Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ճշգրտող հաշիվ

Ան. Հարգելի՛ հաշվապահներ, հուլիս ամսին ստացել ենք հարկային հաշիվ 142 200 դրամ` ԱԱՀ-ով, 2 տեսակի ապրանք, բայց հետ ենք վերադարձրել գնված ապրանքի 1 տեսակը, մնացել է 1 ապրանք` 7 020 դրամ արժողությամբ` ԱԱՀ-ով: Մեկ օր անց ճշգրտել են հարկային հաշիվը: Հարցս հետևյալն է. ԱԱՀ 260 հաշվետվության ձևի մեջ ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների ո՞ր տողում ներառել այդ 135 200 դրամը՝ 19 տողու՞մ: Արդյո՞ք այդ 135 200 թիվը ներառվում է 18 տողում, հետո նոր միայն հանվում մյուս տողում: Ինչպե՞ս վարվել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ գործունեություն

Քրիստինե. Բարև բոլորին։ Մի հարց. եթե նախկին հաշվապահը հաշվետվությունները հանձնելուց նշել է ՍՊԸ-ի գործունեության մի տեսակը՝ 35 կետը, ի՞նչ է սպասվում կազմակերպությանը, հիմա հաջորդ հաշվետվության ժամանակ ավելացնենք երկրորդ կոդը, թե՞ ոչ: Ասեմ, կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ներմուծում Չինաստանից

Արեգա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ունեմ հարց՝ Չինաստանից ներկրված հիմնական միջոցի վերաբերյալ: Ապրանքի արժեքը ըստ ինվոյսի 2 500 USD, սակայն տարանցիկ հայտարարագրում ապրանքի մաքսային արժեքը 3 400 USD: Հարց 1. ԱԱՀ-ի միասնական հաշվարկի 17-րդ տողում՝ ՀՀ տարածք ներմուծված ապրանքներ, ո՞ր արժեքն է գրվում: 2. Տեղափոխման ծախսերը ներառվու՞մ է ապրանքի արժեքի մեջ և արտացոլվում նույն 17-րդ տողում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

209 ձև հաշվետվություն

Սյուզի. Բարև ձեզ։ Կասեք խնդրեմ՝ 209 հաշվետվությունը` հաշվարկ ոչ ռեզիդենտին վճ. շահութահարկի գումարի մասին, ո՞ր դեպքում, և ո՞ր հարկման ռեժիմում աշխատող կազմակերպություններն են հանձնում այս հաշվետվությունը։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվարկ ոչ ռեզիդենտին վճարված գումարի մասին

Սյուզի․ Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ 209 հաշվետվությունը` հաշվարկ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին, ո՞ր դեպքում և ո՞ր հարկման ռեժիմում աշխատող կազմակերպություններն են հանձնում այս հաշվետվությունը։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ աշխատում է շրջանառության հարկով

Ռ. Գալոյան. Բարև Ձեզ: Ա/Ձ-ն նոր է բացվել և աշխատելու է շրջհարկով: Խնդրում եք ասեք՝ ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնենք և ի՞նչ հարկեր պետք է վճարենք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոմեքենայի վաճառքի դեպքում

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ընկերությունը, ով աշխատում է ԱԱՀ-ով, որպես սեփականություն ավտոմեքենա է ունեցել, որը նախկինում չի ձևակերպվել, իսկ հիմա վաճառվել է: Ինչպե՞ս պետք է ներառեմ ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, որպեսզի սխալ չստացվի, պետք է հաշվանցե՞մ ձեռք բերած մեքենայի ԱԱՀ-ն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Առողջության ապահովագրության վճարներ

Էլինա․ Հարգելի հաշվապահներ, հարցս 189 ձևում առողջության ապահովագրության վճարները ցույց տալու վերաբերյալ է։ 1․ Ճի՞շտ եմ հասկանում, որ եթե 1 հոգու 1 ամսվա գումարը 22 000 է, ապա պիտի ցույց տամ 1․8 վանդակում 12 000 (10 000 գերազանցող մասը) 2․ հաշվետվության 2-րդ բաժնում եկամտի կոդերի մեջ կա 011 – ֆիզիկական անձի համար ապահովագրավճար, ի՞նչ եմ ցույց տալիս այդ տողում 3․ կազմակերպությունը ներառել է առողջության ապահովագրության ցուցակներում նաև որոշ աշխատողների բարեկամներին, ի՞նչպես եմ ցույց տալիս այդ գումարը և ճ՞իշտ եմ հասկանում, որ 10 000-ը գերազանցելու պայմանը բարեկամների գումարներին չի վերաբերվում։ Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում համատիրությունը

Նարինե. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ համատիրությունը ամսական, եռամսյակային և տարեկան ի՞նչ հաշվետվություններ է ուղարկում ՊԵԿ, թաղապետարան։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Համախառն եկամտից նվազեցում

Արտակ․ Կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների համար սեղմված բնական գազի մանրածախ առևտրով՝ գազալցման կայանում՝ լիցքավորվող բնական գազի չափման համար օգտագործվող չափման միջոցներով /ԲԱ/։ Գործունեության ընթացքում մուտքային և ելքային հաշվիչների ցուցմունքների միջև առաջանում են գազի որոշակի տարբերություններ /կորուստներ/այլ կորուստներ/տեխնոլոգիական կորուստներ/, որոնց մասով ընկերությունը չի նվազեցրել շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից։ Նշված կորուստները չի գերազանցում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 10․05․2011թ․-ի N 298-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 19․05․2011թ․-ի N 772-Ն համատեղ հրամանով հաստատված ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կապարակնքման կարգի 12-րդ կետով նախատեսված դրույթին։ Վերը նշված պարագայում գազի կորուստները ենթակա ե՞ն շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման, կորուստներին բաժին ընկնող ԱԱՀ-ի գումարները հաշվանցման, և արդյոք կարո՞ղ է ընկերությունը ներկայացնել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և շահութահարկի ճշգրտվող հաշվետվություններ՝ նվազեցնելով գազի կորուստնեը համախառն եկամտից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արձակուրդի արտացոլում հաշվետվության մեջ

Անի. Հարգելի հաշվապահներ, արձակուրդը, եթե երկու ամսվա մեջ է՝ հաշվետվությունը պետք է հանձնե՞լ ըստ ամիսների առանձին:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եռամսյակի ընթացքում չկա եկամուտ, բայց կան ձեռքբերման ծախսեր

Անահիտ. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք՝ շրջանառության հարկի հաշվետվության հարցում: Եթե տվյալ եռամսյակում չկա եկամուտ, բայց կան ձեռքբերման ծախսեր, դրանք պե՞տք է լրացվեն 5.4 տողում, ձեռքբերման ծախսերն արտացոլվում են հաջորդ եռամսյակի հաշվետվության մե՞ջ, փոխանցվու՞մ է հաջորդ եռամսյակ: Ինչպե՞ս է պակասեցվելու:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվութուն պետք է ներկայացնել ներմուծման ժամանակ

Արթուր. Բարև Ձեզ: "Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ" - եթե ես ներմուծում ունեմ ՌԴ-ից՝ պե՞տք է ներկայացնեմ տվյալ հաշվարկը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջհարկի հաշվարկ

Լիաննա. Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Մի հարց եմ ուզում տամ, որպես հաշվապահությանը հեռվից ծանոթ մեկը։ Եթե իմ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով, և հարկվում է 16 կետով (այլ գործունեությունից եկամուտներ)։ Ես այստեղ պետք է լրացնեմ իմ ՀԴՄ-ով ստացված շրջանառության թիվը, այո՞։ Հիմա հարցս, եթե ես մեկ այլ ՍՊԸ-ի հետ աշխատում եմ հաշիվ-վավերագրով, գումարը փոխանցում են իրենք հաշվարկային հաշվով, ես այդ գումարի թիվը պետք է գումարե՞մ իմ ՀԴՄ թվին հաշվարկի ժամանակ (այդ գումարի համար ՀԴՄ տպվու՞մ է, թե՞ ոչ)։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջհարկով աշխատող բանջարեղենի խանութը

Բանջարեղենի խանութը որը գործում է շրջհարկի դաշտում տալիս է միային եռամսյակային հաշվարկը միայն, թե՞ կան նաև այլ հաշվետվություններ։ Նշեմ, որ գրանցված աշխատող չունի և նոր պետք է գրանցի։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է շուկայից ձեռքբերումը ցույց տրվում շրջհարկի հաշվետվության մեջ

Դիանա. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է շուկայից ձեռքբերումը ցույց տրվում շրջհարկի հաշվետվության մեջ, ի՞նչ հիմքով ենք համարում տվյալ ձեռքբերումը շուկայից: Շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Փոխադրամիջոցի գույքահարկի հաշվետվություն

Գրիգոր․ Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կազմակերպությունները փոխադրամիջոցի գույքահարկի հաշվետվություն չեն ներկայացնում:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Լիազորի գրանցում

Միքայել․ Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք․ ԱՁ-ն գրանցվել է, էլեկտրոնային տարբերակով պետք է լիազոր գրանցել մեկ այլ անձի, հնարավո՞ր է արդյոք։ Թե՞ այս պարագայում պետք է ներկայանալ հարկային և թղթային դիմում ներկայացնել։