Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բրոքերային ծառայության դասակարգիչ

Հրանուշ. Բարև Ձեզ։ Նոր բացվող ՍՊԸ-ն մատուցելու է մաքսային բրոքերային ծառայություններ։ Խնդրում եմ հուշել, թե ի՞նչ դասակարգչի է համապատասխանում այս գործունեությունը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ձեռքբերում գյուղացուց

Անահիտ. Բարև Ձեզ: Հարգելիներ, ՍՊԸ ունի մսի մասնագիտացված խանութ: Միսը գնում է գյուղացուց, աշխատում է ԱԱՀ-ով: Ի՞նչ փասթաթղթեր են պետք գյուղացուց ձեռք բերելու համար և ինչքանո՞վ կհարկվի այդ գնումը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ավտոմեքենաների վրա դրված գազաբալոններ

Աննա. Հարգելի հաշվապահներ, ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԵՎ ԳԱԶԱՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՍՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՃՆՇԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ գործընթացը համարվու՞մ է ծառայությունների մատուցում, թե՞ աշխատանքի կատարում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դեղատան լիցենզիայի դադարեցում

Մաշա․ Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Որևէ մեկը դեղատան լիցենզիաի գործողության դադարեցման հայտով դիմե՞լ է ԱՆ, եթե այո, հայտի կամ դիմումի ձև կխնդրեի։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոն առանց դասակարգչի

Հ․ Դավթյան․ Ողջույն գործընկերներին, խնդրում եմ նշել. արդյո՞ք որևէ հարկատեսակի գործունեության դեպքում թույլատրելի է ՀԴՄ տպել միայն գումարի նշումով (առանց ապրանքի կամ ծառայության անվան՝ ԱՏԳ ԱԴԳՏ կոդերի և այլ պահանջվող տվյալների)։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հանրային հատվածի հաշվապահների որակավորման թեստեր

Արփինե. Բարև Ձեզ։ Ինձ անհրաժեշտ է հանրային հատվածի հաշվապահների որակավորման թեստերը, իր պատասխաններով։ Ո՞վ կարող է տրամադրել։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտարժույթի փոխանակում ՀԾ-ով

Գրիգոր. նկարագրեք արտարժույթի փոխանակումը ՀԾ-ով (քայլերը), ինչպես նաև հաշվապահական թղթակցությունները (արտարժույթի փոխարկում, հաշվի վերագնահատում): Արտարժույթի փոխարկման դեպքում (արտարժույթի փոխարկում) ԿԲ-ի և մեր բանկի տարբերությունը շահութահարկի հաշվարկի համար արդյո՞ք ծախս է համարվում, եթե այո, կխնդրեմ հոդվածը նշեք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նկատողություն տալու հերթական քայլերը

Անի. Բարև Ձեզ։ Ինձ կասեք՝ աշխատանքային պարտականությունները չկատարելու հիմքով գրավոր նկատողություն տալու քայլերի հերթականությունը, բացատրություն աշխատողի կողմից - արձանագրություն նոր հրաման, թե՞ այլ բաներ էլ կան: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սոցիալական փաթեթ

Անի. Հարգելի հաշվապահներ, աշխատողի դրույքի փոփոխության դեքում սոց. փաթեթի գումարը փոխվում է հաջորդող երկրորդ ամսվանից։ Սեպտեմբերին ըստ նոր տարֆիկացիայի պետք է փոխել և ֆիզում (140օր) գտնվող աշխատողի ժամերը փոխվել է։ Ըստ նոր կարգի մինչև խնամքի գնալը պետք է փոխանցել։ Սակայն հիմա ժամերը, որ փոխվել է, իրավունք ունե՞մ փոխել սոց. փաթեթի գումարի չափը։ Եվս մեկ հարց։ Պահակը գնացել է արձակուրդ և 20 աշխատանքային օր փոխարինող ենք ընդունել հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 4-ը ներառյալ։ Հիմա փոխարինողին ազատելիս պետք է վերջնահաշվարկ կատարե՞մ։ Որպես միջին ինչպե՞ս հաշվեմ և քանի՞ օր է հասնում վերջնահաշվարկ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Համակարգչային դասընթացների կազմակերպում

Նարեկ․ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ կազմակերպությունը նոր է գրանցվել, և զբաղվելու է համակարգչային դասընթացներով, դասակարգիչը՝ P85.59.3, taxservice-ում նշված գործունեության դասակարգիչը ցույց է տալիս որպես լիցենզավորվող ոլորտ, կխնդրեմ հուշել՝ արդյո՞ք անհրաժեշտ է ստանալ լիցենզիա, և եթե այո, ապա ո՞ր պետական մարմին դիմել։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարգապահական տույժ հաշվապահին

Անի. Բարև ձեզ։ ՓԲԸ-ին հարկայինը տուգանում է ժամանակին հաշվետվությունը չներկայացնելու համար, հաշվապահը արդարանում է, որ վերջին երկու շաբաթը եղել է բյուլետենում (ամբուլատոր) և իր մեղավորությունը չկա, սակայն հրամանով հաշվապահի պարտականությունները տվյալ ժ|հատվածի համար չեն վերցվել, քանի որ այլ հաշվապահ ընկերությունը չունի: Այս դեպքում գործատուն կարո՞ղ է կարգապահական տույժի ենթարկել հաշվապահին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ուսումնական կենտրոն բացելու համար

Վաղարշակ. Ցանկանում եմ ուսումնական կենտրոն բացել պահնորդներին դասընթացներ տալու և վերջում ստուգարքներից հետո տալ համապատասխան որակավորման վկայական։ Այս գործընթացի համար ինձ որպետ Ա/Ձ որևէ մեկից լիցենզի՞ա պետք է ստանամ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առցանց ուսուցում

Հայարփի. Բարև Ձեզ: Ես աշխատում եմ որպես օնլայն անգլերենի ուսուցիչ, դասավանդում եմ չինացի երեխաների: Նրանց ծնողները իմ վարձը փոխանցում են իմ Alipay-ին, որը ես այնուհետև անհատ անձանց միջոցով փոխում եմ յուանից դրամ և ուղարկում եմ ինձ, ես նրան վճարում եմ յուան, նրանք ինձ Հայաստանում տալիս են դրամ: Ես ինչպե՞ս կարող եմ լեգալացնել և հարկային դաշտ մտնել Հայաստանում այս աշխատանքով, կա՞ այդպիսի տարբերակ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի շահութահարկ

Նարեկ. Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ոչ ռեզիդենտին բեռնափոխադրման համար վճարումներ է կատարել։ Բեռնափոխադրման համար ոչ ռեզիդենտի գրված ինվոյսում առանձնացված չէ ՀՀ սահմանի բեռնափոխադրումը։ Այս դեպքում պե՞տք է արդյոք ներկայացնել 209 համարի հաշվետվությունը (Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին):