.ԱյլՀարց ու պատասխան

Երկարաժամկետ անտոկոս փոխառության ձևակերպում

222 Սյուզաննա. Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, մի կազմակերպության հաշվապահություն եմ ընդունում, որտեղ 2006թ-ից 4 000 000 ներդրում է եղել դրամարկղով և մինչև օրս չի վերադարձվել: Կարո՞ղ եմ երկարաժամկետ անտոկոս փոխառություն ձևակերպեմ 15 տարով, որ կարողանամ ետ վերադարձ անեմ: Կանխավ շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվելու է պահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով

221 Լուսինե. Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. Անձը պետ. ռեգիստրում գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և ցանկանում է իրականացնել ավտոմեքենաների որոշ մասերի ներմուծում և իրացում: Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի ԱՁ-ն և որքա՞ն եկամտային հարկ պետք է վճարի յուրաքանչյուր ամիս: Նշեմ նաև, որ ԱՁ-ն չունի աշխատողներ: Շտապ է, խնդրում եմ պատասխանել հնարավորություն դեպքում: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել

104 Արթուր. Ընկերությունը զբաղվում է ներմուծմամբ: Ներմուծված ապրանքի invoice-ի ամսաթիվը մոտ 10-15 օրով հետ է մաքսային հայտարարագրի ամսաթվից, բնականաբար տարբեր օրերի կենտրոնական բանկի փոխարժեքներն էլ են տարբեր, ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է ապրանքի դոլարային գինը դրամ դարձնել, որպեսզի ինքնարժեք ստանալ: Ու նաև այդ ապրանքը ներկրվում է 3-րդ պետությունից պատվիրված տրանսպորտային ընկերության կողմից, որն էլ իր հերթին է տալիս invoice այլ ամսաթվով, $-ով: Այդ ծախսը ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է դրամի վերածել ինքնարժեք ստանալու համար: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանելիս նշեք օրենքը, որով կարգավորվում են նշածս հարցերը:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում

250 Artur. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում, ինչպես սովորական խանութ` շրջանառության հարկով, թե՞ գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար այլ մոտեցում կա: Նախապես շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը իր սեփական տարածքում բացում է ավտոտեխսպասարկման կետ

229 Hasmik. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Անձը իր սեփական տարածքում բացում է ավտոտեխսպասարկման կետ, ինչի՞ց պետք է սկսի, ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են նախատեսված այսպիսի ծառայություններ մատուցող կառույցների համար: Հնարավո՞ր է արդյոք ավտոպահեստամասերի առք ու վաճառք նույն կառույցի ներքո: Հարգանքներով` Հասմիկ
.Հարց ու պատասխան

Պարտադիր գույքագրման պահանջի հետ կապված

219 Արման. Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է "Շրջանառության հարկի մասին" օրենքով սահմանված պարտադիր գույքագրման պահանջին: Ասում են, այդ պահանջը հետաձգվել է մինչև 2015թ. փետրվար: Արդյո՞ք դա այդպես է, և ո՞ր օրենսդրական ակտով է այդ հետաձգումը ընդունվել: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է վճարել միջանկյալ շահաբաժիններ

218 Erik. Բարև ձեզ: Կարո՞ղ եք պատասխանել հետևյալ հարցին. Եթե կազմակերպությունը գործունեության 6 ամսվա կտրվածքով շահույթ չունի, սակայն կանխատեսվում է, որ տարին շահույթով է փակելու, այդ դեպքում 6 ամսվա ընթացքում միջանկյալ շահաբաժին կարո՞ղ է վճարել, թե՞ ոչ, թե՞ այդ ընթացքում անձնական նպատակով հանված գումարը ձևակերպվում է դեբիտորական պարտավորություն, այլ ոչ թե միջանկյալ շահաբաժին: Եթե շահույթ չկա, կարո՞ղ է վճարվել միջանկյալ շահաբաժին, թե՞ ոչ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային հետևանքներ կարող են առաջանալ

216 Արմեն. Հարգելի գործընկերներ, ի՞նչ հարկային հետևանքներ կարող են առաջանալ երկու կազմակերպությունների համար, երբ տարածքի վարձակալ կազմակերպությունը իր հաշվարկային հաշվից վճարում է կոմունալ վճարները, սակայն կոմունալ ծառայությունների պայմանագրերը կնքված են տարածքի վարձատու կազմակերպության անունով: Շնորհակալություն:
Accountant.am
Գործընկերներ

Գործավարձային աշխատողների աշխատավարձի հաշվարկ

Artur. Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, ՀԾ 6-ում գործավարձային աշխատողների հաշվարկը ինչպե՞ս եք հաշվարկում, եթե մեկ արտադրատեսակի սակագինը ամսվա կտրվածքով պարզ է լինում: Արդյո՞ք կա հնարավորություն այդ սակագինը մտցնել ՀԾ 6 ծրագիր: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն զբաղվում է պահեստամասերի վաճառքով

212 Արմեն. Խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ն զբաղվում է պահեստամասերի վաճառքով և միաժամանակ տեղադրում է այդ պահեստամասերը սարքավորումների վրա: Հարց. -Ինչպե՞ս գրանցել գործարքը, եթե վաճառել ենք պահեստամաս և տեղադրել ենք այն, վաճառք և ծառայություն: -Կարո՞ղ ենք արդյոք ընդհանուր գւմարը մեկ ՀԴՄ կտրոնով ստանալ -Հաշվետվության ժամանակ ինչպե՞ս տարանջատենք ծառայությունը առևտրից -Պե՞տք է արդյոք ՀԴՄ-ի մեջ բացել առանձին բաժին ծառայություններ համար Աշխատում են շրջանառության հարկով: Շնորհակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները

209 Siranush. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք, ձեր օգնության կարիքն ունեմ: Կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել մեքենաներ, որի համար բանկից ստացել է հարկային հաշիվ: Պայմանականորեն ասեմ, որ մեքենան արժե 100 000 Եվրո, որից 20 000-ը կազմակերպությունը նախապես վճարել է, որպես կանխավճար: Պայմանագիրը և մարումների գրաֆիկը արտարժույթով են, բանկը բնականաբար հարկային հաշիվը դուրս է գրել դրամով: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս պետք է ձևակերպեմ լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները: Նախապես շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա փոխարժեքով հաշվառել ներմուծումը

208 Lilit. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք այս հարցին. Ներմուծման դեպքում (ԱԱՀ - օրենքով) արտարժույթով գնված ապրանքների փոխարժեքը պետք է հաշվառվի մաքսային հայտարարագրի օրվա դրությամբ, թե՞ գործարքի իրականացման ամսաթվով: Կանխավ շնորհակալություն: