Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի տնօրենը կարո՞ղ է հաշվարկային հաշվից գումար կանխիկացնել

Նաիրա. Կասե՞ք, խնդրեմ, ՍՊԸ-ի տնօրենը կարո՞ղ է հաշվարկային հաշվից գումար կանխիկացնել, եթե կարող է, ապա խնդրում եմ ասել թղթակցությունը: 311-252 ճի՞շտ է:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպում

Անի. Բարև ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. ինչպե՞ս ձևակերպել կանոնադրական կապիտալի ավելացումն ու նոր շահաբաժինների թողարկումը, իսկ հետո դրա տեղաբաշխումը։ Խնդրում եմ, թղթակցությունները օգնեք, հա՞ ❤️
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպության կողմից անդամավճարների ձևակերպում

Մերի. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է հասարակական կազմակերպության կողմից անդամավճարների ձևակերպմանը։ ՀԿ-ն չունի առևտրային գործունեություն։ Ունի մուտքեր միայն անդամավճարներից։ Արդյո՞ք սա ֆինանսական հաշվառման տեսանկյունից պետք հասույթ ճանաչվի, ծախսերն էլ՝ ծախս, և արդյունքում ձևակերպվի կուտակված շահույթ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունում գույքագրման արդյունքներով հայտաբերվել է ՀՄ-ի պակասորդ

Հայկ․ Բարև Ձեզ։ Կազմակերպությունում գույքագրման արդյունքներով հայտաբերվել է ՀՄ-ի պակասորդ: Ասացեք խնդրեմ ՆՊԱ-ի աշխատավարձից գումարը պահելու ձևակերպումները և ՀՄ-ի դուրս գրման ձևակերպումները: Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՌԴ-ից ներմուծման դեպքում տրվող ձևակերպումները

Ռուզան․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Օգնեք կատարել ձևակերպում: Ունենք ներմուծում ՌԴ-ից 3 147 000 արժեքով, որի ԱԱՀ-ն կազմում է 629 400: Սկզբում կանխավճար ենք ուղարկել օգոստոսին, ապրանքը ստացել ենք սեպտեմբերին, ուղարկել եմ հայտարարագիրը և հաշվանցում եմ արել սեպտեմբերին, բայց ԱԱՀ - ն վճարվել է հոկտեմբերի 10-ին:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպում

Նարինե. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. Կազմակերպությունը ունի անհատույց ստացված ապրանք, հիմա այդ ապրանքը վաճառել է անհատույց այլ կազմակերպության։ Խնդրում եմ օգնել ձևակերպումների հարցում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ

Էդգար. Բարև ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ, ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվի կատարված ծախսերի պահեստ մուտքագրման և իրացման։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք ճիշտ է ձևակերպումը

Համլետ. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես պետք է իրականացնեմ մեր գործընկեր կազմակերպությանը պատճառած վնասի փոխհատուցում: Արդյո՞ք ճիշտ է տալ հետևյալ ձևակերպումը՝ դտ 714 - կտ 5312, դտ 5312 - կտ 252: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպում պետք է տալ

Նարեկ. Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպիսի՞ ձևակերպում պետք է տալ հետևյալ գործարքին. ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ ՓԲԸ-ից ստացել եմ հարկային հաշիվ, որի արժեքը 1 600 դրամ է, իսկ ԱԱՀ-ն՝ 320 դրամ, ընդամենը՝ 1 920 դրամ: Լրացուցիչ տողում նշված է ընթացիկ ամսվա ծառայությունների գումարը՝ 1 920 դրամ, որից վճարման ենթակա՝ 1 800.00 դրամ, սուբսիդավորվող մաս՝ 120 դրամ, ընդամենը վճարման ենթակա՝ 1 800 դրամ: Եվ միաժամանակ հետաքրքրում է՝ արդյո՞ք սուբսիդավորվող 120 դրամը համարվում է շահույթ և հարկվում 20 %-ով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս տալ գործարքի հաշվապահական ձևակերպումը

Նաիրա. Բարև ձեզ։ Կարո՞ղ եմ ՍՊԸ-ի աշխատակիցներից ուսման վարձ պահել և փոխանցել ուսումնական կենտրոն: Ինչպե՞ս պետք է տրվի տվյալ գործարքի հաշվապահական ձևակերպումը: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Գումարի հետ վերադարձի հաշվապահական ձևակերպումը

Հերմինե. Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը պետ. բյուջեից ավել ֆինանսավորում է ստացել, հետո կատարել է գումարի հետ վերադարձ, ինչպե՞ս պետք է տրվի տվյալ գործարքի հաշվապահական ձևակերպումը: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպության հաշվարկային հաշվին սխալ գումար է փոխանցվել

Նաիրա. Բարև ձեզ: Կազմակերպության հաշվարկային հաշվին սխալ գումար է նստել, գումարը հետ եմ վերադարձրել: Ի՞նչ թղթակցություն պետք է կատարեմ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվապահական ծրագիրը կիրառել

Նառա. Հարգելի փորձառու հաշվապահներ, ո՞ր հաշվապահական ծրագիրը խորհուրդ կտաք նորաբաց կազմակերպության հաշվապահական հաշվառումը վարելու համար: Նախապես շնորհակալություն:
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական խնդիր․ ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Մարիամ.

1) Կասե՞ք՝ ինչպես ձևակերպեմ՝ նվիրատվությամբ ստացվել են հաստոցներ՝ 350 000 դրամ:
2) Կօգնե՞ք՝ լուծեմ հետևյալ խնդիրը՝ ՍՊԸ-ն վաճառել է սարքավորումներ, որոնց սկզբնական արժեքը վաճառքի պահի դրությամբ կազմել է 800 000 դրամ, իսկ կուտակված մաշվածությունը՝ 350 000 դրամ: Սարքավորումները վաճառվել են 600 000 դրամով՝ գումարած ԱԱՀ: Սարքավորումների ապատեղակայման և տեղափոխման համար հաշվարկվել է աշխատավարձ բանվորներին՝ 15 000 դրամ, տրանսպորտային ծախսեր՝ 20 000 դրամ: Գնորդի կողմից վճարումը կատարվելու է 1 ամսվա ընթացքում: Պահանջվում է ձևակերպել հիմնական միջոցների վաճառքի գործառնությունները: Որոշել և ձևակերպել հիմնական միջոցների վաճառքից ստացված շահույթը կամ վնասը:

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծել է մարդատար տրանսպորտային միջոց ոչ ԵՏՄ անդամ պետությունից

Քրիստինե. Բարև ձեզ: Ներեցեք, կօգնե՞ք ձևակերպել՝ կազմակերպությունը ներմուծել է մարդատար տրանսպորտային միջոց ոչ ԵՏՄ անդամ պետությունից, որի գնման գինը՝ 600 000 դրամ, չի վճարվել: Շնորհակալություն: