Category: Հարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Manush.

Ես ուզում եմ իմանալ ինչպես հաշվարկեմ նախածննդյան ֆիզ արձակուրդի գումարը, երբ աշխատողը աշխատել է հիմնարկում 1 տարի 9 ամիս 7 օր,ուզում եմ իմանամ վճարումը 100 տոկոսով է լինելու թե ոչ, հաշվարկից եկամտահարկ պահվելու է թե ոչ,աշխատողի դրույքը 60000 դրամ է, երբ աշխատողի միջին աշխատավարձը կազմում է 60000 դրամ:Կանխավ շնորակալություն:

Բյուլետենի վերաբերյալ

Մանուշ.

Եթե բյուլետենը հաշվարկում եմ հուլիս ամսին ու վճարում հուլիս ամսին, ապա ինչպե՞ս պետք է գրեմ սոց.-ի հաշվետվությունում, նշե՞մ հուլիսի հաշվետվությունում:

Ա/Ձ-ն գործունեություն է իրականացնում հունիս ամսից

Աննա.

Հարգելի հաշվապահներ,

Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցով: Ա/Ձ-ն գործունեություն է իրականացնում հունիս ամսից: Հունիսին ունեցել է 4 աշխատակից, սակայն հուլիս ամսվա ընթացքում ընդունել է աշխատանքի ևս 2 հոգի: 2010թ. հուլիսին սոցի եռամսյակայի՞ն, թե՞ ամսական հաշվետվություն պետք է ներկայացնի:

Կանխավ շնորհակալ եմ:

Եթե ընկերության գլխավոր հաշվապահը ազատվում է աշխատանքից

Սյուզի.

Խնդրում եմ պատասխանեք
Եթե ընկերության գլխավոր հաշվապահը ազատվում է աշխատանքից և երբեք չի գնացել արձակուրդ իր աշխատած ժամանակահատվածում, ի՞նչ փաստաթղթեր և որտե՞ղ պետք է ներկայացվեն:
Կանխավ շնորհակալ եմ:

Բեռնափոխադրում

SONA.

Սիրելիներս.
Կխնդրեի ինձ տեղյակ պահել, թե այստեղ ո՞վ է զբաղվում բեռնափոխադրման հաշվապհությունով:

Հղիության և ծննդաբերության նպաստ

Ռուզաննա.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում.

Ես հղի եմ և հունիսի 2-ից ես հիվանդանոցից վերցրել եմ անաշխատունակության թերթիկը /բուլետին/: Խնդրում եմ ասացեք, ինչպես են հաշվարկում 140 օրվա համար տրամադրվող գումարը և որքան դա կկազմի: Աշխատավարձս կազմում է 70.000 դրամ: Նախապես շնորհակալ եմ:

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Վիկտորյա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ հուշել մեկ հարցում..
Ցանկանում եմ կնքել աշխատողի հետ ՔԱՂ.-ԻՐԱՎԱԿԱՆ պայմանագիր, քանի որ նա պետք է աշխատի շաբաթական ընդամենը 1 օր: Խնդիրը նրանում է, որ աշխատավարձը պետք է լինի ֆիքսված ամեն աշխատանքի ներկայանալու օրվա և ծառայություն մատուցելու համար X դրամ: Ինչպե՞ս դա կարելի է նշել պայմանագրում, որպիսի հետագայում խնդիրներ չառաջանան աշխ./քաղ.-իրավ. պայմանագիր հարթությունում:

Անհարգելի բացակայություն

VVV.

Եթե աշխատողը ամսվա երկու օրը ներկայանում է աշխատանքի, իսկ մնացած բոլոր օրերին անհարգելի բացակայում է, արդյոք գործատուն իրավունք ունի ամսվա վերջում լուծելու նրա հետ կնքած աշխատանքային պայմանագիրը և եթե այո, ապա ինչ հիմքով:

Շնորհակալություն

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Արտյոմ.

Բարեվ Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հարցիս վերջնահաշվարկի վերաբերյալ…Վերջնահաշվարկի գումարը Սոցի հաշվետվության ԱՎՈՒՄ-ի մեջ նշվում է թե ոչ, եթե այո կխնդրեյի հիմնավորել…քանի որ հայտնի է որ վերջնահաշվարկից սոց չի պահվում

Գույքի վարձակալության պայմանագիր

Աննա.

Բարև Ձեզ. Ուզում էի ճշտել, կարող եք ինձ օգնել. ինձ շտապ հարկավոր է գույքի վարձակալության պայմանգրի լուծարման օրինակելի ձև, եթե այդպիսին կա: Պարզապես չգիտեմ, թե ինչպես այն ճիշտ կազմեմ:
Շնորհակալություն:

Երբ կրեդիտորական պարտք է մուտքագրված

Գայանե.

Շտապ հարց է:
Երբ կրեդիտորական պարտք է մուտքագրված,հետո այն մարվում է ավելի մեծ գումարով, այսինքն այն պետք է դեբետային մնացորդ ունենա, բայց քանի որ այն պասիվային հաշիվ է համակարգը թույլ չի տալիս մուտք անել 5211-2521: Ես մուտք եմ անում որպես կանխավճար 2242-2521: Հետո ինչպես 2242 և 5211 հաշիվները փակեմ,որ գործընկերների հաշվում կրկնակի ձևակերպում չլինի?

Գանձապահի պարտականություններ

Սյուզի.

