
Միկրոձեռնարկատիրության հաշվետվություններ
Արթուր․
Բարև Ձեզ։ Հուլիսից սկսած, որպես միկրոյի հաշվետվություն, արդյո՞ք շարունակում ենք միայն 189 ձևը տալ, թե՞ այլ փոփոխություններ էլ կան: Կանխավ շնորհակալ եմ մասնագետներին՝ ինձ լուսավորելու համար:

Ազատում աշխատանքից
Անի․
Բարև ձեզ։ Եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել այս տարվա հունիսի 20-ին և այսօր տեղեկացրել է, որ չի ցանկանում աշխատել, քանի որ այլ տեղից աշխատանքի հրավեր է ստացել, կարելի է եթե այսօր ազատման դիմում է ներկայացրել, նրան մեկ շաբաթից ազատել աշխատանքից, թե՞ պարտադիր պետք է 30 օրն անցնի, նոր ազատվի:

Անասնաբուժական դեղատուն
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հասկանալ, նոր բացված Ա/Ձ է․
1. Տնային կենդանիների համար կերի մանրածափ առևտուր մասնագիտացված խանութում
2. Անասնակերերի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութում։
Ասեք խնդրում եմ՝ կարո՞ղ եմ անասնաբուժական դեղատուն բացել սեփական տան մեջ, ինչպե՞ս և ի՞նչ է հարկավոր։

Վճարումներ տերմինալով
Վահագն․
Բարև Ձեզ։ Տերմինալով բանկային հաշվի վրա փոխանցումները համարվու՞մ են անկանխիկ վճարում։

Ներմուծման քանակի կամ արժեքի շեմ
Ֆելիքս․
Բարև Ձեզ։ Aliexpress -ից ցանկանում եմ կանացի պայուսակներ պատվիրել: Կասե՞ք խնդրեմ՝ ինչպե՞ս պատվիրեմ առանց հարկվելու, կա՞ արդյոք քանակի կամ արժեքի շեմ, որը չգերազանցելով չեմ հարկվի: Եվ իհարկե եթե կան արժեքային կամ քանակային շեմեր, արդյո՞ք դրանք վերաբերվում են կոնկրետ ժամանակահատվածի, թե՞ օրինակ կարող եմ տարվա կտրվածքով պատվիրել որքան ցանկանամ՝ ուղղակի չգերազանցելով հարկվելու շեմը: Նախապես շնորհակալ եմ:

Փոխարինող աշխատողի ազատում
Անի․
Բարև ձեզ։ Եթե աշխատողը չվճարվող արձակուրդի մեջ է, և նրան փոխարինող է ընդունվել, և պայմանագրում ազատման ժամկետի տեղը նշվել է մինչև առաջին աշխատողի աշխատանքի ներկայանալը, հիմա առաջին աշխատողը առողջացել է և վերադարձել աշխատանքի, հիմա երկրորդ (փոխարինող) աշխատողին օրենքի ո՞ր հոդվածով պետք է ազատել և ազատման հրամանը ինչպես ձևակերպել։

ԱՁ, թե՞ ՍՊԸ
Լամարա․
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ֆերմարային տնտեսություն վարելու համար ԱՁ, թե՞ ՍՊԸ գրանցել, ո՞րն է ճիշտ:

Գործունեության հասցեի փոփոխություն
Աննա․
Բարև Ձեզ։ Նոր բացված ՍՊԸ է, պետ. ռեգիստրում գործունեության հասցեն սխալմամբ նշված է եղել իրավաբանական հասցեն։ Որտե՞ղ և ինչպե՞ս կարող եմ փոխել գործունեության հասցեն:

ԱԱՀ հաշվարկի լրացման վերաբերյալ
Կատյա․
Բարև ձեզ։ ԱԱՀ-ի հաշավարկի մեջ հարկման բազան ավտոմատ կերպով լրացվում է մաքսային արժեքը։ Այդ թվին պե՞տք է գումարել նաև մաքսատուրքը (ԱԱՀ-ից ազատված է)։

Մասնաբաժնի վաճառք
Էլեն․
Բարև Ձեզ, հարցս հաշվապահական ձևակերպման հետ է կապված։ Կազմակերպության մասնակիցը (կազմակերպություն է) անվանական արժեքով իր մասնակցությունը վաճառել է ֆիզ․անձի։ Ի՞նչ ձևակերպում պետք է տալ տվյալ կազմակերպությունում և ի՞նչ ձևակերպում այն կազմակերպությունում, որը վաճառել է իր մասնաբաժինը։

