Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Դեբիտորական պարտքերի պահուստ

Ալլա․

Բարև Ձեզ։ Եթե Ընկերության հաշվապահական հաշվառման քաղաքականության համաձայն անհուսալի դեբիտորական պարտքերի պահուստը պետք է կազմի պարտքերի 3%, իսկ տարվա վերջով դեբիտորական պարտքերը կազմել են 90,000 դրամ և պահուստը՝ 2,400 դրամ, ապա ինչպե՞ս դա կարտացոլվի շահույթ կամ վնասի և այլ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում։

Ա․ 300 դրամով կաճի անհուսալի դեբիտորական պարտքերի գծով պահուստը
Բ․ 300 դրամով կնվազի անհուսալի դեբիտորական պարտքերի գծով պահուստը
Գ․ 300 դրամ ծախս դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի գծով
Դ․ 2,700 դրամով կաճի անհուսալի դեբիտորական պարտքերի գծով պահուստը

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել վաճառքից շահույթը/վնասը

Կարինե.

Ձևակերպել հիմնական միջոցների՝ որպես վաճառքի համար պահվող դասակարգումը, իրական արժեքով վերաչափումը և դրանց վաճառքի հետ կապված գործառնությունները։ Որոշել և ձևակերպել վաճառքից շահույթը կամ վնասը։

Տվյալներ․

Հաստոցների սկզբնական արժեքը 600․000 դրամ, օգտակար ծառայությունը սահմանվել է 5 տարի, մնացորդային արժեքը 0, մաշվածությունը հաշվարվել է գծային մեթոդով։ Ձեռքբերումից երկու տարի անց հաստոցները վերադասակարգվել են որպես վաճառքի համար պահվող։ 6 ամիս հետո կատարվել է դրանց վերաչափումն իրական արժեքով՝ հանած վաճառքի ծախսումները, որոնք սահմանվել է 380․000 դրամ։ Տարվա վերջում հաստոցները վաճառվել են 420.000 դրամով՝ գումարած ԱԱՀ։ Վաճառքից գումարը ստացվելու է առաջիկա ամսվա ընթացքում: Դրամարկղից վճարվել է միջնորդավճար հաստոցների վաճառքի համար՝ 9600 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Լիզինգի ձևակերպումներ

Կարեն․

Բարև Ձեզ։ Լիզինգով ստացել եմ հիմնական միջոց, լիզինգային կազմակերպությունը հանձնման ընդունման հաշիվ է գրել, որը ձևակերպել եմ դ․տ 119 կ․տ 413- 15 000 000։ Անցած ամիս լիզինգային կազմակերպությունը հաշիվ է գրել, որի մեջ ներառված է վարձավճար 90 000 ՀՀ դրամ, տոկոսագումար 85 400 ՀՀ դրամ, և լրացուցիչ վարձավճար՝ 120 000 ՀՀ դրամ։ Խնդրում եմ կասե՞ք՝ այդ գրված հաշվի հաշվապահական ձևակերպումները ինչպես տամ։

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Բժշկական ապահովագրության ձևակերպումներ

Անի․

Բարև ձեզ։ Հասարակական կազմակերպությունն աշխատակիցների համար ձեռք է բերել բժշկական ապահովագրություն: Մեկ անձին բաժինը ընկնող գումարը ամսվա կտրվածքով 18 300 դրամ է։ Ըստ օրենքի՝ 10 000 դրամը նվազեցվում է, իսկ գերազանցող մասը հարկվում։ Հաշվապահական ի՞նչ ձևակերպումներ են տրվում այս դեպքում։ Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական խնդիր

Կարինա․

Կազմակերպությունը լուծարել է հոսքային գիծը, որն այլևս պիտանի չէ հետագա օգտագործման համար։ Սկզ․ արժեքը 5 800 000 դրամ է, օգտակար ծառայութունը սահմանել է 10 տարի, մնց․ արժեքը 300 000 դրամ, մաշվածության համար կիրառվում է գծային եղանակը։ Հոսքային գիծը լուծարվել է 8 տարի շահագործելուց հետո, հոսք գծի ապատեղակայման համար հաշվարկվել է աշխատավարձ բանվորներներին՝ 52 000, լուծարքից ստացվել են պահեստամասեր 50 000 դրամ արժեքով։

1) դտ 714 Կտ 111 - 1400000
2)8*5800000-300000/10=4400000
3)դտ 112 Կտ 111 - 4400000
4)դտ 714 Կտ 527 - 52000
5)դտ 211 Կտ 611 - 50000
6)կտ 331Դտ 714
7) դտ 614 Կտ 331 - 50000
Խնդրում եմ օգնեք վերջացնեմ խնդիրը։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ԱՁ ակտիվների և պարտավորությունների հաշվառում

Կարեն․

Բարև Ձեզ։ Հարկային օրենսգրքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն անհատ ձեռնարկատերերը պարտավոր են վարել ակտիվների և պարտավորությունների հաշվառում` Կառավարության սահմանած կարգով, իսկ 10-րդ մասի համաձայն հարկ վճարողները պարտավոր են վարել անալիտիկ հաշվառում:

