Category: Հաշվետվություններ

256 ձև հաշվետվություն

Հասմիկ.

Բարև Ձեզ: Փորձում եմ լրացնել 256 հաշվետվությունը, վերջում գրված է Եկամուտները` ըստ գործունեության տեսակների` Բաժին, Հատված, Խումբ, Դաս, Ենթադաս, Տեսակարար կշիռը: Ի՞նչ պետք է լրացնել:

Եկամտային հարկի հաշվարկ

Վարդուհի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասել` արդյո՞ք միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ԱՁ-ն ներկայացնում է տարեկան հաշվարկ եկամտային հարկի և սոց. վճարի գծով, եթե ունի աշխատող: Եթե այո, ապա ինչպե՞ս կարող եմ եկամտային հարկի դաշտը ճիշտ լրացնել, որովհետև ծրագիրը լրացնում է ավտոմատ և սխալ է հաշվարկում։
Կանխավ շնրոհակալ եմ։

Ա/Ձ հաշվետվություններ

Հարգելի հաշվապահներ, շրջանառության հարկ վճարող ԱՁ-ն ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնի և ժամկետները։ Շնորհակալություն։

Շրջանառության հարկի դիմում

Լիլիթ.

Բարև ձեզ: ԱՁ շրջհարկով կազմակերպությունը ո՞ր ձևն է ընտրում, որպեսզի շարունակի էլի շրջհարկով աշխատել։

Ա/Ձ հաշվետվություններ

Գայանե.

Բարև ձեզ։ 2021թ. հոկտեմբերի 20-ին բացվել է Ա/Ձ, աշխատում է շրջհարկով, չունի գրանցված աշխատող, հենց Ա/Ձ-ն մատուցում է քասթինգ ծառայություններ։ Հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար վճարվել է 5000դր. եկամտային և 5000դր. սոց. վճարները։ Դրոշմանիշայինը՝ ըստ տարեկան շրջանառության 8 000դրամ է։ Խնդրում եմ հստակ ասել՝ 2021թ. համար ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ ժամկետներում պետք է հանձնել։ Շնորհակալ եմ։

Գործունեության դասակարգիչ

Սոֆյա.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով, գործունեության տեսակը փայտի իրերի արտադրություն /պատրաստում և վաճառում է/: Ասացեք խնդրեմ` 232 ձևը լրացնելուց կոնկրետ ո՞ր տողերը պետք է լրացնեմ, և ո՞րն է գործունեության տեսակի կոդը փայտե իրերի արտադրության դեպքում:

Գործունեությանը չվերաբերող գնում է կատարվել

Լևոն.

Միկրոյի հաշվետվության 256 ձևում, եթե Ա/Ձ-ի գործունեությանը չվերաբերող գնում է կատարվել, լրացվելու՞ է, թե՞ ոչ /սննդի ոլորտ է, փոխանցումով գնվել է շինանյութ/:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Տանյա.

Բարև Ձեզ։ Տարեկան ի՞նչ հաշվետվություն է հանձնում միկրոձեռնարկությամբ զբաղվող Ա/Ձ, ունի մեկ աշխատող:

ՀԿ հաշվետվություն

Գարիկ.

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 13-ի N 59-Ն հրամանի 3-րդ հավելվածի համաձայն՝ մինչև կայքի շահագործումը, հաշվետվությունը և եզրակացությունը հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Հասարակական կազմակերպությունը հաշվետվության, աուդիտորի եզրակացության և վերստուգող մարմնի եզրակացության (առկայության դեպքում) մեկական օրինակները հաշվետվությունը և աուդիտորի եզրակացությունը հրապարակելուց հետո` 30 օրվա ընթացքում, ներկայացնում է իր հաշվառման վայրի հարկային մարմին: Որտե՞ղ է պետք հրապարակել:

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Թամարա.

Հարգելի հաշվապահներ, ռեստորանում միջոցառումների ժամանակ քաղիրավական պայմանագրով աշխատող մատուցողների համար 165 ձևը /տեղեկություններ ֆիզ. անձի եկամուտների մասին/ ներկայացվու՞մ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

ՀԿ հաշվետվություն

Լիլի.

Բարև ձեզ: ՀԿ-ի հաշվապահներ կա՞ն էջում: Ինձ մի հարց է հետաքրքիր` եթե ՀԿ-ում աշխատող չկա` տարեկան քանի՞ հաշվետվություն է ուղարկվում ու ի՞նչ:

Արտահանման հայտարարագիր

Ռոման.

