Շահութահարկի հաշվարկ

Արմինե.

ԱԱՀ-ով աշխատելիս, շահութահարկը հաշվարկելուց ակցիզային հարկը հանվու՞մ է նոր հաշվարկվում։ Իրացման շրջանառություն՝ ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացման ենթակա ձեռնարկատիրական եկամուտ՝ դրամական արտահայտությամբ, որը չի ներառում ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները։

Գնված քարտերի ձևակերպումներ

Մելինե.

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել։ Մեր ՍՊԸ-ն զբաղվում է ծառայությունների մատուցմամբ։ Պայմանագիր կնքելով բիլայն ընկերության հետ իրենցից գնել ենք 100 սիմ քարտեր (1900դր. փաթեթ), գումարը փոխանցում ենք ամեն ամիս քանի հատ քարտ ակտիվացրել ենք, այդ չափով։ Իսկ իրենք էլ յուրաքանչյուր ամիս մեզ որոշակի գումար (միջնորդավճար) են փոխանցում դրա դիմաց։ Հիմա սրանց ձևակերպումները կօգնեք։ Շնորհակալ եմ։

189 ձև հաշվետվություն

Մարի.

Բարև Ձեզ, հարգելիներս: ՍՊԸ-ն աշխատում է միկրոյի դաշտում: Տնօրենը գրանցված է 2022թ. հոկտեմբերի 6-ից, 20 ժամ շաբաթական տևողությամբ, գործունեություն դեռ չի իրականացրել: Ձև 189 պե՞տք է ուղարկել Եթե այո, ո՞ր տողերը լրացվի, որքան աշխատավարձ հաշվարկվի, երևի ժամավճար կհաշվարկվի, և որքա՞ն հարկեր կգոյանան: Շնորհակալ եմ նախապես: Հավելեմ նաև, որ տնօրենը աշխատում է դպրոցում, որպես ուսուցչուհի:

Կառավարչի որակավորման հարցաշար

Կարեն.

Ողջույն բոլորին։ Խնդրում եմ, եթե ինչ որ մեկը ունի բանկի մասնաճյուղի կառավարչի որակավորման հարցաշարի պատասխանները՝ արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:

ՀԴՄ գրանցում

Բարև ձեզ։ ՀԴՄ պետք է գրանցեմ առաջին անգամ, 101 ձև՞ը չէ պետք է լրացնեմ, ու կասեք հետագա քայլերը ո՞նց պետք է անեմ, որ անկանխիկ վճարում ստանամ։ Վարսավիրանոցի համար է, կա այլ պարտադիր ձև լրացնելու, թե՞ արդեն բանկի հետ պետք է կապվեմ: Շատ շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք օգնել։

Թոշակառու աշխատակցի ազատում

Լիլիթ.

Բարև Ձեզ։ Աշխատակից ունենք կազմակերպությունում աշխատում է 1997թվականի հուլիսի 1-ից, թոշակառու է, դուրս է գալիս աշխատանքից իր դիմումի համաձայն, կասե՞ք քայլերը: Տրվում է և՛ վերջնահաշվարկ, և՛ արձակման նպաստ, թե՞ դրանցից միայն մեկը:

Արդյո՞ք պետք է դիմում ներկայացնել

Անուշ.

Բարև ձեզ։ Կասեք, եթե աշխատողը ժամանակավոր աշխատում է մանկապարտեզում և հիմա մասկակցել է մրցույթին դաստիարակի համար, և անցել է մրցույթը և հիմա հիմնական աշխատող է դառնում։ Դիմում անպայման պետք է գրի, թե՞ ոնց արվի, աշխատաքնային պայմանագիր կնքվի՞ նոր․․․․ եթե օրենք կա՝ հղում կասե՞ք։

Արձակուրդի տեղափոխում

Արմինե.

Բարև Ձեզ։ Աշխատողը հրաժարվում է օգտվել այս տարվա ամենամյա արձակուրդից, կարո՞ղ եմ դիմումի միջոցով տեղափոխել հաջորդ տարի կամ ի՞նչ անել, որ օրենքի սահմանում լինի։

Երթուղային թերթիկ

Արմինե.

Բարև Ձեզ։ Վառելիքի հիմնավորող փաստաթղթի ձև ունե՞ք, որ խնդրեմ կուղարկե՞ք։

#գործկա Armenian Car Colors ընկերությունում

Ընկերություն՝ Armenian Car Colors
Էլ․ փոստ՝ info@carcolors.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ, ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ (ACC) ARMENIAN CAR COLORS փնտրում է խելացի, աշխատասեր, մշտապես սովորելու և աճելու ցանկություն ու ձգտում ունեցող հաշվապահության աշխատակիցների:
✔ 1C ծրագրի վարում՝ ապրանքների մուտքագրում, դուրս գրում
✔ Դրոշմապիտակների հաշվառում
✔ Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
✔ Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
✔ Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում
✔ Անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության վարում
✔ Ապրանքների մուտքագրում, պահեստի շարժի վերահսկողություն և պահեստի գույքագրում
✔ Իրականացնել ծրագրային լուծումների թեստավորում
✔ Իրականացնել հաշվապահական հաշվառման ձևակերպումների ՀՀ օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների համապատասխանության ստուգում
Աշխատանքը 6-օրյա աշխատանքային գրաֆիկով է։ Շաբաթ օրը՝ կես աշխատանքային օր
Աշխատանքային պահանջներ`
✔ Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում
✔ Microsoft Office, e-invoicing, 1C (8․3) ծրագրերի պարտադիր իմացություն
✔ Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ,
✔ Վերլուծական մտածողություն և հետևողականություն
✔ Կարգապահություն, ուշադրություն, բարձր պատասխանատվության
Աշխատավարձ՝ 200 000 – 300 000+
Այլ նշումներ՝ Խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ին info@carcolors.am էլ․ փոստի հասցեին՝ Subject դաշտում նշելով հաստիքի անվանումը: Դիմելու ընթացակարգ․ Ուրախ կլինենք ստանալ բոլոր հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուների ռեզյումեները։ CV-ն պետք է բավարարի հետևյալ պայմաններին՝ Պետք է լինի Word կամ PDF ֆորմատով Միայն Unicod ֆոնտով հավաքված տեքստը կընդունվի (օրինակ՝ Sylfaen) Ռեզյումեում պետք է ներառված լինի տեղեկություն նախկին աշխատատեղի մասին՝ ընկերության անվանում, զբացեցրած պաշտոն,աշխատած ժամանակահատված Կրթության մասին տեղեկությունը պետք է տրամադրվի ամբողջական՝ ուսումանական հաստատություն, ուսումնառության տարիներ, մասնագիտություն, աստիճան (բակալավր, մագիստրոս, թեկնածու)։ Խնդրում ենք չմոռանալ կցել ուղեկցող նամակ (ոչ մոտիվացիոն)

Վեցօրյա աշխատանքային շաբաթ

Կարինե.

Խնդրում եմ պատասխանեք` կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը աշխատել որոշ աշխատողների համար հնգօրյա, մյուսների համար վեցօրյա աշխատանքային շաբաթով, և արդյո՞ք դա չի համարվի հանգստյան օրերին աշխատողներին աշխատանքի ներգրավելու արգելք։ Տեղեկացնեմ նաև, որ աշխատաժամանակի առավելագույն տևողությունը չի անցնում շաբաթվա ընթացքում 48 ժամը:

Գազաբալոնի ստուգաչափման դասակարգիչ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, կասեք խնդրեմ՝ ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնների ստուգաչափման գործընթացը ի՞նչ դասակարգիչ է լինում ՀԴՄ-ի վրա: ՍՊԸ աշխատում է ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալ եմ:

Կամերալ ուսումնասիրություն

Աննա.

Ողջույն բոլորին։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս վարվել հետևյալ իրավիճակում: Ուրեմն, Ա/Ձ-ն զբաղվում է կահույքի արտադրանքով և ունի դպրոցի հետ պայմանագիր: Որպես արտադրող ներկայացրել ենք միկրո համարվելու հաշվետվություն: Այս ընթացքում դուրս ենք գրել 4 հաշիվ Բ-ով: Այսօր ստանում ենք կամերալ, որտեղ նշված է, որ ներկայացված չէ օգոստոս ամսվա համար ԱԱՀ-ի հաշվետվություն: Հարց 1՝ արդյո՞ք կարող ենք չհամաձայնվել հարկային մարմնի կայացրած որոշման հետ և համարվել միկրոձեռնակարատիրության սուբյեկտ, որպես արտադրող: Հարց 2՝ համաձայն լինելով հարկայինի որոշման հետ, ի՞նչ տվյալներ նշել ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, եթե դուրս են գրվել հաշվարկային փաստաթղթեր:

Կանխավ շնորհակալ եմ։

Դիմում սնանկ կազմակերպությանը

Սնանկ կազմակերպությունից ինչպե՞ս վերադարձնել մեր գումարը։ Կարո՞ղ եք տրամադրել դիմումի ձևը։

Քարերի մշակման և արտահանման հարկեր

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է Ռուսաստանի դաշնությունում պայմանագիր կնքելու դեպքում որպես Ա/Ձ, կիսաթանկարժեք քարեր և այլն մշակելու և արտահանելու դեպքում ի՞նչ պայմաններով է գործելու հարկային դաշտը։

Ակցիզային հարկ

Տիգրան.

Ասացեք խնդրեմ՝ գազալցակայանը շրջհարկով աշխատելու դեպքում ակցիզային հարկը հանվու՞մ նոր է հարկվում շրջհարկով։

Ա/Ձ գրանցում

Մարգարիտա.

Բարև ձեզ։ Քաղաաքացին ուզում է Ա/Ձ գրանցվի ներկայացուցիչի միջոցով, հիմա պետ ռեգիստր ներկայանալու համար անհատի անձնագրի բնօրինա՞կն են ուզելու, թե՞ պատճենը բավարար կլինի։ Կանխավ շնորհակալ եմ։

Ծրագրավորման դասընթացների լիցենզիա

Բարև ձեզ։ Ծրագրավորման դասընթացները կարո՞ղ է լինել միկրո, և լիցենզավորման ենթակա է, թե՞ ոչ։

Չվճարվող արձակուրդի հայտ

Նարե.

Կարո՞ղ եք ասել՝ չվճարվող արձակուրդը վերջանալու դեպքում tax-ով նորից անհրաժե՞շտ է գրանցման հայտ ներկայացնել։

Դեղերի մատակարարման հաշիվ

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ դեղատունը, որը մանրածախ առևտրով է զբաղվում, կարո՞ղ է հաշիվ դուրս գրել օրինակ՝ դպրոցի համար, որին մատակարարել է առաջին օգնության դեղեր։