.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ոչ ռեզիդենտի եկամուտը ենթակա է հարկման

207 Լուսի. Ոչ ռեզիդենտ ֆիզ. անձը հիմնադրել է Հայաստանանում ռեզիդենտ կազմակերպություն և ունի 100% բաժնեմաս: Արդյո՞ք տարեկան շահույթը ստանալուց հարկվում է նրա եկամուտը: Եթե այո, ի՞նչ սկզբունքով:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Սահմանափակումներ` կապված կանխիկ գումարի և առհաշիվ տրված գումարների հետ

203 Լիպարիտ. Կազմակերպությունը մեկ ամսվա ընթացքում ձեռք է բերել ՀԴՄ-ով մինչև 3 000 000 դրամի ապրանք և ծառայություն: Որևիցէ ՀԴՄ կտրոնի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, յուրաքանչյուր օրվա ՀԴՄ կտրոնների գրանցումը իրականացրել եմ ԴՏ 711; 712 կամ 713 ԿՏ 528: Որից հետո ամսվա վերջին տվել եմ մեկ ելքի օրդերով ԴՏ 528 ԿՏ 251 գործարք 528 հաշվի կրեդիտում կուտակված գումարի չափով, որը չէր գերազանցում 3 000 000 դրամը: Կա՞ որևիցէ օրենք կամ օրենքի հոդված, որը կհակասի տվյալ գործարքի իրավական հիմքերին: Ինչ վերաբերվում է «ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքի` Հոդված 6. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները 1. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետևյալ սահմանափակումները՝ ա) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝ 01.01.2005թ-ից չգերազանցի 300 000, դա վերաբերվում է մեկ ՀԴՄ կտրոնի դիմաց վճարումին, թե՞ այլ բան է նկատի առնվում:
.ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ-ում պետք է նշվի ողջ գումարը, թե՞ միայն միջնորդավճարը

201 Lilit. Հարգելի գործընկերներ, ուզում եմ ուղղել ձեզ հետևյալ հարցը: Տուրիստական ընկերությունը զբաղվում է տուր փաթեթների վաճառքով` գործակալության պայմանագրի հիման վրա: Կազմակերպության համար հասույթ է դիտվում միայն գործակալական միջնորդավճարը, սակայն խնդիր է առաջանում` կապված ՀԴՄ -ի կիրառման հետ: Հարցս հետևյալն է. ՀԴՄ-ում պետք է նշվի ողջ գումարը, թե՞ միայն միջնորդավճարը, և եթե նշենք ողջ գումարը, այդ դեպքում ինչպե՞ս պետք է հիմնավորել հարկը` միայն միջնորդավճարից գանձելու պայմանը: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկի դաշտում: Շատ շնորհակալ կլինեմ հարցին արձագանքելու դեպքում: Նախօրոք շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը ֆիզ. անձից ապրանքներ է ձեռքբերել

245 Arsine. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ընկերությունը ԱԱՀ վճարող է: Երկկողմանի գնման ակտով՝ նշելով աձնագրային տվյալները, ֆիզիկական անձից ձեռք է բերել ավտոմասեր և փոխանցումով վճարվել է, օրինակ 1 000 000 դրամ, տվյալ անձի հ/հ-ին: Հարցերս հետևյալն են. 1. Եկամտային հարկը 10, թե 11% է հաշվարկվելու 2. Գնման ակտում արժեքը պետք է լինի 1 000 000, թե՞ կախված եկ. հարկի դրույքաչափից պետք է լինի 1 100 000 կամ 1 110 000 դրամ: 3. Այդ եկամտային հարկը կազմակերպության համար ծա՞խս է, թե՞ ոչ
.ԱյլՀարց ու պատասխան

Ավտոմեքենայի վերանորոգման ծախսը գերազանցում է սկզբնական արժեքի 10 %-ը

242 Արսինե. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, օգնեք: Եթե ընկերությանը պատկանող հիմնական միջոցը՝ ավտոմեքենան, վերանորոգվել է, և ծախսը գերազանցում է սկզբնական արժեքի 10 %-ը, արդյո՞ք նման պարագայում գերազանցող մասով ավելանում է արժեքին, թե՞ ոչ: Նշեմ, որ վերանորոգումը կատարվել է մեկ այլ ընկերության կողմից, որի կողմից տրված հաշիվ-ապրանքագրում ուղղակի նշված է ավտոմեքենայի վերանորոգում:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի տեղափոխում` առանց առաքման գրքում նշում կատարելու

241 Արթուր. Կազմակերպությունը վարձակալել է պահեստ: Կարո՞ղ է արդյոք առանց առաքման գիրք ունենալու տվյալ հասցեում ապրանք տեղափոխել կազմակերպության հիմնական պահեստ էլեկտրոնային տեղափոխման բեռնագրի միջոցով:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման պայմանագիր

223 Սոնա. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, մեր ընկերությունը ծավալում է գործունեություն հանրային սննդի ոլորտում և բանջարեղեն ձեռք է բերում գյուղացուց, ով ներկայացրել է փաստաթուղթ, որ ինքը զբաղվում է գյուղատնտեսական արտադրությամբ: Այժմ ուզում եմ կազմել պայմանագիր այդ ֆիզիկական անձի հետ: Հնարավո՞ր է ինչ որ մեկը ունենա նման պայմանագրի օրինակ` ճիշտ կազմված: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Օրենսդրական փոփոխությունների հետ կապված

236 Արտակ. Հարգելի գործընկերներ, օրենսդրական փոփոխությունների` ուժի մեջ մտնելու հաշված օրեր են մնացել: Ո՞վ է տեղյակ` ի՞նչ ենք անելու ներմուծված թուրքական ապրանքների հետ, որոնց համար ձեռքբերման հիմնավորման ոչ մի փաստաթուղթ չկա:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ընկերությունը կարող է ներկայացնել գործունեության դադարեցման դիմում պարտքի առկայության դեպքում

240 Varduhi Balasanyan. Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը (գործում է հարկման ընդհանուր դաշտում), սակայն իր ակտիվների մասով գտնվում է կալանքի տակ, քանի որ ունի պետ. բյուջեի հանդեպ որոշակի պարտք, կարո՞ղ է ներկայացնել գործունեության ժամանակավոր դադարեցման դիմում ՏՀՏ, կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխան

Պարտադիր գույքագրման հետ կապված

234 laura. Ընկերությունը գումարային որքա՞ն մնացորդ իրավունք ունի ցույց տալու 2014թ. հոկտեմբերի 01-ի գույքագրման հետ կապված, եթե ընկերությունը դադարեցված է 2010թ.-ից, և գործունեությունը վերսկսել է 2014թ. սեպտեմբերի 01-ից: