
Գործունեության վերսկսում
Անահիտ․
Բարև ձեզ։ Շրջհարկով աշխատող ԱՁ եմ։ Գործունեության վերսկսումը տվել եմ օգոստոսի 1-ով (մայիսին էի դադարեցրել)։ Հուլիս ամսվա համար ծառայության հաշիվ պիտի դուրսգրեմ։ Ի՞նչ հետևանքներ կունենա:

ԱՁ-ն նոր է գրանցվել
Խաչատուր․
Ծրագրավորող եմ, գրանցվել եմ որպես ԱՁ։ Դրանից դեռ մի քանի օր է անցել։ Ե՞րբ, որտե՞ղ ու ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Շնորհակալություն։

ԱԱՀ հաշվարկի 18-րդ տող
Քրիստինա․
Բարև ձեզ։ ԱԱՀ-ի հաշվարկի մեջ 18-րդ տողում գրվում է ՀՀ-ում մեր ձեռքբերումների ընդհանուր արժեքը ԱԱՀ-ն ներառյա՞լ։ Հետո կողքը նոր առանձնացված ԱԱՀ-ն։

Շրջանառության հարկի դիմում
Վահե․
Բարև ձեզ։ Գրանցել եմ ԱՁ Wildberries-ով առևտուր անելու համար։ Քանի որ նոր եմ սկսում ու և վստահություն չունեմ հաջողության մեջ, որոշել եմ առայժմ ինքս զբաղվել հաշվապահական գործերով։ Հարկայինում դիմում եմ գրել և գրանցվել որպես լիազոր։ Իմ մեյլին եկած տվյալներով մուտք եմ գործել https://file-online.taxservice.am սերվիս։ Ուզում եմ իմանալ՝ ո՞րն է իմ հաջորդ քայլը շրջանառության հարկով հարկվելու համար։ Հարկայինում նշեցին, որ գործընթացը պետք է իրականացնեմ 20-օրյա ժամկետում։ Եթե կան նյութեր կամ գրականություն, որը կօգնի ինձ, խնդրում եմ նշել։

Մթերային խանութն աշխատում է շրջհարկով
Աննա.
Բարև Ձեզ: Մթերային խանութն աշխատում է շրջհարկով։
- ձև 232 հաշվետվության մեջ պետք է լրացնի 5.1 (առք ու վաճառք)-ի տողը, թե՞ 6.1 ( Հանրային սննդի ոլորտ)-ը :
- Կազմակերպությունում գրանցված աշխատակցի աշխատավարձը կարող ենք ծախսերի մեջ ներառել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ

Օգտագործված ձեթի դասակարգիչ
Սիրանուշ․
Հարգելի հաշվապահներ,
Շրջհարկի հաշվետվության մեջ վաճառված օգտագործված ձեթի դասակարգիչը ի՞նչ եք նշում։

Շրջհարկ վճարողը հանձնել է ԱԱՀ հաշվետվություններ
Աննա․
Շրջհարկով աշխատող ԱՁ-ն դուրս է գրել հարկային հաշիվներ վեց ամսվա ընթացքում, հանձնել է յուր ամսվա համար ԱԱՀ-ի հաշվետվություն, ունեցել է ԱԱՀ-ով ձեռքբերում, հաշվանցել է ԱԱՀ-ն։ Տեսնելով սխալը՝ հանձնել է շրջհարկի եռամսյակային հաշվետվությունները, առաջացել է շրջհարկ, սակայն ԱԱՀ-ի հաշվետվությունները մնացել են անփոփոխ։ Ի՞նչ սպասել։

Գործունեության դադարեցում
Ռուբ.
Բարև ձեզ, եթե ՍՊԸ-ն ցանկանում է գործունեության ժամանակավոր դադար տալ անորոշ ժամկետով, սակայն ունի ֆիզ․ արձակուրդում գտնվող աշխատակից և պարտավորություն դրոշմանիշային վճարի գծով, ապա կարո՞ղ է ներկայացնել դիմումը թե՞ ոչ, և արդյո՞ք ֆիզ․ արձակուրդում գտնվող աշխատակցի գծով ամեն ամիս պետք է ներկայացվի եկամտային հարկի զրոյական հաշվետվություն, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։

Վարչական տուգանք կսահմանվի՞
Անահիտ․
Բարև ձեզ, շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն ԵՏՄ ներմուծում է արել, որի հայտարարագիրը տրվել ժամանակին, իսկ հայտարարությունը ավելի ուշ, վարչական տուգանք կսահմանվի՞։

Ծառայության մատուցում ֆիզ. անձին
Նառա․
Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և կատարում է շինաշխատանքներ։ Մատուցել է ծառայություն ֆիզ անձի համար, ֆիզ անձը կատարել է փոխանցում կազմակերպության հաշվին։ Ինչպե՞ս պետք է դուրս գրվի հաշիվ վավերագիրը ծառայության մատուցման գծով, որպեսզի հնարավոր լինի նաև ներկայացնել համապատասխան շրջհարկի հաշվետվությունը։

Լիազորի և օգտվողի գրանցում
Քնարիկ․
Բարև ձեզ, եթե ԱՁ-ն շրջհարկի դիմում չի տվել, անցել է ԱԱՀ-ի դաշտ, հիմա պետք է թաքսում գրանցել որպես լիազոր և օգտագործող հաշվետվությունները ուղարկելու համար, ինձ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, ու եթե դիմում ձև կա, խնդրեմ ուղարկեք։

Արտահանում ԵՏՄ
Կարինե․
Կազմակերպությունը ապրանք է արտահանել ԵՏՄ, արդյո՞ք բացի հայտարարագրից պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր, և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ցույց տրվու՞մ է։

Դրոշմապիտակների հաշվետվություն
Արմենուհի․
Բարև ձեզ, հարգարժան գործընկերներ: Դրոշմապիտակներ ստանալուց հետո ե՞րբ պետք է ներկայացնել հաշվետվություն՝ օգտագործման և մնացորդների վերաբերյալ: Կանխավ շնորհակալություն:

Ձեռքբերում ֆիզ. անձից
Ջուլիա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ դաշտում աշխատող ընկերությունը արտադրության համար հումքը գնում է ֆիզ․ անձից, լինում է առք ու վաճառքի պայմանագիր, երկկողմանի գնաման ակտ։ Եկամտային հաշվետվության մեջ 2-րդ տողում պե՞տք է ցույց տալ, և 10՞ % է հարկվում այդ դեպքում։

Զրոյական հաշվետվություններ
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ գտնվում է ժամանակավոր դադարի մեջ, այս դեպքում զրոյական հաշվետվություններ ներկայացվու՞մ են։ Կանխավ շնորհակալ եմ։

Բեռնափոխադրումների գործունեություն
Նառա․
Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն բեռնափոխադրում է իրականացնում, միկրոյից դառնալու է շրջհարկ վճարող։
1․ Ե՞րբ պետք է ներկայացնի հայտարարությունը շրջհարկ վճարողի
2․ Ծառայությունը կազմել է մայիս ամսվա համար 275 000 դրամ, ի՞նչ վճարումներ կան տվյալ գումարից

Գրանցման հայտ հետին ամսաթվով
Դիանա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե աշխատողի ազատման հրամանը տրվել է ապրիլին, սակայն հարկային հայտ ուղարկվել է հունիսի 21-ին, որի հետ միաժամանակ հունիսից հուլիս կնքվել է ծառայությունների մատուցման մասին պայմանագիր 21.06.2023-10.07.2023, ազատման հայտը այդ ժամանակ ենք նշել, բայց հետին ամսաթվով։

Վաճառք Wildberries հարթակում
Վանեսսա․
Բարև Ձեզ, ես ուզում եմ հասկանալ՝ եթե բացեմ ԱՁ, բայց օրինակ 2 ամիս հետո սկսեմ վաճառել վայլդբերիզ հարթակում, այդ 2 ամսվա համար հաշվետվություն պետք է՞ ներկայացնեմ հարկայինին։ Եվ բացի շրջ հարկից, այլ հարկ պե՞տք է մուծել։ Շնորրհակալություն։

Վճարում ոչ ռեզիդենտին
Ժաննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվահներ, խնդրում եմ օգնել․ ՍՊԸ-ն վճարում է ոչ ռեզիդենտ ֆիզ․ անձի ZOOM հարթակի օգտագործման համար, այն ամերիկյան է և ՀՀ ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագիր չունի։ Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել, և ի՞նչ հարկեր պիտի վճարենք։ Ինվոյսի վրա երևում է, որ ԱԱՀ արդեն ներառված է։

Հանրային սննդի գործունեություն
Շուշանիկ․
Խնդրում եմ պարզաբանել․ ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով հանրային սննդի ոլորտում և դեռ աշխատող չունի, ի՞նչ հարկային հաշվետվություններ և վճարներ պետք է ներկայացնի։ Եվ արդյո՞ք շրջ. հարկի հաշվետվության ծախսերի տողում պետք է ներառել աշխատավարձը։
Վերջին մեկնաբանություններ