
Օգտագործված ձեթի դասակարգիչ
Սիրանուշ․
Հարգելի հաշվապահներ,
Շրջհարկի հաշվետվության մեջ վաճառված օգտագործված ձեթի դասակարգիչը ի՞նչ եք նշում։

Շուկայից ձեռքբերում շրջ. հարկ վճարողի կողմից
Հայկուհի․
Բարև Ձեզ, խնդրում եմ օրենքի հղում տալ՝ որտե՞ղ կարդամ, որ շրջանառության հարկ վճարողները շուկայից ձեռքբերման ժամանակ եկամտային հարկով չեն հարկվում։

Գույքի ձեռքբերում առանց փաստաթղթի
Մելինե․
Բարև, հարգելի հաշվապահներ: Մի քանի հարց ունեմ, կարո՞ղ եք ինձ օգնել
1) ՍՊԸ-ն ստացել է հաշիվ համայնքապետարանից 2021թ համար, սա ինչպե՞ս պետք է ծախսագրեմ, ո՞ր տարվա մեջ, երբ արդեն ֆինանսական արդյունքը որոշված է:
2) ՍՊԸ-ի տնօրենը ՍՊԸ-ի հաշվից վճարել է գրասենյակի էլեկտրաէներգիայի գումարը, սակայն գրասենյակը ֆիզ անձի բնակարանի հասցեով է, առանձին աբոնենտ չի , և հաշիվ չենք ստանում էլ ցանցից, ինչպե՞ս վարվել այդ գումարի հետ, ինչպե՞ս ծախսագրել, ստացվում է ֆիզ անձին վճարված եկամուտ է դա:
3) ՍՊԸ-ն գնել է ավտոմեքենա 1990 թվականի արտադրության, օգտակար ծառայության ժամկետը ինչքա՞ն պետք է նշել մուտք անելիս
4) Գրասենյակի համար գնել են գույք հիմնադիրները, առանց որևէ փաստաթղթի, որևէ տարբերակ կա՞ հիմնական միջոց ճանաչելու դրանք

Հաշիվների փակում
Աննա․
Բարև ձեզ, ներմուծում է իրականացվել ԵՏՄ-ից, հաշվապահական ձևակերպումներ են տրվել ՀԾ-ում՝
դտ 2111 կտ 52112
դտ 52112կտ 2241
դտ 999 կտ 9521
դտ 2612 կտ 5243
Նախավերջին թղթակցությունն իրենից ենթադրում է հետևյալը՝ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսային արժեք և ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԹՂԹԱԿՑՄԱՆ ՀԱՄԱՐ: Դա գործընկերով պահվող է, հարցս հետևյալն է՝ այդ հաշիվների մնացորդը պե՞տք է փակել, թե՞ այդպես պետք է մնա:

Վաճառք Wildberries կայքում
Մարիա․
Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրում եմ՝ վայլդբերիսով վաճառք անելուց հաշիվ հաշիվ ինչպե՞ս պետք է գրեմ գնորդին, եթե օրինակ ինչ որ մեկը ապրանք է պատվիրել այլ երկրից։ Նշեմ, որ ԱՁ-ն շրջ. հարկով է գործում։

Ծախսեր առանց հիմնավորող փաստաթղթերի
Շուշանիկ․
Ի՞նչ գումարի սահմաններում և ի՞նչ տիպի ծախս կարող է կատարել տնօրենը կազմակերպության հաշվից (շրջհարկով աշխատող, ծառայություն մատուցող կազմակերպության դեպքում), առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի։

Մնացորդային ապրանքի ԱԱՀ հաշվանցում
Քրիստինա․
Կազմակերպությունը շրջ․ հարկից անցել է ԱԱՀ դաշտ, հարցս հետևյալն է․ հիմա ապրանքը իրացնելուց վաճառքի ժամանակ կարո՞ղ է նախկինում ինքնարժեք մտցրած ԱԱՀ-ն վերաձևակերպել և հաշվանցել։

Շրջհարկ վճարողը հանձնել է ԱԱՀ հաշվետվություններ
Աննա․
Շրջհարկով աշխատող ԱՁ-ն դուրս է գրել հարկային հաշիվներ վեց ամսվա ընթացքում, հանձնել է յուր ամսվա համար ԱԱՀ-ի հաշվետվություն, ունեցել է ԱԱՀ-ով ձեռքբերում, հաշվանցել է ԱԱՀ-ն։ Տեսնելով սխալը՝ հանձնել է շրջհարկի եռամսյակային հաշվետվությունները, առաջացել է շրջհարկ, սակայն ԱԱՀ-ի հաշվետվությունները մնացել են անփոփոխ։ Ի՞նչ սպասել։

Գործուղման փաստաթղթավորում
Lucy.
Եթե գործուղման ծասերը հաշվարկվում են Կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի չափով, ապա արդյո՞ք պարտադիր է գործուղման հրամանների, գործուղման վակայականների և գործուղման ծախսերի հաշվետվությունների կազմումը։

