
Շահաբաժնի եկամտային հարկի փոխհատուցում
Տիգրան․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասել՝ ՀՕ 159 4-րդ կետը կիրառելու համար Կառավարության Սահմանված կարգը ի՞նչ որոշումով կամ նորմատիվային ակտով կարող եմ գտնել։ Խոսքը գնում է ֆիզ․ անձ մասնակցին բաշխված շահույթի գծով եկամտային հարկի փոխհատուցման մասին։ Կանխավ շնորհակալ եմ։

Ներմուծում ԵՏՄ երկրներից
Հայկ․
Հաշվապահներ ջան, ԵՏՄ երկրներից ապրանք ներկրելուց, եթե մաքսազերծում չկա, ապա ի՞նչ հարկի մասին է խոսքը։ Հարկը արդյոք չի՞ վճարվելու այդ ապրանքների վաճառքից։ Եվ ինչպե՞ս է հաշվարկվում հարկի չափը։

Միկրոձեռնարկատիրության դիմում չի ներկայացվել
Գրիգոր․
Բարև Ձեզ: ԱՁ եմ գրանցել մայիսի 20-ին: Հայտարարութուն ներկայացնելու 20-օրյա ժամկետը ուշացրել եմ: Այսինքն՝ ավտոմատ էլ չե՞մ կարող գործունեությունս ծավալել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Կասե՞ք՝ ի՞նչ կլինի այդ դեպքում:

Հանրային սննդի գործունեություն մարզերում
Արթուր․
Բարև ձեզ։ Հանրային սնունդ իրականացնող ԱՁ մարզերում միկրոձեռնարկատիրության դաշտում կարո՞ղ է աշխատել։

Անուղղակի հարկերի գանձման կարգ
Լիանա․
Խնդրում եմ Ձեր օգնությունը հետևյալ հարցը պարզաբանելու համար՝ գործու՞մ է արդյոք ՀՀ -ում 2024թ. մարտի 4-ին ընդունված 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը՝ էլեկտրոնային եղանակով ծառայություններ մատուցելիս անուղղակի հարկերի գանձման կարգը սահմանելու մասին։

ԱՁ-ն զբաղվելու է բանջարեղենի վաճառքով
Ադելինա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվելու է բանջարեղենի վաճառքով, որոնց մի մասը ձեռք է բերվելու գյուղացիներից, մի մասը սեփական ջերմոցից, մյուս մասը լինելու է փաստաթղթավորված ձեռքբերում։ Ինչպե՞ս պետք է վարվի հաշվապահությունը։ Ինչպե՞ս պետք է լրացվի շրջհարկի հաշվետվությունը։

Արդյո՞ք կդիտարկվի փոխկապակցվածություն
Սերինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կինը ունի ԱՁ, ամուսինը ունի ՍՊԸ, և իրենք միմյանց հետ կատարում են գործարքներ, արդյո՞ք դա փոխկապակցված է դիտարկվում, և կարո՞ղ են իրենք երկուսն էլ աշխատել շրջառանության հարկով։ Շնորհակալություն։

Եթե եկամտային հարկը փոքր է մայրության նպաստից
Լուսիկ․
Բարև Ձեզ։ Երբ եկամտային հարկի գումարը փոքր է մայրության նպաստի չափից, փոխհատուցման համար ՊԵԿ կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել։ Եվ եթե օրինակներ կան, կխնդրեմ ուղարկել։ Շնորհակալ եմ։

Վաճառող Wildberries հարթակում
Տիգրան․
Բարև Ձեզ, ցանկանում եմ բացել ԱՁ Wildberries հարթակում որպես վաճառող մուտք գործելու համար: Շրջանառության հարկով պետք է աշխատեմ: Կասե՞ք խնդրում եմ՝ ամսական ի՞նչ պարտադիր հարկեր պետք է վճարվեն, շրջանառության հարկը ամեն եռամսյակը մեկ է վճարվում, թե՞ ամեն ամիս, և արդյո՞ք ամեն շաբաթը մեկ պետք է ներկայացվի հաշիվ վավերագիր: Շնորհակալություն

