Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

Արդյո՞ք N81.10.0 դասակարգիչը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

Ալվինա․

Ողջույն, ըստ 2025 թվականի հունվարի 1-ից ընդունված փոփուխությունների, մի շարք միկրոձեռնարկատիրություններ միկրոձեռնարկատիրության համակարգից դուրս են եկել, սակայն մի փոքր չեմ հասկանում, արդյո՞ք N81.10.0 դասակարգչով գրանցված Ա/Ձ-ն մտնում է այդ ցանկի մեջ, թե՞ ոչ:

ՏՏ ոլորտի հարկեր

Սերգեյ․

Բարև Ձեզ։ Ես ծրագրավորող եմ և ունեմ ԱՁ։ Աշխատում եմ մի քան ընկերությունների հետ։ Եթե տարեկան շրջանառությունը անցնի 50 միլիոն դրամ կամ մինչև 50 միլիոն, ապա 2 ղեպքում էլ ինչքա՞ն եմ հարկ վճարելու՝ վերջին օրենքի փոփոխությունները հաշվի առնելով։ Կանխավ շնորհակալություն։

Աշխատուժի տրամադրման գործունեություն

Կարեն․

Բարև Ձեզ, ընկերությունը աշխատակիցներ է տրամադրում ԱՄՆ գրանցված ընկերությունների տարբեր ոլորտներում։ Օրինակ՝ իրավաբանի օգնական իրավաբանական գրասենյակում։ Իրենց դուրս է գրելու հաշիվներ և վարձատրելու է աշխատակիցներին ՀՀ-ում։ Ո՞ր հարկատեսակով է առավել ձեռնտու աշխատել։

ՏՏ ոլորտի հարկեր 2025

Մերի․

Բարև ձեզ, կարո՞ղ եք ասել՝ 2025 թվականից որքա՞ն է դառնում ՏՏ ֆրիլանսի դրույքաչափը ԱՁ շրջանառության դեպքում, շփոթմունք է առաջանում, տարբեր կարծիքներ են ասում, դա 1% Է, եթե համապատասխանի ցանկին, իսկ եթե չի համապատասխանում, ուրեմն 10% պետք է վճարենք, թե՞ 5%։ Շնորհակալություն։

Ինչպե՞ս է հաշվարկվում ԱՁ դրոշմանիշային վճարը

Սուրեն․

Բարև ձեզ, ի՞նչ է նշանակում հաշվարկման բազա Ա/Ձ միկրոձեռնարկատիրության դրոշմանիշային վճարի համար, դա եկամու՞տն է, թե՞ ամբողջ շրջանառությունը։ Օրինակ, ես կահույք եմ պատրաստում, որն արժի 450 000 դրամ, ինձ հաճախորդը վճարում է այդքան, բայց իմ եկամուտը 100 000 դրամ է, ես օնլայն ներկայացրել եմ հաշիվ վավերագիր 450 000 դրամ, հիմա դրոշմանիշային վճարը ինչպե՞ս պետք է հաշվեն, ո՞րն է հաշվարկման բազան, խնդրում եմ բացատրեք՝ միգուցե ես պետք է իմ եկամուտը ներկայացնեմ միայն։

ՍՊԸ գերազանցել է ԱԱՀ շեմը

Արփինե․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն 2011 թվականից համարվել է շրջանառության հարկ վճարող ընկերություն, սակայն 2023 թվականի դեկտեմբերի կեսերին գերազանցել է 115 միլիոն շեմը, հետևաբար ներկայացվել է 262 հայտարարությունը՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնոլու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ։ 2024 թ-ի դեկտեմբերի կեսերին կրկին գերազանցում եղավ, սակայն համակարգը թույլ չի տալիս ուղարկել այդ նույն հայտարարությունը՝ նշելով, որ չենք համարվում շրջանառության հարկ վճարող։ Խնդրում եմ օգնեք հասկանամ՝ ինչու՞մն է խնդիրը, և ինչպե՞ս կարգավորեմ այս հարցը, որ շարունակենք համարվել շրջանառության հարկ վճարող։

Ավտոտեխսպասարկում 2025

Գարեգին․

Բարի երեկո։ Կխնդրեի պարզաբանել՝ ավտոտեխսպասարկումը (ԱՁ-ով, շրջանառությունը մոտ 1,5 մլն դրամ տարեկան), կարո՞ղ է մնալ միկրոձեռնարկատիրության մեջ, թե՞ պետք է պարտադիր տեղափոխվի շրջհարկով հարկման դաշտ։ Նախապես շնորհակալություն։