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.
Եթե կազմակերպությունն զբաղվում է գրավատնային գործունեությամբ և ունի 3 աշխատող` տնօրեն, գնահատող մասնագետ և մեկ հոգի ,արդյոք իրավունք ունի այդ անձը լինել և հաշվապահ և գանձապահ և եթե հնարավոր է ասեք թե որտեղ կարող եմ կարդալ այդ մասին
Կանխավ շնորհակալ եմ

ՀՀ Սահմանադրության օր

Հովհաննես.

Հարգելի կոլեգաներ ,կայքի ադմինիստրացիա, շնորհավորում եմ ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Աշխատողը ներկայացրել է բյուլետեն

Ani.

Բարև Ձեզ,
Խնդրում եմ օգնեք ինձ ֆիզ. ուղարկելու հարցում: Եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել 01.02.2010թ-ից 150000 դրամ աշխատավարձով և 23.06.2010թ-ին ներկայացրել է բյուլետեն, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ ֆիզի գումարը: 3 ամիսների միջին աշխատավարձը հաշվելիս մայիս ամսվա 23 աշխատած օրերը հաշվում ենք, թե` ոչ: Եվ ԱՎՈՒՄ-ն ենք վերցնում, թե իրեն վճարված փաստացի գումարը: Եվ ևս մի հարց. մայիս ամսվա 23 օրերի համար գործատուի սոցը 150000-ի համար ենք հաշվում, թե 23 օրվա համար վճարվածի:
Շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք:

Ապրանքի գրանցում հասույթի գրքում

N.N.

Հարգելի մասնագետներ, ներմուծված ապրանքների ինքնարժեքի որոշման և հասույթի գրքում գրանցելու հետ կապված հարց ունեմ: Ենթադրենք ներմուծվել է ապրանք, ինքնարժեքը որոշվում է սեփականության փոխանցման օրվա կուրսով գումարած մաքսային վճարներ գումարած տեխափոխման տրանսպորտային ծախսեր: Հասույթի գրքում որպես ապրանքի գնման արժեք նշվում է հենց այդ գումարը, թե՞ միայն ինվոյսում նշված գումարը արտահայտված ՀՀ դրամով: Նաև ինձ ասել են, որ հասույթի գրքում ներմուծված ապրանքի արժեքի սխալ գրանցումը ոչ մի պատասխանատվության չի հանգեցնում: Արդյո՞ք դա այդպես է: Նախօրոք շնորհակալություն:

Հաշվարկվու՞մ է արդյոք արձակուրդային

Վանուհի.

Ես աշխատում եմ դպրոցում: Իմ Հիմնական արձակուրդից 3 ամիս առաջ գնացել եմ ֆիզ արձակուրդի և ստացել եմ բուլետինը: Հիմա դպրոցում բոլորը մեկ ամսով գնում են արձակուրդի և ստանալու են արձակուրդային: Խնդրում եմ ասեք, ես ստանալու՞ եմ արձակուրդային:

Կանխիկ գնումների դեպքում

Armen.

Բարև ձեզ հարգելի հաշվապահներ:
Կանխիկ գնումների դեպքում կարո՞ղ է կազմակերպությունը տալ հաշիվ ֆակտուրա, որին կցել դրամարկղի մուտքի օրդեր: Մի հարց ևս` հ/ֆ կարո՞ղ ենք տալ ֆիզ անձին, թե միայն իրավաբանական անձանց:
Շնորակալություն:

Անհատական հաշվի բացման մասին հայտ

Նառա.

Երբ որ ընդունում եմ աշխատանքի մարդ, որն արդեն հին աշխատավայրում ուներ բացած անհատական հաշիվ, էլի պետք է տամ սոցապ անհատական հաշվի մասին հայտ-Ձև 1, թե՞ ինչ որ ուրիշ հայտ:

Տուրիստական կազմակերպություն

Արտյոմ.

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ…Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին…Տուրիստական կազմակերպություն է, մատուցում է ծառայություներ`այսինքն հյուրանոցներ է ամրագրում, որի դիմաց ստանում է որոշակի տոկոս…հարց, ո՞րն է համարվելու հարկվող շրջանառությունը`ամբողջ փոխանցաց գումարը որպես հատուցում,թե իր ստացած տոկոսը: Եվս մեկ հարց, այս ամեն ինչը կատարվում է օնլայն, այսինքն` անկանխիկ, ինչի՞ հիման վրա է ցույց տալու իր շարժը: Եվ արդյոք անհրաժեշտ է ՀԴՄ: Կխնդրեյի մի փոքր մանրամասն պատասխանել, և եթե կարելի է` հղում արեք կամ օրենքին կամ որևէ իրավական ակտի….Նախապես շնորհակալ եմ:

Գործուղման և օրապահիկի ծախսեր

Նարե.

Բարև Ձեզ, հարցս մի քանի օր առաջ էլ եմ տվել, և արձագանք ստացել եմ, որի համար շատ շնորհակալ եմ..

Կարո՞ղ եք խորհուրդ տալ` ո՞րն է ճիշտ:

ք. Մոսկվա ծառայողական գործուղման համար աշխատողին վճարվել է կառավարության N 2335-Ն որոշմամբ սահմանված նվազագույն օրապահիկ և գիշերավարձը: Բայց ծախսերը հիմնավորող որևէ փաստաթուղթ չկա:

– Մասնավոր հիմնարկի դեպում փոխհատուցումը 100% է, թե՞ 70%;

– հարկվող շահույթը որոշելիս օրապահիկի և գիշերավարձի գումարը նվազեցո՞մ է արդյոք համախառն եկամուտից, եթե հիմնավորող փաստաթղթեր չկան; և ի՞նչ չափով:

Կանխավ շնորհակալություն