Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Զրոյական հաշվետվություն

Նաիրա․ Բարև ձեզ։ Մարտ ամսին ՍՊԸ-ն բացվել է ու միայն շրջի․ հայտ ենք ուղարկել, դեռ չենք աշխատում, 0 ականով շրջ.-ի հաշվետվություն ուղարկե՞մ: Ի՞նչ գործունեությամբ զբղվելու ենք դրա դասակարգիչը գրե՞մ: Ինձ ասացին հարկայինով պիտի ցույց տաք ինչ գործունեությամբ եք զբաղվելու, դա ինչպե՞ս է արվում, ո՞ր ձևը պիտի ուղարկեմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկ

Քրիստինե․ Ողջույն։ ՀԿ-ի դեպքում, եթե գրանցված աշխատող կա և եկամտային է ուղարկվում ամեն ամիս, եկամտային հարկի տվյալները պե՞տք է արտացոլվի 246 և 240 հաշվետվությունների մեջ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկ

Մարի․ Բարև Ձեզ։ Խնդրեմ կպատասպանե՞ք․ 2021թ.-ին, եթե ծախսերը գերազանցել են եկամուտը, շահութահարկի հաշվետվության մեջ բաժին 8-ում սեփական կապիտալի այլ տարրեր հատվածում պե՞տք է նշեմ վնասի չափը, թե՞ ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Բնապահպանական հաշվետվություն

Անահիտ․ Բլոկի արտադրամասի հետ կապված հարց. բնապահպանական հաշվետվություն տալու՞ եմ, թե՞ ոչ։ Եթե այո, երևի ցեմենտի փոշուց, ի՞նչ հաշվարկ պետք է անել, օրինակ՝ 100տ ցեմենտից։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջհարկի հաշվետվություն

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, շրջհարկի հաշվետվության 232 ձևի մեջ հանրային սննդի հետ կապված 6 բաժնում 6.4 կետում լրացվում է միայն e-invoicing-ով ստացված հաշիվների մասով, թե՞ կարելի է նաև ֆիզ. անձից վարձակալությունն էլ ներառել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջհարկի հաշվարկ

Ալինա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք մի հարցում․ աշխատում եմ շրջհարկով, շրջհարկի հաշվարկի 16 տողում ի՞նչ գործունեություններ են ցույց տալիս։ Խնդրում եմ նշեք հղումը։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվություններ դադարեցումից հետո

Սյուզաննա․ Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, կասեք խնդրեմ՝ 2021թ․ Ա/Ձ աշխատել եմ շրջհարկով, 22թ․ հունվարի 15 դադարեցրել եմ, ՀԴՄ չեմ տպել, գործունեություն չեմ իրականացրել: Ես ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ։ Շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվություն

Նունե․ Բարև Ձեզ։ Եթե Ա/Ձ-ն դադարեցրել ենք, կարո՞ղ ենք 2022թ.-ի համար հիմա շահութահարկի հաշվետվություն ներկայացնել և վճարել, թե՞ պետք է սպասենք 2023-ին։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ներմուծման հետ կապված

Գրիգոր․ Բարև Ձեզ։ մի քանի հարց ունեմ. 1) երկքաղաքացիություն ունեցող անձը (ՌԴ և ՀՀ), որը ՌԴ-ում ունի ԱՁ, կարո՞ղ ՀՀ-ում է բացել ԱՁ: 2) ԵՏՄ-ից ներմուծման դեպքում մաքսային վիճակագրական հաշվեվությունը ներկայացնելու համար որտեղի՞ց ստանանք ծածկանուն և գաղտնաբառ և էլեկտրոնային եղանակով հնարավո՞ր է դա: 3) Ներմուծման դեպքում բացի հայտարարագիր, հայտարարություն և մաքսային վիճ. հաշվետվություն, շրջ. հարկի կամ ԱԱՀ-ի, ուրիշ ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնենք: Խնդրում եմ վիճ. վարչության հաշվետվության մասին մանրամասն գրել (խոսքս լրացման կարգի մասին չէ, այլ թե ինչպե՞ս գրանցվել, ուղարկել): 4) Կարո՞ղ ենք արդյոք արտադրանքը վաճառել միայն հաշիվ դուրս գրելով, այդ թվում ֆիզիկական անձանց և մինչև 300 000 դրամի իրացման դեպքում վճարումը ընդունել դրամարկղով (դրամարկղի մուտքի օրդերով)։ Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

“Դայակ պետության աջակցությամբ” ծրագրի հաշվետվություն

Մարի․ Հարգելիներս, եթե որևէ մեկդ դայակի հաշվետվություն հանձնել եք, խմդրում եմ օգնեք: Դայակը որպես աշխատող գրացնվել է 2021թ․ սեպտեմբերից, ունի ՀՎՀՀ, որպես լիազոր գրանված է հարկայինի էջում: Բայց հաշվետվության 163 ձևում չգիտեմ, որ տողում ինչ թիվ գրեմ։ Խնդրում եմ՝ ուղղություն ցույց տաք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանքի դեպքում

Կիմա․ Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ ճի՞շտ է, որ համատեղությամբ աշխատանքի դեպքում մայրության նպաստը պետք է վճարի հիմնական աշխատավայրի գործատուն։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է հարկային հաշվետվությունը լրացնի այն գործատուն, ով չունի մայրության նպաստի թերթիկը։ Շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ աշխատում է շրջհարկով

Մարի․ Հարգելիներս, հարցս հետևյալն է. Ա/Ձ գրանցվել է 2022թ․ փետրվարի 3-ին: Շրջհարկով աշխատելու հայտարարություն տվել է: Դեռ ՀԴՄ չունի, հետևաբար վաճառք չի իրականցրել, չունի մինչև այսօր որևէ հասույթ: Խնդրում եմ ասեք՝ եռամսյակային հաշվետվություն ունի՞ հանձնելու, թե՞ ոչ։ Կխնդրեմ մի քիչ մանրամասնել։