
Ժավելի ԱՏԳԱԱ
Մերի․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Եթե գիտեք ժավելի ԱՏԳԱԱ-ն, որը դրոշմավորման ենթակա չի, խնդրում եմ տրամադրել, և էդ մասով կա՞ որոշում, եթե հնարավոր է՝ որոշման համարն ու տարեթիվը։ Կանխավ և անչափ շնորհակալություն։

Էլեկտրոնային ՀԴՄ վեբ ծառայության ինտեգրում
Հովհաննես․
Բարև Ձեզ։ Էլեկտրոնային ՀԴՄ վեբ ծառայության ինտեգրումից հետո, մի քանի թեստային վիրտուալ կտրոն հաջողությամբ "տպելուց" հետո, այն հայտնվեց Ֆիսկալ Հասույթ բաժնում է օր անց, բայց կտրոնը ստուգելու ժամանակ ստանում եմ "ՀԴՄ գրանցման համարը սխալ է": Ստացվում է, եթե հաճախորդը ուզենա ստուգել՝ վավեր է արդյոք կտրոնը, կստացվի, որ ոչ։ Կա՞ ինչ որ լուծում։

Պելմենիի արտադրություն
Քրիստինա․
Բարև Ձեզ, կասե՞ք խնդրեմ՝ Երևանում պելմենիի արտադրությունը կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում, և վաճառքի դեպքում կարո՞ղ է հաշիվ դուրս գրել։

Առևտրի խանութ մարզում
Գարիկ․
Բարև ձեզ, հարգելիներս։ Ունեմ տարածք մարզում, և ցանկություն կա հիմնել առևտրի կետ՝ շինանյութ, միրգ-բանջարեղեն, խմորեղեն վաճառելու համար։ Անհրաժեշտ է հիմնել ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ին՞չ հարկատեսակով է անհրաժեշտ աշխատել։ Նախապես շնորհակալություն։

ՀԴՄ ներկայացվող պահանջներ
Վահագն․
2024թ.-ին ՀԴՄ կտրոնի վրա անվանացանկի առկայությունը, դեռևս պարտադիր է միայն 24 000 000 շրջանառությունը գերազանցելու դեպքու՞մ։ Եվ այդ ի՞նչ պահանջ կա ՀԴՄ-ով էլեկտրոնային հաշվետվության արտահանման հետ կապված։

Արդյո՞ք կլինի փոխկապակցվածություն
Լուսինե․
Բարև Ձեզ, ունեմ ՍՊԸ, որը գտնվում է դադարի մեջ։ Ֆիզ․ անձով ապրանք եմ բերել, մաքսատանը ասեցին, որ պետք է բացվի Ա/Ձ, որ կարողանանք ապրանքը մաքսազերծել: Ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք կարող եմ գործել շրջանառության հարկով: Փոխկապակցվածություն չի՞ դիտարկվի։

Չնվազեցվող վարկեր և փոխառություններ
Արթուր․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կբացատրեք խնդրում եմ ՀՕ հոդված 114-ի 1-ին մասի 3-րդ կետի կիրառությունը, բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող շահութահարկ վճարողների ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարները, եթե անտոկոս փոխառություններ են տրամադրվել այլ հարկ վճարողների։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում։

Միջանկյալ շահաբաժին
Մարի․
Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն գործունեությունը սկսել է տարվա սկզբից, ապա կարո՞ղ ենք դեկտեմբերին մասնակիցներին տալ շահաբաժին։ Եվ եթե այո, ապա ի՞նչպես ձևակերպել որպես միջանկյալ շահաբաժին։

ԱՁ հավաստագիր
Լյուդմիլա․
Ես նոր եմ Ա/Ձ գրանցել, ցանկանում էի իմանալ՝ հավաստագիրը ԱՁ-ի պետք է վերցնել այնտեղի ռեգիստրից, որտեղ որ գրանցվա՞ծ է։ Եվ խնդրում եմ ասեք՝ ի՞նչ փաստաթղթեր պետք է տանեմ հետս։

ՍՊԸ գործունեություն չի ծավալել
Գնել․
Ես էլ մի ամիս առաջ ՍՊԸ եմ բացել, ոչ մի գործարք չեմ կատարել, բայց ասում են, որ պետք է եկամտային հարկ վճարեմ։ Ես ինքս էլ հանդիսանում եմ ՍՊԸ տնօրեն։ Ինչպե՞ս վարվել։ Նախապես շնորհակալություն։

Գովազդի թույլտվություն ստանալու հայտի ձև
Կարինե․
Հարգարժան ընկերներ, ո՞վ կարող է ինձ օգնել՝ առողջության կենտրոնը բացել է Ֆեյսբուքի էջ, և դա ըստ օրենքի համարվում է գովազդի տարածման միջոց, կարո՞ղ եք ինձ ուղարկել առողջապահության նախարարություն ուղարկելու գովազդի թույլտվություն ստանալու հայտի ձև։ Նախապես շնորհակալություն։

ՏՏ ոլորտի հավաստագիր 2024
Հովհաննես․
Բարև ձեզ։ Հարգելի հաշվապաներ, ՏՏ ոլորտի հավաստագրի երկարացման հետ կապված նորություններ կա՞ն։ Կանխավ շնորհակալություն։

Կահույքի արտադրամաս
Անա․
Բարև ձեզ, մեկ հարց ունեմ, կխնդրեյի պատասխանել․ ցանկանում եմ հիմնել կահույքի արտադրամաս՝ հիմնականում փայտից, առանց որևէ այլ նյութերի, ամառանոցների, տաղավարների և նմանատիպ կահույք։ Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ դասիչով պետք է գրանցեմ ընկերությունը, և արդյո՞ք կարող եմ բացել ԱՁ և աշխատել շրջհարկով։ Շնորհակալություն։

Բեռնափոխադրման գործունեություն
Անի․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ զբաղվել բեռնափոխադրմամբ Հայաստանում և գործել միկրոյի հարկման դաշտում, խնդրում եմ նշել՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ, և ի՞նչ նրբություններ կան տվյալ ոլորտում աշխատելիս։
Բեռը գնելու ենք կազմակերպությունից և տեղափոխենք գնորդի հասցե (ֆիզ․ անձ) և վաճառենք։ Անհրաժե՞շտ է արդյոք ՀԴՄ կիրառել, թե՞ կարող ենք հաշվարկային փաստաթղթեր դուրս գրել ֆիզ․ անձանց անուններով։ Եվ միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատելու դեպքում բացի դրոշմանիշային վճարի, ուրիշ այլ հարկ կամ պարտադիր վճար առաջանալու՞ է, թե՞ ոչ։
Շնորհակալ եմ շատ։

Գրանցվել որպես լիազոր
Օլյա․
Բարև ձեզ։ Ես պիտի սկսեմ աշխատել ԱՁ ձեռնարկատիրոջ մոտ որպես հաշվապահ, բայց քանի որ վերջին թարմացումներին ծանոթ չեմ ու նախկինում ԱՁ հաշվապահություն չեմ վարել, չգիտեմ՝ ինչպես գրանցվել լիազորի գրասենյակում, կհուշե՞ք քայլերը։

Կանխիկ գումարի ելք դրամարկղից
Արմինե․
Բարև ձեզ։ Մի հարց ունեմ `դրամարկղային գրքում գոյացել է մեծ գումարի մնացորդ, ինչպե՞ս կարելի է այդ գումարը ելք անել, բացի հաշվարկային հաշվին փոխանցելու տարբերակը։

Առցանց աշխատանք մարքեթինգային ընկերության համար
Ժենյա․
Բարև Ձեզ։ Աշխատելու եմ օնլայն արտերկրի մարքեթինգային ընկերության համար, որը գրանցված չէ Հայաստանում: Հարկ վճարելը այս դեպքում պարտադի՞ր է։ Եթե այո, ո՞ր տեսակն է մատչելի՝ ԱՁ բացել,ը թե՞ ինքնահայտարարագրվելը, կամ այլ միջոց: Խնդրում եմ օգնեք հասկանամ՝ ո՞ր տեսակն է հարմար, և ի՞նչ վճարումներ պետք է անեմ:

Վաճառք Wildberries հարթակում
Մարինե․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվելու է վաճառքով օնլայն հարթակում (Wildberries): Ապրանքի գնումը կատարվելու է Չինաստանից, հետո ուղիղ կառաքվի Ռուսաստանի պահեստներ վաճառքի: Փաստացի ԱՁ վճարելու է ռուսական և չինական կազմակերպությունների ծառայությունների դիմաց: Ի՞նչ հարկեր և հաշվետվություններ են առաջանում այս պարագայում։

Գործակալության գործունեություն
Հակոբ․
Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ գործակալություն բացել բայց որպես ՓԲԸ, ի՞նչ է անհրաժեշտ, և ՓԲԸ ունենալու դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում։ Լիցենզիա որպես այդպիսին հարկավո՞ր է գործունեությամբ զբաղվելու համար, թե՞ ոչ։ Եվ աշխատողնեիր համար ի՞նչ հարկային պարտավորություններ եմ ես կրելու։ Շնորհակալություն։

Հաշվապահական խնդիր
Լիլիթ․
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը.
Կենցաղային տեխնիկա վաճառող կազմակերպությունը 2016 թ. դեկտեմբերի 31 –ին պահեստում ունի երկու գազօջախ, յուրաքանչյուրի ինքնարժեքը 400 000 դրամ, վաճառքի գինը նմանատիպ ապրանքի 480 000 դրամ է: Սակայն գազօջախները ունեն անսարքություն, և վերանորոգման ծախսը դրանց գծով կկազմի 60 000 դրամ, որից հետո կարող են վաճառվել 430 000 դրամով: Պահանջվում է որոշել `
Ա) ինքնարժեքը 2016թ. դեկտեմբերի 31 –ին
Բ) իրացման զուտ արժեքը 2016թ դեկտեմբերի 31–ին
Գ) այն արժեքը, որով պետք է արտացոլվեն ապրանքները ֆին. վիճակի մասին հաշվետվությունում
Վերջին մեկնաբանություններ