտքերը լինում են ավելի շատ, քան ելքերը։ Ելք լինում է միայն բանկ մուտք անելուց և աշխատակիցներին աշխատավարձ տալուց։ Ի՞նչ ձևակերպում կարող եմ տալ, որպեսզի խնդիր չլինի։ Նախապես շնորհակալ եմ։

Financial Performance / by tax returns/acceptance by the tax authorities
Լիլիթ․
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել հասկանալ « Financial Performance / by tax returns/acceptance by the tax authorities » այս պահանջի ներքո ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայցվեն և նաև բալանսի կամ profit and loss account -ի ձևաչափեր կան, որ կարող են հաստատվել ՊԵԿ-ի կողմից:

Հիմնական միջոցի կառուցում
Մելինե․
Բարև ձեզ, խնդրեմ ուղղորդեք․ ՀԾ-ում հիմնական միջոցի կառուցումը ո՞ր փաստաթղթով է կատարվում: Պահեստի ելքի օրդերով ծախսերը հաավաքե՞մ 822 հաշվի վրա և հետո շահագործման հանձնման ակտով մուտք անեմ որպես հիմնական միջոց։ Շնորհակալություն։

Էլեկտրոնային դրամարկղային գրքի լրացում
Գրիգոր․
Բարև Ձեզ: Էլեկտտրոնային դրամարկղային գրքի վարման համար ուղարկել եմ 154 ձևը (հայտը): Ինչպե՞ս բացեմ գիրքը, որպեսզի լրացնեմ: Շնորհակալություն:

Դրամարկղային գրքի լրացման կարգ
Սվետլանա․
Բարև Ձեզ։ Քանի՞ օրը մեկ պետք է լրացնել դրամարկղային գիրքը։

Դրամարկղի մնացորդի սահմանափակում
Ռոզա․
Հարգելի հաշվապահներ, դրամարկղի մնացորդի սահմանափակում կա՞, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ փոխարժեք հիմք վերցնել
Գնել․
ԱՁ-ն մատուցել է խորհրդատվական ծառայություններ արտասահմանյան կազմակերպությանը և վճարվել է արտարժույթով։ Եռամսյակային հաշվետվությունը ներկայացնելիս ի՞նչ փոխարժեքով է անհրաժեշտ հաշվարկել շրջանառությունը։
Վերջին մեկնաբանություններ