Հարց 1․ Կնշե՞ք Կառավարության սահմանած կարգը։

Հարց 2․ Գոյություն ունի փոքր խանութ, որի ամսական շրջանառությունը մոտ 1 մլն դրամ է։ Օրեկան ստանում է մոտ 100 տեսակի ապրանք, մոտ այդքան վաճառք է անում մանրածախ։ Այս օրենքի համաձայն, եթե ճիշտ եմ հասկացել, պետք է ամեն ստացված ապրանքը օրական մուտք անել հաշվապահական ծրագիր և վաճառքը ցույց տալ։ Այս դեպքում հաշվապահի աշխատանքի ծավալը մեծանում է և պետք է ծառայության դիմաց համարժեք գումար ուզել։ Արդյո՞ք կա տարբերակ այլ ձևով հաշվառումը անել, ավելի քիչ աշխատանք կատարել, որպեսզի այդ փոքրիկ խանութից շատ գումար չուզենք, բայց օրենքի խախտում էլ չլինի։

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Բաժնեմասի նվիրատվություն

Եվա․

Հարգելի գործընկերներ, երբ ՍՊԸ մեկ մասնակիցն իր բաժնեմասը նվիրատվության կարգով փոխանցում է մյուս մասնակցին, ի՞նչ հաշվապահական ձևակերպում է տրվում այդ դեպքում։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Լիզինգի ձևակերպումներ

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող Կազմակերպությունը լիզինգով ստացել է հիմնական միջոց, որի դիմաց լիզինգատուն գրել է լիզինգի հանձնման ընդունման ակտի հաշիվ։ Կապիտալ գումարը (առանց ԱԱՀ) 70 000 000 է, որը ձևակերպել եմ դ․տ 119 կտ 413։ Ամեն ամիս լիզինգատուն հաշիվ է գրում, որի մեջ ներաված է վարձավճարը, որի ընդհանուր գումարը ես արդեն ձևակերպել եմ, ինչպես նաև տոկոսագումարը։ Օրինակ, առաջին ամսվա համար գրվել է՝ 845 000 ՀՀ դրամ ԱԱՀ-ով վարձավճար և տոկոսագումար առանց ԱԱՀ 984 600 ՀՀ դրամ։ Հարց։ Այդ հաշիվները ո՞նց ճիշտ մուտքագրեմ և ի՞նչ գործառնություններ տամ։

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ԱՊՊԱ փոխհատուցում

Անի․

Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպության մեքենայի համար ԱՊՊԱ կազմակերպությունից պատահարի համար ստացվել է փոխհատուցում: Այդ ստացված գումարն ինչպե՞ս ձևակերպել, ի՞նչ ձևակերպումներ տալ, որ գործընկերների մնացորդների մեջ չարտացոլվի: Շնորհակալություն։

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ բնույթի ծախս է

Ալլա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ստացված միջնոդական ծառայության (զուտ միջնորդություն է գտնելու կոնկրետ ուղղվածություն ունեցող ապրանքների մատակարարներ, ոչ մարքեթինգային, ոչ խորհրդատվական) գծով ծախսը ինքնարժեքի մեջ է մտնում, թե՞ համարվում է վարչական ծախս: Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպում տալ

Արեգա․

Բարև Ձեզ։ Ունեմ այսպիսի հարց․ Հիմնադիրը 25.12.2022թ․ հաշվարկային հաշվին կատարել է 2 մլն դրամ մուտքագրում կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով: 2022թ․ և մինչև այս պահը պետ․ ռեգիստրով կանոնադրական կապիտալի ավելացում չի կատարվել: ՀԱՐՑ․ Ի՞նչ հաշվապապահական ձևակերպում տալ: Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կանխավճարի ձևակերպում

Մելինե․

Բարև ձեզ, կհուշե՞ք խնդրում եմ․

1. Եթե կազմակերպությունը ծառայություն է մատուցում կամ ստանում, և գումարը փոխանցվում (ստացվում) է մինչև հաշիվ դուրս գրելը կամ ստանալը, դա պետք է որպես ստացված կամ տրված կանխավճար ձևակերպել, և հետո նո՞ր միայն ծախսագրել կամ եկամուտներում ճամաչել, թե՞ կարելի է միանգամից։

2․ Եթե մեր դուրս գրված հաշիվները դիմացի կողմը չի ստորագրել արդեն 2 ամիս է, ԱԱՀ-ի հաշվարկում ներառվելու՞ է հարկման բազայում, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպումներ ծրագրով

Արտեմ.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն խոհարարական ծառայությունների դիմաց հաշիվ է ստացել արտարժույթով, դուրս է գրվել ինքնահաշիվ: Խնդրում եմ կասեք՝ ինչպիսի՞ ձևակերպում պետք է տալ ծրագրով։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպումներ ծրագրով

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն հաշիվ է ստացել դրսից խոհարարական ծառայությունների դիմաց՝ արտարժույթով: Ինքնահաշիվ է դուրս գրվել: Ինչպե՞ս կարող եմ ձևակերպել ծրագրում այս ծառայությունը:

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ներմուծման ձևակերպումներ

Գոհար․

Բարև Ձեզ։ ԵՏՄ-ից ներմուծվել են հիմնական միջոցներ, որոնց տեղափոխումը իրականացրել է բեռնափոխադրող ընկերությունը: Ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրի համաձայն կատարվել է ԱԱՀ-ի վճարում: Ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ են տրվելու հիմնական միջոցների ձեռք բերման, ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման, բեռնափոխադման ծառայության դիմաց վճարման համար: ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է: