Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել շահութահարկը և տալ հաշվապահական ձևակերպումները

Վազգեն. Բարև ձեզ: Միս արտադրող կազմակերպությունը աշխատել է 3 ամիս: Համախառն եկամուտը կազմել է 3 663 350, ստացել ենք կերի հաշիվ՝ 2 812 655, աշխատող եղել է միայն տնօրենը՝ աշխատավարձը՝ 93 000, այսինքն՝ 3 ամվա աշխատավարձ՝ 279 000, հոսանքի հաշիվ չունենք, հաշվապահական ծառայության հաշիվ 210 000 դրամ: Ինչպե՞ս հաշվարկել շահութահարկը և տալ ձևակերպումներ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք յուրաքանչյուր ամսվա վճարած գումարը պետք է ձևակերպել որպես կանխավճար

Վազգեն. Բարև ձեզ: Կազմակերպությունը կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր մեկ այլ կազմակերպության հետ: Պայմանագրի ժամկետը և ծառայությունների մատուցման ավարտը նշված է՝ 01.09.2020-31.12.2020: Ծառայություն ստացող կազմակերպությունը ամեն ամիս 1 ամսվա ծառայության գումար վճարում է, սակայն հաշիվ չի ստանում: Ծառայություն մատուցող ֆիրման հաշիվը դուրս է գրելու տարվա վերջ: Արդյո՞ք յուրաքանչյուր ամսվա վճարած գումարը պետք է ձևակերպել կանխավճար:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը

LIANA. Բարև Ձեզ:Կարո՞ղ եք ինձ ուղարկել ՍՊԸ-ի համար նախատեսված հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը liahayrapetyan02 շնիկ gmail.com մեյլին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումները

Syuzanna. Բարև Ձեզ, կարո՞ղ եք օգնել հաշվապահական ձևակերպում տալ: Կազմակերպությունն արտադրել է 450 միավոր արտադրանք՝ յուրաքանչյուրը 8 000 դրամ արժողությամբ: Վաճառել 12 000 դրամով: Վաճառված արտադրանքից 90 միավոր հետ է ստացվել խոտանի շտկման համար: Կատարվել են՝ նյութական ծախսեր 300 դրամ, աշխատավարձ 170 դրամ: Որոշել նոր արտադրանքի ինքնարժեքը։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Սաթեն. Խնդրում եմ պատասխանեք՝ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Ձեռք է բերել ծառայություն առանց ԱԱՀ՝ 400 000: Ստացել է զեղչ 12,5%: Ինչպե՞ս ձևակերպեմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի առանձնահատկությունները

Արամ. Բարև Ձեզ: Հարցս վերաբերվում է պահուստաֆոնդին: Կխնդրեմ հստակեցնել անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի՝ եկամտի և ծախսի հաշվառման առանձնահատկությունները:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ վարձակալած տարածքի և շինության ձևակերպումները

Qnarik. Ունեմ վարձակալած տարածք և շինություն, տարածքի վրա կառուցել եմ պահեստային մաս /հմ/, շենքն էլ կապիտալ նորոգել եմ: Ի՞նչ թղթաբանություն պետք է անել և ի՞նչ ձևակերպումներ տալ: Շնորհակալություն
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Սյուզաննա. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ձևակերպել՝ Ինտերնետ բանկինգ /հաշվեգրում/ դտ - 71613, կտ - 52133 Ինտերնետ բանկինգ /վճարում/ դտ - 52133, կտ - 0919 Գնումների համակարգում /հաշվեգրում/ դտ - , կտ - Գնումների համակարգում /վճարում/ դտ - , կտ - Ինտերնետ բանկինգ /իրավաբանական անձ/ հաշվեգրում դտ - , կտ - Ինտերնետ բանկինգ /իրավ.անձ/ վճարում դտ - , կտ - Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս փաստաթղթավորել և տալ հաշվապահական ձևակերպումները