ԱՁ ցանկանում է բացել ՍՊԸ
Մանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշպահներ։ Ա/Ձ-ն, որը ավտոպահեստամասերի առևտրի գործունեությամբ գործում է միկրոյի դաշտում, ցանկանում է բացել ՍՊԸ և ինքն էլ պետք է լինի այդ կազմակերպության միակ հիմնադիրը և տնօրենը։ ՍՊԸ-ն պետք է զբաղվի երրորդ երկրից` Չինաստանից տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով ՀՀ-ում։ Նշեմ, որ ապրանքը ֆիզիկապես ՀՀ -ում կլինի և վաճառքը կկատարվի ՍՊԸ-ի պետ․ ռեգիստրում գրանցվելուց հետո առնվազն 3 ամիս հետո։ Խնդրում եմ պատասխանեք․
Հարց 1․ Կհամարվի՞ ՍՊԸ-ն փոխկապակցված ԱՁ-ի հետ։ Եթե այո, ապա կհամարվի փոխկապակցված
ա) սկսած ՍՊԸ-ի պետ․ ռեգիստրում գրանցվելուց անմիջապես հետո,
բ) ապրանքը ՀՀ սահմանը հատելուց հետո,
գ) ՍՊԸ-ով առաջին ապրանքը վաճառելուց կամ
դ) այլ ո՞ր պարագայում։
Այսինքն ցանկանում եմ իմանալ՝ մինչև ե՞րբ ԱՁ-ն կարող է աշխատել միկրոյով և հարկային խնդիր չունենալ։
Հարց 2․ Ո՞ր հարկման դաշտից սկսել ՍՊԸ-ի գործունեությունը՝
ա) մինչև 115.0 մլն շրջանառությունը շրջհարկ, այնուհետև ընդհանուր հարկման դաշտ
բ) հենց սկզբից ներկայացնել ԱԱՀ-ի հայտարարություն։ Քանի, որ ասում են, որ ԱԱՀ-ի հարկման դաշտում՝ կապված մաքսազերծման և ԱԱՀ-ի օրենքի հարկման մի կետի, այդպես ավելի ճիշտ կլինի, և ըստ որի հարկային բեռը այսպես ավելի ցածր կլինի։
Խնդրում եմ Ձեր կարծիքը, և եթե գիտեք մաքսազերծման և ԱԱՀ-ի օրենքի այդ կետերը, ապա ուղղորդեք՝ ինքս էլ կարդամ։

Ավտոմեքենայի ձեռքբերում և վաճառք
Մերի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ 22.02.2023թ. ՍՊԸ ձեռք է բերել ավտոմեքենա, որի դիմաց 4.833.000 ԱԱՀ է վճարել, հիմա մեքենան վաճառվում 20 մլն ՀՀ դրամով։ Հարգելիներս, ինչպե՞ս է տեղի ունենալու փոխմարումը, և ի՞նչ ընթացակարգ է պահանջվում հաշվապահից։ Ասեմ, որ ՊԵԿ-ը ավտոմեքենայի ԱԱՀ թույլ չի տվել հաշվանցել, և այն ՀՕ 72 հոդվածի 1) 8-րդ կետով պակասեցվել է։

Ներմուծում ԵՏՄ-ից
Գոհար․
Բարև ձեզ։ Ֆիզ․ անձը 1 ամիս առաջ ներմուծել է ԵՏՄ-ից մեքենա-սարքավորում, որի համար ՊԵԿ-ից ծանուցում է ստացել 20 տոկոս ԱԱՀ վճարելու վերաբերյալ։ 3 օր առաջ նույն ֆիզ․ անձը գրանցվել է որպես ԱՁ, և փաստացի այդ սարքավորումը պետք է ԱՁ- ի համար։ Հիմա ես որպես լիազոր այդ ԱԱՀ ֆիզ․ անձո՞վ պետք է վճարեմ, և ի՞նչ հաշվարկներ պետք է ներկայացնեմ ՊԵԿ։ Արդյո՞ք պետք է նաև ֆիզ․ անձի համար ՀՎՀՀ ստանալ, որ հաշվետվությունները ներկայացնեմ։