Հումքի վերամշակում
Նորայր․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը Ռուսական կազմակերպությունից ձեռք է բերում հումք, որպեսզի որոշակի աշխատանքներ կատարի այդ հումքի վրա և նորից որպես կիսաֆաբրիկատ հետ ուղարկի Ռուսական այդ նույն ընկերությանը։ Այս դեպքում ի՞նչ հաշվետվությունների կարիք է առաջանում։

Ի՞նչ պարտավորություն ունի Գործատուն
Գևորգ․
Բարև Ձեզ։ Ասացեք խնդրեմ՝ եթե Աշխատողը գնում է զորավարժությունների՝ 25 օրով, ի՞նչ պարտավորություն ունի Գործատուն։

Փոփոխությունները նոտարով չեն հաստատվել
Հայկ․
Բարև Ձեզ: 2010 թվականից ունենք անշարժ գույքի վարձակալության պայմանագիր՝ հաստատված նոտարով: Ժամանակի ընթացքում պայմանագրի գնի փոփոխություններ են եղել, որոնք չեն հաստատվել նոտարով: Շրջհարկով աշխատելու ընթացքում վարձակալության վճարները ծախս եմ ճանաչել: Այժմ արդեն աշխատում ենք ընդհանուր հարկման դաշտում: Կարո՞ղ եմ արդյոք հաշվանցել ԱԱՀ-ն և գումարը շահութահարկով ծախս ճանաչել: Եթե ոչ, ապա ի՞նչ պետք է անել: Շնորհակալություն։

Բաժնեմասի գնում
Nora.
Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը (ԱԱՀ վճարող) ՌԴ ռեզիդենտ կազմակերպությունում ցանկանում է բաժնեմաս կամ այլ ալտիվներ գնել: ՀՀ կազմակերպությունում ինչ որ հարկային պարտավորութուններ առաջանու՞մ են։

Տնօրենի գրանցում պետ. ռեգիստրում
Աննա․
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ նորաբաց ՍՊԸ-ն ունի մեկ հիմնադիր, և հիմնադիրը ուզում է աշխատանքի ընդունել մեկ այլ անձի, որպես տնօրեն։ Արդյո՞ք կարիք կա դիմել պետ․ ռեգիստր տնօրենին գրանցելու համար, և ի՞նչ թղթեր են հարկավոր։
Կանխավ շնորհակալ եմ։

Գործունեության վերսկսում
Անահիտ․
Բարև ձեզ։ Շրջհարկով աշխատող ԱՁ եմ։ Գործունեության վերսկսումը տվել եմ օգոստոսի 1-ով (մայիսին էի դադարեցրել)։ Հուլիս ամսվա համար ծառայության հաշիվ պիտի դուրսգրեմ։ Ի՞նչ հետևանքներ կունենա:

Կացության քարտի պետ. տուրք
Արմինե․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար 105 000 դրամ պետ․ տուրքի վճարումը ու՞մ կողմից է կատարվելու, գործատուի՞, թե՞ օտարերկրացու:

Մետաղադրամով սուրճի սարքավորում
Գևորգ․
Բարև Ձեզ, ասացեք խնդրեմ՝ մետաղադրամով սուրճի ապարատները շրջհարկով կարո՞ղ են աշխատել։ Եթե այո՝ ինչպե՞ս հականամ, թե ինչքան հարկ պիտի վճարեմ։ Շնորհակալ եմ։

Բաժնետերը ցանկանում է բացել ՀԿ
Մանե․
Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և ունի մեկ բաժնետեր: Բաժնետերը ցանկանում է բացել ՀԿ՝ հանդիսանալով դրա հիմնադիրը: Տվյալ դեպքում հնարավո՞ր է ՍՊԸ-ն անցնի ԱԱՀ-ի դաշտ՝ համարվելով փոխկապակցված ՀԿ-ի հետ։

Պայմանագիր ոչ ռեզիդենտի հետ
Ժաննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ՝ եթե հայկական ՍՊԸ-ն ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում Բրիտանիայի քաղաքացու հետ (բրիտանացին մեզ մատուցելու է խորհրդատվական ծառայություններ), ապա ինչպե՞ս պետք է կատարեմ վճարումը, և ինչպիսի՞ հարկեր են առաջանում։ Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