Արամ. Բարև Ձեզ: Կամզակերպությունը ձեռք է բերել հումք և նյութ: Մատակարարը տվյալ հումք նյութը աղում է, նոր մատակարարում և տվյալ ծառայության համար նույնպես դուրս է գրում հաշիվ: Ինչպե՞ս փաստաթղթավորել և տալ հաշվապահական ձևակերպումներ
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Արամ. Բարև Ձեզ: Կազմակերպությունը ֆիզիկական անձից փոխառություն է վերցրել կարճաժամկետ: Պայմանագրով հնարավո՞ր է փոխատուն գումարը փոխանցի փոխառուի բանկային հաշվին: Եվ ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումը:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կանոնադրական կապիտալի վճարում հիմանդրի կողմից

Արամ. Բարև Ձեզ: Հիմանդիրը ՍՊԸ-ն բացելիս ներդրել է 10 000 դրամ կանոնադրական կապիտալ: Արդյո՞ք դրա մասով պարտավոր եմ դրամարկղի մուտքի օրդեր պատրաստել և գրանցել դրամարկղի գրքում: Ձևակերպումը կլինի՞ դտ. 2511 կտ. 3111:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է իրականցվում հյուրանոցի հաշվապահությունը

Nona. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս են վարում հյուրանոցի հաշվապահությունը։ Ոնց հասկացա կարող է գործել միկրոյի դաշտում, սնունդի մասը ո՞նց է կազմակերպվում, օգտագործվու՞մ է ՀԴՄ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Սաթեն. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունն ունի ՀՄ, որի օգտ․ ժամկետը լրացել է և մաշվածություն չի հաշվարկվում, սակայն այն դեռ օգտագործվում է՝ չի դուրսգրվել։ Կատարվել է վերանորոգում և դետալի փոփոխում։ Ինչ պետք է անեմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնարավոր է վճարել ամբողջ կուտակված շահույթը

Hayk. Բարև Ձեզ, կխնդրեմ օգնեք: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով: Տարին փակելիս ծախսերի մի մասը վերագրում եմ 3311 հաշվին, իսկ մնացած մասը՝ 3312 հաշվին: Իսկ շահույթը հաշվելիս կարո՞ղ եմ այդ երկու հաշիվների մնացորդը վերագրել 343 հաշվին: Եվ եթե ցանկանում եմ շահաբաժին վճարել, արդյո՞ք իրավունք ունեմ վճարել ամբողջ կուտակված շահույթը /որը հարկում եմ 5% եկամտային հարկով/, թե՞ չեմ կարող, քանի որ 3312 հաշվին վերագրված ծախսերը հարկային առումով ծախս չեն համարվում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է տրվում ձևակերպումը

Nona. Բարև Ձեզ: Ինչպե՞ս է տրվում հետևյալ ձևակերպումը. "Անհուսալի ճանաչված պարտքը դուրս է գրվում դեբիտորական պարտքերի հաշվից և ճանաչվում է որպես ծախս"։ Ծախսի համար ո՞ր հաշիվն է օգտագործվում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչքա՞ն պետք է հաշվել ամորտիզացիոն ժամկետը

Գայանե. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցում: Շարժական գույքի /բեռնատար/ հաշվեկշռային արժեքը 0 է, սակայն այս տարի կատարվել են ծախսեր, որոնք պետք է կապիտալացվեն, այս դեպքում ամորտիզացիոն ժամկետը ինչքա՞ն պետք է հաշվեմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք

Hayk. Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե ընկերությունը հաշվեկշռում ունի մի քանի հիմնական միջոցներ, որոնք ձեռք է բերվել վաղուց, բայց չեն շահագործվել, քանի որ հանգամանքների բերումով կարիքը չի եղել: Այժմ ցանկանում եմ դրանք դուրս գրել՝ առանց վաճառելու: Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք որպես հիմք: Եվ ճի՞շտ եմ արդյոք ձևակերպումը տալիս՝ դտ 721 կտ 113: