
Անշարժ գույքի վարձակալության հաշվետվություն
Սուսաննա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ անշարժ գույքը վարձակալության տվող ֆիզ. անձը բացի 163 ձևից ուրիշ հաշվետվություն ու՞նի հանձնելու։

Ո՞ր ամսվա ԱԱՀ հաշվարկում արտացոլել գումարը
Գայանե․
Բարև Ձեզ, էսպիսի մի հարց՝ եթե ներմուծման հայտարարարագիրը բացվել է նոյեմբերին և վճարումը տեղի է ունեցել նույնպես նոյեմբերին, բայց բաց թողում տեղի չի ունեցել, ԱԱՀ-ի հաշվետվության մեջ դա ո՞ր ամսվա մեջ ենք պակասեցնում։ Շնորհակալություն։

Ե՞րբ են հաստատվում ԵՏՄ փաստաթղթերը
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ ԵՏՄ ներմուծման հայտարարություն ու հայտարարագիրը լրացնելուց հետո "Ենթակա է հաստատաման" կարգավիճակն ինչքա՞ն ժամանակ է մնում: Կանխավ շնորհակալ եմ։

Իրական շահառուների հաշվետվություն
Լիլիթ․
Բարև, կոլեգաներ։ ՀԿ նախագահն ունի նաև ՍՊԸ, որտեղ 100 տոկոս բաժնեմաս ունի, իրական շահառուների հաշվետվությունը ստացվում է, որ երկու հաշվետվություններում էլ նշում եմ 100 տոկոս բաժնեմաս, արդյո՞ք սխալ չէ։

ԵՏՄ ներմուծման հայտարարագիր և հայտարարություն
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելուց հետո գործարքի կարգավիճակը նշվում է "ընթացքի մեջ է"։ Կասե՞ք՝ իսկ ե՞րբ պետք է ներկայացվի ներմուծման հայտարարությունը: Կանխավ շնորհակալ եմ։

Ամսաթվի ճշգրտում ԵՏՄ վիճակագրական ձևում
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ ներմուծման վիճակագրական ձևում, որն արդեն հանձնված է, նկատեցի սահմանի հատման ամսաթիվը սխալ է գրված։ Կասե՞ք՝ ինչպես ճշգրտել: Կանխավ շնորհակալ եմ:

Զրոյական հաշվետվություններ
Անի․
ԱՁ-ն ընդհանուր հարկման դաշտում է, եկամուտ և ծախս չի ունեցել, սակայն չի դադարեցրել գործունեությունն ու հանձնել է զրոյական ԱԱՀ հաշվետվություններ: ԱԱՀ զրոյական հաշվետվություն ճիշտ լինելու համար բավարա՞ր է արդյոք հետևյալն․
- ԱՁ տվյալներն ու ամսաթիվ
- պարտադիր դաշտերն համակարգի կողմից ավտոմատ զրոներով լրացված
- գործունեության դասակարգիչ
Կարո՞ղ եմ նույն մոտեցումով հանձնել նաև շահութահարկի և սոց. վճարի հաշվետվություններն:

ԵՏՄ վիճակագրական հաշվետվություն
Գայանե․
Բարև ձեզ, կասե՞ք, թե ինչպե՞ս և ու՞մ դիմել՝ ԵՏՄ վիճակագրական հաշվետվության հանձնման մուտքի թույլատվության կոդեր ստանալու համար։

Կազմակերպությունը զբաղվելու է գինեգործությամբ
Քրիստինե․
Բարև բոլորին։ Կազմակերպությունը զբաղվելու է գինեգործությամբ, արտադրելու է գինի։ Բայց այս 2 ամսվա ընթացքում ոչ մի գործունեություն չի ծավալելու, միայն գնելու է հողատարածք և այգիներ։ Ունի միայն գրանցված տնօրեն։ Որպես գինեգործ կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության հայտարարություն տալ։ Բացի եկամտային հարկից այլ հաշվետվություններ կառաջանա՞ն, թե՞ ոչ։

ՏՏ ոլորտի հաշվետվություն
Նունե․
Բարև ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ ՏՏ արտոնագիր ունեցողները մինչև դեկտեմբերի 1-ը ո՞ր հաշվետվությունը պետք է ներկայացնեն ՏՏ նախարարություն։

Ավտոմեքենաների ներմուծում
Անի․
Ողջույն բոլորին։
ՍՊԸ-ն ներմուծում է ավտոմեքենաներ ԱՄՆ-ից, բացի ՌԴ արտահանելուց նաև վաճառելու է ՀՀ ում ֆիզ․ անձի։ 1-ին մեքենայի համար ներմուծման ժամանակ չի վճարվել բնապահպանական հարկ, 2-րդի համար վճարվել է։
1․ Հարկային հաշիվ դուրս գրելուց պե՞տք է բնապահպանական հարկ հաշվարկեմ և ինչպե՞ս։
2․ Այն մեքենայի համար, որի ներմուծման ժամանակ չի հաշվարկվել բնապահպանական հարկ, հարկային հաշվի մեջ պե՞տք է հաշվել բնապահպանակ հարկ։
3․ Բնապահպանական հարկի եռամսյակային հաշվետվություն պե՞տք է ներկայացնել։
Շնորհակալ կլինեմ պատասխաններիի համար։

Արդյո՞ք ԱՁ-ները ներկայացնելու են Իրական շահառուների հայտարարագիր
Նարե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել արդյոք բոլո՞ր ա/ձ-ներն են ներկայացնելու իրական շահառուի հայտարարագիր անկախ՝ գործունեության ոլորտի, վարձու աշխատող ունենալ-չունենալու փաստի, շրջանառության գումարի, հարկման դաշտի։ 2022թ-ից դադարեցման մեջ գտնվող ա/ձ-ները արդյոք ներկայացնելու՞ են հայտարարագիր։ Բոլոր հարկատուները՝ անկախ իրավական տեսակի "ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ" նու՞յն ձևն եններկայացնելու (Արդարադատության նախարարի 2021 թվականի օգոստոսի 30-ի N 416-Ն հրամանի Հավելված N 1)։

Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ ներմուծում է եղել, մինչև հաջորդ ամսվա 10 պետք է ներկայացնել Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև։ Կասե՞ք խնդրեմ՝ պետք է մտնել https://trade.gov.am/ և սեղմել վիճակագրական ձև, թե՞ ապրանքների հայտարարագիր: Կանխավ շնորհակալ եմ:

Ե՞րբ պետք է ներկայացնել փաստաթղթերը
Աննա.
Հարգելի հաշվապահներ, շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ ներմուծում է արել, սահմանը հատել է այսօր, կասե՞ք՝ ե՞րբ պետք է վիճակագրական հաշվետվություն, հայտարարություն և հայտարարագիր ներկայացնել: Կանխավ շնորհակալ եմ:

Wildberries հարթակում գործունեություն
Լիլիթ․
Wildberries - ի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ ԱՁ-ն, որն աշխատում է շրջհարկով, ունի Wildberries սրահ և ծառայությունը դեռ նոր է սկսել մատուցել։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ ունենք անելու հարկային դաշտում, հաշվետվություն և հաշիվների դուրս գրման մասին է խոսքը, շաաաատ եմ խնդրում օգնեք։
1. Հաշվարկային փաստաթուղթ դու՞րս է գրելու Wildberries - ին և ի՞նչ հաճախականությամբ
2 Իսկ եկամուտների մասով ինչպե՞ս ցույց տանք

Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագիր
Ջուլիա․
Բարի օր։ Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման հետ կապված․
1․ Հաշվետվության ձևը 163՞-ն Է
2. 2023-ի համար ներկայացնելու են բոլորը, ովքեր կազմակերպությունների 20 և ավել %-ի բաժնետե՞ր են (փաստորեն բոլոր նրանք, ում համար պետ․ ռեգիստր ներկայացրեցինք իրական շահառուի հայտարարագիր)
3. Ներկայացնելու՞ են բոլոր նրանք, ովքեր 20 մլն և ավել փոխառություն են ստացել, բայց ոչ թե այդ փոխառության գումարը, այլ հարկվող եկամուտները՝ աշխատավարձ, շահաբաժին․.., որոնք արդեն իսկ արտացոլված են ամսական եկամտայինի հաշվարկում
4․ Եթե ստացել են օրինակ 25 մլն փոխառություն, բայց մինչև 2023-ի վերջ ամբողջությամբ կամ մասամբ մարել են, ենթադրենք մնացորդը 0 կամ 5մլն է, էլի՞ ներկայացնելու են

Այլ գործունեության ավելացում
Աննա․
Հարգելի հաշվապահներ, եթե շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ, որի գործունեթյան տեսակն է կանոնավոր ուղևորափոխադրում, ունի նաև այլ գործունեություն՝ տեխզննման կայան, որն իր մեքենաների համար կատարում է տեխզննումներ , այս դեպքում ի՞նչ լրացուցիչ հաշվետվություններ հանձնելու և հարկային պարտավորություններ են առաջանում։

Շահաբաժնի վճարում
Կարեն․
Բարև Ձեզ։ Ընկերությունը բաժնետերին վճարել է 500 000 ՀՀ դրամ շահաբաժին։
Հարց 1․ Եկամտային հարկի հաշվարկի մեջ պե՞տք է հետ հաշվարկ կատարեմ, այսինքն գրեմ 526 315 ՀՀ դրամ, որից 5 տոկոսը՝ 26 315 ՀՀ դրամը եկամտային հարկ վճարեմ։
Հարց 2․ Ճիշտ կլինի՞ հաշվապահական ձևակերպումները․
Դ․տ 529 Կ․Տ 252 526 315
Դ․տ 713 Կ․տ 524 26 315

Ֆիզ. անձը ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից
Անահիտ․
Բարև, իմ խելացի կոլեգաներ։ Ասացեք խնդրեմ՝ ֆիզ․ անձը ԵԱՏՄ-ից ներմուծել է ապրանք։ Վիճակագրականը հանձնել եմ, բայց չգիտեմ՝ որտեղ է հայտարարությունն ու հայտարարագիրը, որպեսզի կազմեմ ու հանձնեմ։ Օգնեք խնդրում եմ։ Կանխավ շնորհակալություն։

Վիճակագրական հաշվետվություն
Հայկ․
Բարև Ձեզ, ինձ կասե՞ք, թե ովքեր պետք է տան վիճակագրական հաշվետվություն, ի՞նչ ժամանակահատվածներում և ու՞մ։ Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