
ԵՏՄ-ից ներմուծման ճշգրտումներ
Անի.
Բարև ձեզ, հարգելի՛ հաշվապահներ: Կազմակերպությունն աշխատում է շրջհարկով, ԵՏՄ-ից ներմուծում է քսայուղեր: 2019թ. նոյեմբերին ներմուծել է ապրանքի քանակություն, ձևավորվել է ԱԱՀ, վճարել ենք, բայց վերահաշվարկ ենք կատարել, ԱԱՀ-ի ավել մասը մուտք են արել ԱԱՀ-ի դեբետ բաժնում՝ 89 450դր: Հարցս հետևյալն է. ինչպե՞ս հետ վերադարձնել գումարը միասնական հաշիվ: Լրացրել եմ 261 ձևը, իրենց ասելով 6-րդ կետի 2 մասը, բայց մերժել են: Աշխատում ենք շրջհարկով, ներկայացնում ենք եռամսյակային հաշվետվություն:
2. ԱԱՀ 260 հաշվետվության ձևի հետ կապված հարց. 7-րդ, 9-րդ, 18-րդ և 19.1-րդ տողերի Ա բաժնում լրացվում է ամբողջ գումարը՝ ներառյալ ԱԱՀ, թե՞ առանց ԱԱՀ: Շնորհակալություն

Արդյո՞ք պետք է տեխ. զննման գումարը ներառել ԱԱՀ հաշվարկում
Անահիտ.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ տեխզննման գումարը պե՞տք է ներառենք ԱԱՀ հաշվարկի -ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների 18 տողում: Կազմակերպության պատկանող մեքենայի համար տեխզննման գումարը վճարվել է միանգամից բանկում:

Համակարգչային ծրագրերի թեստավորմամբ զբաղվելու համար
Անի.
Հարգելի հաշվապահներ,
անձը ցանկանում է զբաղվել համակարգչային ծրագրերի թեստավորմամբ։ Աշխատանքն իրականացնելու է արտասահմանյան կայքերի համար և վարձատրությունը ստանալու է ըստ կատարած աշխատանքնի։
Խնդրում եմ օգնել և պատասխանել հետևյալ հարցերին։
1. Անձը պե՞տք է գրանցվի որպես ԱՁ, թե՞ հարկ վճարող ֆիզիկական անձ։
2. Ֆիզիկական անձ գրանցվելու դեպքում, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել և ի՞նչ հաճախականությամբ։
3. Ֆիզիկական անձ գրանցվելու դեպքում, արդյո՞ք հաշվետվություններն առցանց վճարելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, ընթերցող սարք։

Հաշվարկային հաշիվ է գրվել բարեգործական հիմնադրամին
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
ԱԱՀ-ի դաշտում աշխատող ընկերության կողմից հաշվարկային հաշիվ է գրվել բարեգործական հիմնադրամին: ԱԱՀ-ի հաշվետվության մեջ դա ո՞ր տողում և ո՞ր հոդվածի տակ է պետք գրել։
Կանխավ շնորհակալ եմ։

Բժշկական հաստատության կողմից բնապահպանական հարկի վճարում
Տիգրան.
Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է բժշկական հաստատության կողմից բնապահպանական հարկի վճարմանը: Հաստատությունը 2017թ-ից իրականացնում է գործունեություն պացիենտների ռենտգեն ախտորոշումներ, բուժում, և հիվանդանոցային գործունեություն չի ծավալում: Արդյո՞ք վերջինս պարտավոր է ներկայացնելու բնապահպանական հարկի հաշվետվություն և վճարել հարկը:

Ճշգրտված հաշվետվություն
Անի.
Փորձառու հաշվապահներ ջան, Ձեր օգնության կարիքն ունեմ։ Եկամտային հարկի հաշվետվությունը 2 անգամ ճշտել եմ։ Առաջին անգամ աշխատավարձը բարձրացրել եմ, որի արդյունքում դրոշմանիշային վճարը ավելացել է։ Երկրորդ անգամ ցածրացրել եմ աշխատավարձի գումարը, բայց չի նվազել դրոշմանիշայինը։ Հարկային մարմինը մեկնաբանում է հետևյալ կերպ.
Դրոշմանիշային վճարի մասին ՀՀ օրենք հոդված 14 կետ 4.
4. Հարկային գործակալների կողմից հարկային մարմիններ ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված ամսական հաշվարկում ներառված վարձու աշխատողներին հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտների նվազեցումը դրոշմանիշային վճարի հաշվարկման համար հաշվի չի առնվում։
Խնդրում եմ, եթե ինչ-որ հնարավոր դեպք գիտեք ասեք, ի՞նչ կարելի է անել:

Էլեկտրոնային հաշվետվության ստորագրում
Մանե.
Հաշվետվությունների ներկայացման էլ. համակարգում փաստաթուղթը փորձում եմ ստորագրել, բայց գրվում է ստորագրության ստուգումը չի հաջողվել, կխնդրեի օգնել:

Արձակուրդայինի արտացոլում հաշվետվության մեջ
Սյուզի.
Բարև ձեզ: Եկամտայինի հետ կապված մի քանի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք։ Եթե աշխատողը վճարվող արձակուրդ է գնացել 06-րդ ամսի վերջից մինչև 07ամսվա կեսերը, արձակուրդայինի գումարը ո՞ր ամսվա եկամտայինի մեջ է երևում, և միանգամից ամբողջ գումարն է վճարվու՞մ։ Չվճարվող արձակուրդը ինչպե՞ս է արտացոլվում եկամտայինի մեջ։ Եթե աշխատողը հիվանդության թերթիկ է բերել 06-ից 07 ամիսների համար, արդյո՞ք ուշ չի լինում, 08-ի եկամտայինի մեջ չպե՞տք է 07 ամսվա եկամտայինի մեջ երևար։ Շնորհակալություն:

Գրանցման հայտի ուղղում
Մանե.
Բարև Ձեզ, եթե հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում հուլիս ամսում ֆիզի ամիսը սխալ եմ նշել, ինչպե՞ս նորից ուղարկեմ ճշգրտված ձևով։ Կանխավ շնորհակալություն:

Ճշգրտող հաշվի արտացոլում հաշվետվության մեջ
Սեդա․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է՝ 2021թ օգոստոսի 28-ին գրել եմ հարկային հաշիվ, հետո սեպտեմբերի 9-ին այդ հաշիվը ճշգրտել եմ, քանի որ որոշ ապրանքատեսակ հետ է վերադարձվել, հիմա այդ ճշգրտված հաշիվը պետք է ներառեմ օգոստոսի՞, թե՞ սեպտեմբերի ԱԱՀ-ի հաշվետվության մեջ:

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Միկրոձեռնարտաիրության սուբյեկտի հայտարարություն

Գրանցման հայտի լրացում
Սյուզի․
Բարև Ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգով աշխատողին ազատելու համար միայն աշխատանքային հարաբերությունների ավարտ ամսաթիվը նշում ենք ու գրանցե՞լ ենք տալիս։

Ինչպե՞ս է հաշվարկվում բյուլետենը
Սյուզ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ՝ կօգնե՞ք, երբևէ բյուլետեն չեմ հաշվել՝ ինչպե՞ս և ի՞նչ քայլերով պետք է անեմ: Եվ ևս մեկ հարց. եկամտային հարկի հաշվետվությունը ինչպե՞ս լրացնեմ:

Հագուստի արտադրությամբ զբաղվելու համար
Նարին.
Հարկման ինչ ձևի հայտ ներկայացնել?
Քանի օր առաջ պետ. ռեգիստրում բացել ենք ՍՊԸ, հագուստի արտադրությամբ զբաղվող նորաստեղծ կազմակերպություն, որը մոտակա ամիսներին դեռ գործունեություն չի իրականացնելու և կարծում եմ դեռևս ակտիվություն չի ցուցաբերելու: Ի՞նչ հարկման ձև ընտրել, արդյո՞ք միկրոձեռնակատիրոջ դիմում տալը ճիշտ է հագուստի արտադրությամբ զբաղվող ֆիրմայի համար, և եթե այո, ի՞նչ հայտ, ի՞նչ հաշվետվություն և ինչպիսի՞ ամսական վճարներ է անհրաժեշտ ներկայացնել:

240 ձև հաշվետվության լրացման հետ կապված
Արմինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: Հարկայինի 240 ձևի 8-րդ բաժնի տեսքը հետևյալն է. ակտիվներ 16 տող. 3 սյուն 1 126 507, 16.5 պակասեցվել է 1 010 451, մնացորդ 116 056: Պարտավորություններ բաժնում՝ 22.3 1 010 451, 22.5՝ պակասեցվել է 1 010 451, այլ կրեդիտորական պարտքեր՝ 27.3 1 160 56: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պետք է գրեմ չբաշխված շահույթ տողում: Կանխավ շնորհակալ եմ:

ԵՏՄ-ից ներմուծում
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, ԵՏՄ գործարքների հետ կապված հարց ունեմ: Ապրանք ենք ստացել ԵՏՄ-ից մայիսի 17-ին: Հայտարարություն, հայտարարագիր ներկայացրել եմ, բայց կուրսի հետ կապված խնդիր կար, հայտարարությունը փոխել եմ: Հայտարարագրի հարկման բազան 764 000 դր է, իսկ հայտարարությանը՝ 788 547դր: Կուրսը պետք է հաշվեի նախորդ օրվա կուրսով՝ 7.06, բայց հաշվել եմ 6.84: Հիմա ինչպե՞ս կարող եմ փոփոխություն անել, քանի որ նոր հայտարարագիր չեմ կարող բացել (ժամկետների հետ կապված խնդիր կառաջանա): Եթե կարող եք օգնել, շնորհակալ կլինեմ:

ԱԱՀ հաշվետվություն
Սյուզի.
ԱԱՀ-ի և ակցիզայինի հաշվարկի մեջ ԱԱՀ դեբետ թվի մեջ ստացված հաշվարկային հաշիվները պետք է ստորագրված լինի՞, որ կարողանանք ներառել։ Եվս մեկ հարց. նախորդ ամսվա չստորագրված հաշիվները, եթե հաջորդ ամսում ստորագրենք՝ դրանք ևս կարո՞ղ ենք հաշվել ԱԱՀ դեբետում:

Հաշվարկային փաստաթղթի ներառում ԱԱՀ հաշվետվություն մեջ
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, ԱԱՀ 07 ամսվա հաշվետվության մեջ ներառվու՞մ է հաշվարկային փաստաթուղթը, որը ստացել ենք 07 ամսին, բայց մինչ այսօր չենք հաստատել ինչ-ինչ պատճառով: Շնորհակալ եմ:

ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ
Սյուզի.
Բարև ձեզ։ Խնդրում եմ կասեք՝ ԱԱՀ և ակցիզ, հարկի միասնական հաշվարկի մեջ ԱԱՀ դեբետ բաժնում արդյո՞ք չպիտի գրվի Ե-ինվոյսինգով ստացված հարկային հաշիվների ընդհանուր գումարը։ Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