Ծախսը հիմնավորող փաստաթուղթը բացակայում է

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե շրջհարկով աշխատող կազմակերպությունը հավելված է ներբեռնում իր սարքավորումների մեջ, հավելվածի տելեգրամյան ալիքով կատարում է վճարում և հավելվածից ստանում որոշակի ծառայություն, արդյո՞ք դա համարվում է շուկայից ձեռք բերում, քանի որ ծախսը հիմնավորող փաստաթուղթ չկա։

Արդյո՞ք գույքագրման անհրաժեշտություն կա

Արման․

Հարգելի գործընկերներ, շրջանառության հարկ վճարողները 2025թ․ հունվարի 1-ից որպես հարկային գործակալ պետք է վճարեն 20% եկամտային հարկ առանց փաստաթղթերի` շուկայից ձեռքբերումների համար։ Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս են հիմնավորվելու այն, որ տվյալ ձեռքբերումը կատարվել է մինչև 2025թ․ հունվարի 1-ը։ Երևի անհրաժեշտ է գույքագրում իրականացնե՞լ։ Իսկ անհրաժեշտություն կա՞ ինչ-որ տվյալներ ներկայացնել ՊԵԿ։ Շնորհակալություն նախապես։

ԱՁ-ն բացվել է 01.01.2024-ին

Վահե․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն բացվել է 01.01.2024-ին (Գործունեության ոլորտ – 62.01.0) : 17.05.2024-ին ուղարկվել է (207. Հայտարարություն` հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին) դիմում, որի համաձայն, անորոշ ժամանակով դադարեցվել է գործունեությունը: 1-ին և 2-րդ եռամսյակների (232 Շրջանառության հարկի) – հաշվետվությունները տրված են:

Հարց 1. Կհուշե՞ք տարեկան հաշվետվության որ ձևը կամ ձևերը պետք է լրացնեմ հիմա (ի՞նչ լրացնեմ, երբևիցե չեմ արել)

Հարց 2. Եթե կա ակնկալիք, 2025-ի ընթացում վերսկսել գործունեությունը, Շրջհարկով հարկվելու մասին դիմում պետք է հիմա՞ լրացնեմ (անկախ նրանից, որ ԱՁ-ն կասեցված է տվյալ պահին) , թե՞ ԱՁ գործունեությունը վերսկսելուց հետո պետք է ուղարկել Շրջհարկով հարկվելու (201 դիմումը):

Հարց 3. Եթե իրավաբանական բանկային հաշիվը փակված է և այլևս գոյություն չունի, որպեսզի փոխանցում անեմ միասնական հաշվին – կարո՞ղ եմ ուղակի ՀՎՀՀ-ով ցանկացած անձնական հաշվից փոխանցել միասնականին, կամ ինչպե՞ս վարվել նման դեպքում, որպեսզի տարեկան հաշվետվության ներկայացումից հետո ձևավորված պարտքը (սոց , դրոշմանիշ) մարվի միասնական հաշվից:

Կանխավ շնորհակալ եմ բոլորից, հստակ խատասխանների համար:

Զարգացման կենտրոնի գործունեություն

Տաթևիկ․

Բարև Ձեզ։ Երկու ընկերներ որոշել են բացել զարգացման կենտրոն, որտեղ կգործի լոգոպեդի, հոգեբանի ծառայություններ, և կդասավանդվի մենթալ մաթեմաթիկա։ Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ են աշխատել որպես միկռոձեռնարկատեր, եթե այո, կարո՞ղ են ունենալ մոտ 4 աշխատողներ։ Շնորհակալություն։

Չհաշվանցվող ԱԱՀ որպես ծախս ճանաչում

Անի․

Բարև Ձեզ։ Չհաշվանցվող ԱԱՀ-ն համարվու՞մ է արդյոք նվազեցվող ծախս, եթե գործունեությունը ազատված է ԱԱՀ-ից, ստացած հաշիվերի ԱԱՀ-ն ներառու՞մ են ծախսերի մեջ և նվազեցնում շահութահարկի հաշվարկի դեպքում։

Բեռնափոխադրումների գործունեություն

Հռիփսիմե․

Բարև Ձեզ։ ԱՁ -ն աշխատում է 11.12.2024թ-ից ԱԱՀ-ով: Մինչ այդ աշխատում էր շրջ. հարկով: իրականացնում է բեռնափոխադրում: ՌԴ-ի որևէ կազմակերպության հետ պայմանագիր է կապել և ապրանք է տեղափոխել: Մենք իրենց հաշիվ ենք դուրս գրել, ստորագրել ոչ էլեկտրոնային, և կնքել ենք ուղարկել էլ. հասցեին: Հիմա ՀՀ-ի ՊԵԿ-ի հետ կապված մենք ի՞նչ քայլեր ունենք անելու: Այդ ստացված գումարից հարկ վճարելու՞ ենք։ Խնդրում եմ, եթե հնարավոր է, գրեք մատչելի:

Բնակարանի վարձակալության հաշվետվություն

Կարինե․

Բարի օր, խնդրում եմ, կասե՞ք՝ ի՞նչ հաշվետվություն պիտի ներկայացնի ֆիզիկական անձը, ով 2024թ-ից սկսած վարձակալության է տվել բնակարանը, ստացել է ՀՎՀՀ, վճարում է եկամտային հարկը միասնական հաշվին, և նրան տեղեկացրել են, որ պիտի հաշվետվություն ներկայացնի 2024թ-ի համար։ Արդյոք խոսքը https://self-portal.taxservice.am/sign-in/ -ի հայտարարագրին է վերաբերում, թե՞ այլի մասին է խոսքը։

Եկամտային հարկի պարտավորություն ապրանքային մնացորդի նկատմամբ

Ռոման․

Բարև ձեզ։ Եթե շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ապրանքները ձեռք է բերել առանց փաստաթղթի և տարեվերջին ունի ապրանքային մնացորդ, այդ դեպքում կարո՞ղ է արդյոք մնացորդի նկատմամբ կիրառվել եկամտային հարկ։

Շնորհակալություն։

Վաճառք Ozon հարթակում

Զառա․

Բարև ձեզ։ Մեր ընկերությունը զբաղվում է վաճառքով Ozon հարթակում և հանդիսանում է ԱԱՀ վճարող։ Հարցս հետևյալն է․ եթե Ozon-ը Ռուսաստանում գանձում է ԱԱՀ մեր ապրանքների վաճառքից՝ ապրանքի գնին ավելացնելով 20% և վճարում է տեղի հարկային մարմիններին, արդյո՞ք մենք պարտավոր ենք Հայաստանում ևս վճարել ԱԱՀ այդ նույն վաճառքների համար։ Կամ, արդյո՞ք կա որևէ կանոնակարգում կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ նմանատիպ դեպքերում։ Նախապես շնորհակալ եմ ձեր պատասխանների և մեկնաբանությունների համար:

Դոմենային անվանման ձեռքբերում

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն բիզնես քարտով դոմեյն էր գնել 2023-ի Նոյեմբեր ամսին ԱՄՆ կայքից: Ծառայությունն վավեր է երկու տարով: Անցած տարի ընդհանուր հարկման դաշտում էր մնացել ու գրեթե գործունեություն չի ծավալել, հիմա շրջանառության հարկի համակարգում է: Ճի՞շտ եմ հասկանում, որ ըստ ՀՕ Հ40-ի երկու տարին լրանալու օրն է ծառայության մատուցման պահն: Այսինքն, որպես շրջանառության հարկ վճարող ինքնահաշիվ դուրս գրել պետք չի, պետք է միայն ոչ ռեզիդենտի շահութահա՞րկ վճարել 20%:

Իսկ այն որ 2023-ի շահութահարկի տարեկան հաշվետվության մեջ ծառայության գումարն “Վարչական ծախսերը / Տեղեկատվական ծառայությունների գծով ծախսերը” տողում եմ լրացրել, խնդիր չի՞ այս պարագայում:

Պարզապես նոր եմ իմանում ոչ ռեզիդենտի շահութահարկի մասին: Շատ եմ վախենում որ 10$-անոց ծառայության համար կարող է լուրջ տուգանք առաջանալ:

Ծախսի հիմնավորում շրջանառության հարկով աշխատելու դեպքում

Հայկ․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն 2025 թվականին պետք է իրականացնի բեռնափոխադրումներ ՀՀ-ից դեպի այլ երկրներ։ Այլ երկրներում բենզին է լցնում։ Կասե՞ք՝ բենզինի համար շրջանառության հարկով ծախս ճանաչելու համար ի՞նչ հիմք է պետք։