Մաշվածության հաշվարկ
Ժաննա․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը ձեռք է բերել 6 000 000 դրամ և 1 550 000 դրամ արժեքով լամպեր բժշկական սարքավորման համար։ Այն ընդունել ենք որպես ՀՄ, և սկսել եմ հաշվարկել ամորտիզացիա 5 տարի ժամկետով։ Սակայն ընկերության Կառավարչական ընկերությունը առաջակում է 6 000 000 արժեքով լամպի համար ամորտիզացիան 5 տարվա փոխարեն հաշվել 1 տարում , իսկ 1 550 000 արժողությամբը՝ 3 տարում։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք՝ եթե վարվեմ նրանց պահանջով, արդո՞ք ճիշտ կլինի, և օրենք չե՞մ խախտի։

Գործունեության վերսկսում
Կարեն․
Բարև Ձեզ։ Ինձ հատաքրքրող հարցը հետևյալն է․
Ունեցել եմ ԱՁ, աշխատել եմ շրջանառության հարկով, կասեցրել եմ գործունեությունը 2022թ․–ին, հիմա նորից ուզում եմ վերաբացել։ Ինձ հետքրքիր է՝ արդյո՞ք կարող եմ նորից աշխատել շրջանառության հարկով, կամ նույնիսկ եթե հնարավոր է՝ շարունակել որպես միկրո ձեռնարկատեր։ Կանխավ շնորհակալություն։

Արդյո՞ք կառաջանա փոխկապակցվածություն
Տաթև․
Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. եթե ֆիզ․ անձը մի ՍՊԸ-ում 81% բաժնետեր է, և այդ ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցված է, կարո՞ղ է մեկ այլ ՍՊԸ-ում ևս դառնալ էլի բաժնետեր 81%: Փոխկապակցվածություն կառաջանա՞։

Ֆրեշի և սուրճի արտադրություն
Մարիամ․
Ոչ ալկոհոլային խմիչքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում 47.25.2, ԱՁ-ն զբաղվելու է ֆրեշի և սուրճի պատրաստմամբ։
Հարց 1. Արդյո՞ք պետ տուրք պետք է դրա համար թե ոչ։
Հարց 2. Հանրային սնունդ համարվու՞մ է, թե՞ ոչ։
Հարց 3. ՀԴՄ անվանացուցակով պե՞տք է աշխատի, թե՞ ոչ։ Ու չափաբաժինները պետք է նշվի՞։ Կանխավ շնորհակալություն։

Ապրանքային մնացորդի ԱԱՀ հաշվանցում
Սիրանուշ․
Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը, որը զբաղվում է կարի արտադրությամբ, աշխատել է շրջանառության հարկով և 2024թ մայիսին անցել է ԱԱՀ դաշտ։ Սակայն 2024թ ստացել է հարկային հաշիվներ հումք գնելու դիմաց և ունի ապրանքային մնացորդ։ Կարո՞ղ է արդյոք ԱԱՀ մայիսի հաշվարկի մեջ հաշվանցել մինչև մայիս ստացված հումքի դիմաց հարկային հաշիվները։

Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն վաճառում է ներմուծված ավտոմեքենան
Նունե․
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն 2023թ-ին ԱՄՆ-ից ձեռք է բերել մեքենա, որը որպես ձեռքբերում չի ներառվել այդ ժամանակաշրջանի հաշվետվության մեջ և հաշիվ դուրս չի գրվել: Հիմա այն վաճառվում է, ինչպե՞ս ցույց տալ հաշվետվության մեջ։

ԵՏՄ-ից ներմուծման ժամանակ ԱԱՀ-ից ազատված ապրանքներ
Աննա․
Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ի համար ինչպե՞ս նայեմ՝ ԵՏՄ-ից ապրանքներ ներմուծման ժամանակ ԱԱՀ ազատված ապրանք է, թե՞ ոչ:

Շահութահարկի կանխավճարի հաշվարկ
Քրիստինե․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Կխնդրեի օգնել առաջին անգամ շահութահարկի կանխավճար հաշվարկելու հարցում։ Ընկերությունը գործունեությունը սկսել է նախորդ տարվա մայիս ամսից։ 23թ․-ի շահութահարկ ներկայացվել է ս․թ․ ապրիլի 13-ին (կազմել է 759 457 ՀՀ դր․)։ 24թ․-ի առաջին եռամսյակի շրջանառությունը կազմել է 45 751 539 ՀՀ դր (ներառյալ ԱԱՀ)։
759 457*20%=151 891
45 751 539*2%=915 031
Վերջին մեկնաբանություններ