Շահութահարկի նվազեցում
Արեն․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող: Իրականցնում է ՏՏ ոլորտի ծառայությունների մատուցում օտարերկրյա կազմակերպություններին: 2023 թվականին հունիսի 30 ին կատարել է ՏՏ ոլորտի ծառայության մատուցում 45 000 դոլլարի չափով:
ՀՀ կազմակերպությունը այլ ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ ունի պայմանագիր և 01.03.2023 թվականից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31 ը ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ կազմակերպությանը պետք է մատուցի խորհրդատվական, մարկետինգային և վերապատրաստման ծառայություններ ամբողջ արժեքը 30 000 ԱՄՆ դոլլար:
Հարց 2023 թվականի շահութահարկը հաշվարկելիս կարո՞ղ է ՀՀ կազմակերպությունը 45 000 դոլլար համախառն եկամտից նվազեցնել 30 000 ԱՄՆ դոլլար ծախսը։ Կա՞ որևէ սահմանափակում։

Հերթափոխային պահակի արձակուդի վերաբերյալ
Աննա․
Կազմակերպությունը աշխատում է 6-օրյա աշխատանքային շաբաթով և ունի 3 հերթափոխային պահակ՝ 1 աշխատակից գտնվում է իր հերթական ամենամյա արձակուրդում 24 աշխատանքային օր տևողությամբ մինչև հուլիսի 29-ը ներառյալ, խնդրում եմ օգնել՝ հրամանում պետք է նշել աշխատանքի ներկայանա հուլիսի 30-ին (որը կիրակի օր է), թե՞ հուլիսի 31-ին։ Կանխավ շնորհակալություն։

Գումարի կանխիկ ստացում ֆիզ. անձանց միջև
Վահագն․
Բարև Ձեզ։ Քաղաքացին ավտոմեքենան վաճառում է այլ քաղաքացու, գումարը կարո՞ղ է կանխիկ ստանալ, թե՞ պարտադիր պետք է վճարումը կատարվի անկանխիկ եղանակով։

Ֆիրմային անվանման գրանցում
Հայկուհի․
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ եթե ֆիրմային անունը գրանցենք հիմնադիր տնօրենի անունով, կազմակերպության կողմից անունը օգտագործելու համար կարո՞ղ ենք կազմել անհատույց օգտագործման պայմանագիր, այդ դեպքում եկամտային հարկ կառաջանա՞, թե՞ ոչ: Շնորհակալ եմ։

Անգլերենի դասընթացներ օնլայն
Լիանա․
Բարև ձեզ։ Որպես ֆրիլանսեր օնլայն հարթակում օտարերկրացիներին անգլերեն եմ դասավանդում։ Կարո՞ղ եմ գրանցվել որպես միկրոձեռնարկատիրություն։

Ապահովագրական ընկերության հաշիվ
Մանե․
Ի՞նչ հիմնավորմամբ ապահովագրական ընկերությունները Բ կարգի հաշիվ դուրս չեն գրում։ Որևէ օրենսդրական կարգավորում չեմ հանդիպել։

Կազմակերպության բաժնետերը ոչ ռեզիդենտ է
Անուշ․
Բարև Ձեզ, խնդրում եմ պարզաբանել, եթե կազմակեպությունը գրանցված է ՀՀ-ում, իսկ 100% բաժնետերը ոչ ռեզիդենտ է, ապա կազմակերպությունը կհամարվի ռեզիդենտ, թե՞ ոչ ռեզիդենտ։ Շնորհակալություն։

Ինքնահաշիվ գրելու պարտականություն
Աննա․
Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը ծրագրավորման ծառայություն է ստանում ՌԴ ռեզիդենտ ֆիզիկական անձից, պե՞տք է գրել ինքնահաշիվ, և արդյո՞ք եկամտային հարկի վճարման պարտականություն առաջանում է `որպես հարկային գործակալ։

ԱՁ անալիտիկ հաշվառում
Թինա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն աշխատում է միկրոյի դաշտում: Զբաղվում է մանրածախ առևտրով: Արդյո՞ք ՀԴՄ կտրոնը կհամարվի հիմնավորող փաստաթուղթ։
Եվ խնդրում եմ հուշել անալիտիկ հաշվառման հետ կապված, այն պարտադի՞ր է բոլոր ԱՁ-ների համար անկախ հարկման տեսակից։ Խնդրում եմ անալիտիկ հաշվառման օրենքին հղում տալ:
Շնորհակալություն:

Պարտադի՞ր է POS տերմինալի ձեռք բերումը
Վահե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես ուզում եմ բացել ԱՁ էլեկտրոնիկայի օնլայն վաճառքներ իրականացնելու համար։ Ընկերս ունի ՍՊԸ, որը օնլայն հարթակ է տրամադրում ավտոմատացված վաճառքների համար։ Իր կայքում կա POS տերմինալ, որով պետք է կատարվի վաճառքը։ Եթե իմ բիզնեսը միայն օնլայն հարթակում է, և ես ոչ մի տեսակ POS տերմինալ չունեմ, արդյո՞ք կարող եմ գործարկել բիզնեսը, թե՞ պարտադիր է POS-ի ձեռք բերումը։ Կանխավ շնորհակալ եմ։

Չեղյալ հայտարարված հաշվի ստորագրում
Բարև ձեզ, չեղյալ հայտարարված հաշիվըն գնորդի կողմից ստորագրվու՞մ է։
Վերջին մեկնաբանություններ