Բարև ձեզ: Գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Արտահանում է կատարել Ռուսաստան: Արտահանման հայտարարագրի ո՞ր կետում պետք է նշել գործարքը` ԱԱՀ-ով հարկվող, թե՞ ԱԱՀ-ից ազատված:

Հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ

Մարինա.

Բարև ձեզ։ Իմ հարկային էլ. համակարգում չկան հաշվետվությունները։ Կարո՞ղ է գիտեք` ո՞նց կարող եմ իմ էջում տեսնեմ դրանք կամ ակտիվացնեմ: Կանխավ շնորհակալություն։

Արտահանում ՌԴ

Հասմիկ.

Բարև Ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն ՌԴ ապրանք արտահանելիս ԵՏՄ արտահանման հաշվետվություն պարտավո՞ր է լրացնել: Նախապես շնորհակալություն պատասխանելու համար:

ՀԿ հաշվետվություն

Մերի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է հասարակական կազմակերպության հաշվետվություններին: Խնդրում եմ օգնեք հասկանալ` 2019-ին գրանցված ՀԿ-ն չունի ո՛չ գույք, ո՛չ էլ անդամավճարներ, չի ունեցել նաև որևէ տեսակի դրամական ներդրումներ: Այս տարի մի դասասենյակի համար ձեռք է բերել գույք, որի համար ստացել է հաշվարկային փաստաթուղթ և տրամադրվել է հանձման-ընդունման ակտ, գույքի գումարը տրամադրվել է մի ֆիզիկական անձի կողմից: Խնդրում եմ օգնեք հասկանալ` ո՞ր հաշվետվության ձևն է անհրաժեշտ լրացնել և եթե հնարավոր է` ինչպե՞ս։ Կանխավ և անչափ շնորհակալ եմ 😊

Ներմուծման հայտարարագիր

Սուրեն.

Հարգելի հաշվապահներ, Ռուստաստանի Դաշնությունուից որպես ֆիիկական անձ իրականացրել եմ ապրանքի ներկրում` անձնական օգտագործման նպատակով: Ներկրված ապրանքի քաշը գերաանցել է սահմանված 25 կգ և կազմել 265կգ, քանակը 2 հատ: ԵՏՄ գործարքների դարանում լրացրել եմ այս տվյալները` քանակը – 2, քաշը – 265: Հարց 1. արդյո՞ք պետք է լրացնեմ ներմուծման հայտարարագիր, թե՞ ոչ, լրացնելու դեպքում ի՞նչ արժեք պետք է նշեմ ԱԱՀ հարկման բազա տողում:

Վարձավճարի արտացոլում հաշվետվության մեջ

Լուսի.

Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխատում է միկրոյով, ունի վարձակալած սալոն ֆիզ. անձից, 189 ձևի մեջ պե՞տք է նշեմ Վարձավճար, ծրագիրը թույլ չի տալիս միկրոյի պտիչկայի դեպքում:

Միկրոյի հաշվետվություններ

Մարի․

Բարև Ձեզ, հարգելիներս: Ո՞վ կօգնի լրացնել ԱՁ միկրոձեռնարկատեր, տարեկան հաշվետվությունները: Աշխատող չունենք: Գիտեմ, որ 256, 257 ձևերն են, բայց առաջին անգամ եմ ուղարկելու: Պետ․ ռեգիստրի կողմից տրված քաղվածքում գործունեության տեսակը գրված է 47.65.0, խանութ է, որտեղ վաճառվում են ծննդյան օրվա պարագաներ, փուչիկներ, փայտից հուշանվերներ և այլ նմանատիպ ապրանքներ: Շնորհակալություն։

Մաքսային վիճակագրական հաշվետվություն

Ռոման․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը ապրանք է ներմուծել Ռուսաստանից: Ապրանքի արժեքը 50 000 ռուբլի է, և ստացել է բեռնափոխադրման հաշիվ 80 000 դրամ: Մաքսային վիճակագրական հաշվետվության մեջ 1. Ապրանքի արժեք (ռուբլի) և 2. ապրանքի վիճակագրական արժեք (ռուբլի) տվյալ դաշտերրւմ ինչպե՞ս պետք է լրացնել:

Ապրանքի արտահանում ՌԴ

Ռոման․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱԱՀ վճարողը ապրանք է արտահանել Ռուսաստան: Տվյալ գործարքը ինչպե՞ս պետք է արտացոլել արտահանման հայտարարագրի մեջ։