Գոհար.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրումեմ օգնեք, եթե աշխատողը գնում է ֆիզ, ապա դրանից հետո եկամտային հարկի 0-ական պե՞տք է ներկայացնեմ միջև 140 օր լրանալը։ Նաև լրանալուց հետո պետք է գրանցման հայտով ներկայացնե՞մ՝ խնամքի արձակուրդը։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն
Գոհար.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրումեմ օգնեք, եթե աշխատողը գնում է ֆիզ, ապա դրանից հետո եկամտային հարկի 0-ական պե՞տք է ներկայացնեմ միջև 140 օր լրանալը։ Նաև լրանալուց հետո պետք է գրանցման հայտով ներկայացնե՞մ՝ խնամքի արձակուրդը։
Գոհար.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատողի աշխատաժամանակը լրիվ դրույքից դարձնենք կես, ինչպե՞ս կատարեմ այդ փոփոխությունը։
Կարինե.
Ողջույն, բոլոր մասնակիցներին։ Ես կուզենայի ճշտել. այսօրվա դրությամբ ինչպիսի՞ գրանցամատյաններ են օգտագործում հաշվապահության մեջ, եթե կազմակերպությունը նորաբաց է, զբաղվում է զբոսաշրջությամբ (ավիատոմսեր, տուր․ փաթեթներ, թարգմանություն, գրին քարտի խաղ․ գրանցում,)։ ՍՊԸ է, հանդիսանում է շրջ․հարկատու և ունենք միայն դրամարկղի գիրք։ Գիտեմ, որ բավականին գրանցամատյաններ այլևս չեն օգտագործում։ Խնդրում եմ արձագանքել։ Կանխավ շնորհակալություն։
Աննա.
Բարև Ձեզ։ Որ խնդրեմ կասեք՝ աշխատողի ազատվելուց ո՞ր դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում:
Արմեն.
Բարև Ձեզ: Վերջնահաշվարկի հետ կապված կարո՞ղ եք օգնել։ Աշխատողը 12.04.22թ ընդունվել է աշխատանքի, 30.09.22թ. ազատվել, 6-օրյա, ապրիլ-136 000, մայիս-200 000, հունիս-200 000, հուլիս-300 000, օգոստոս-80 000, վերջնահաշվարկ 80 608 և սեպտեմբերի աշխատավարձ 80 000։ ճի՞շտ եմ հաշվարկել։
Արմինե.
Բարև Ձեզ: Մեկ հարց ունեմ՝ հնարավո՞ր է որ նույն գործատուի մոտ աշխատողը լինի ձևակերպված և՛ որպես համատեղությամբ աշխատող, և՛ ՔԻՊ-ի հիմունքով՝ տարբեր ծրագրերով։ Կանխավ շնորհակալ եմ։
Ընկերություն՝ “Ծիրան մարկետ” ՍՊԸ
Հասցե՝ Կենտրոն, Խորենացի 47
Հեռախոս՝ +37433300561
Էլ․ փոստ՝ hr@tsiranmarket.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ “Ծիրան Մարկետ” ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Հաշվապահի:
Պարտականություններ՝
– Իրականացնել ընկերության կողմից հաշիվ-ապրանքագրերի դուրս գրում
– Կատարել բանկային փոխանցումների ծրագրային ձևակերպումներ
– Անհրաժեշտության դեպքում իրականացնել հաշվապահական պարտքերի ճշգրտում գործընկեր կազմակերպությունների հետ
– Ծրագրի միջոցով կատարել պահեստի մուտքերի ստուգում, դուրս գրված հաշիվների ստուգում
– Կատարել գլխավոր հաշվապահի կողից տրվող այլ հանձնարարությունների կատարում
Պահանջներ՝ – Բարձրագույն կրթությունը տնտեսագիտության, ֆինանսների և/կամ հաշվապահության ոլորտներում պարտադիր է:
– Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ
– Գործող օրենքների իմացություն
– СуперМаг ծրագրի իմացությունը ցանկալի է
– Հաղորդակցման գերազանց հմտություններ, պատասխանատվության բարձր զգացում
Աշխատավարձ՝ 150 000 – 200 000 դր.
Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկը՝ Երկուշաբթի-Շաբաթ, 09:00-18:30
Ընկերություն՝ Penotex LLC
Հասցե՝ ք.Երևան, Թևոսյան 115/14
Հեռախոս՝ 099662005
Էլ․ փոստ՝ hr.penotex@yandex.com
Թափուր աշխատատեղ՝ ՀԱՇՎԱՊԱՀ
Աշխատանքի նկարագրություն՝
• Վաճառքների (մեծածախ, մանրածախ) ձևակերպում,
• Ապրանքանյութական արժեքների մուտքագրում,
• Հիմնական միջոցների հաշվառում,
• Դրամական միջոցների հաշվառում,
• Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
• Ֆինանսական վերլուծությունների իրականացում,
• ԵՏՄ հայտարարագրերի կազմում:
Պահանջներ՝
• Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտական ոլորտի,
• Աշխատանքային փորձ՝ 3 տ. և ավելի,
• Հարկային օրենսդրության իմացություն,
• 1C ծրագրի, MS Excel-ի, E-invoicing իմացություն
• Ցանկալի հմտություններ՝ վերլուծական միտք, տվյալների բազայի հետ աշխատելու հմտություն, թիմային աշխատանքի կարողություն
Աշխատավարձ՝ սկսած 250 000դր-ից
Այլ նշումներ՝ Աշխատանքը 6-օրյա է, ժամերը՝ 09:00-18:00, շաբաթ օրը՝ հերթափոխային սկզբունքով
Հասմիկ․
Բարի երեկո, հարգելի կոլեգաներ։ Ա/Ձ, որը աշխատում է շրջանառության հարկով և J 62.01.0 դասակարգիչով: Աշխատում է ամերիկյան կազմակերպության հետ և ուղարկել է ինվոյսը, որ ստանա գումարը: Կարո՞ղ եք հուշել՝ ի՞նչ պետք է անել: Ծառայության մատուցման վայրը ՀՀ -ից դուրս է, գումարը ստանալու ենք դոլարով: Պե՞տք է ինքնահաշիվ գրել, որից կհաշվարկվի հարկը: Եթե ինչ որ բան թերի եմ գրել, խնդրում եմ ներողամիտ լինել: Ոլորտին ծանոթ չեմ: Կանխավ շնորհակալություն:
Մաշա․
Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Դեղատունը գտնվում է ժամանակավոր դադարի մեջ, դեղերի մեծ մասը վաճառել է այլ դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողի, որի համար գրվել է հաշվարկային փաստաթուղթ, բայց կա նաև մոտ 20 մլն-ի ապրանքային մնացորդ։ Ի՞նչ խնդիր կա, եթե ապրանքը ուղղակի մնա և ոչինչ չարվի, կազմակերպությունը աշխատում է շրջ․ հարկով։ Կանխավ շնորհակալ եմ։
Անահիտ․
Բարև ձեզ հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը դեպի Ռուսաստան ծրագիր է վաճառել (արտահանել) ֆիզ անձին, քանի որ այն իրականացվել է էլեկտրոնային եղանակով, հայտարարագիր չկա, միայն հաշիվ ապրանքագիր և պայմանագիր է կազմվել։
Հարցս հետևյալն է՝
1․ Արտահանման հայտարարգիրը կազմելու համար որպես արտահանման ամսաթիվ ո՞րը կարող եմ հիմք ընդունել
2․ արդյո՞ք այդ փաստաթղթերը բավարար են արտահանում ձևակերպելու համար
3․ և եթե այդ ֆիզ անձը հարկեր չի վճարելու, առանց իր հարկերի վճարման ծանուցումը մեզ ուղարկելու, ես կարո՞ղ եմ այն ամեն դեպքում ձևակերպել որպես 0% դրույքաչափով հարկվող գործարք
Եթե արտահանումը կատարվել է էլեկտրոնային եղանակով, ծրագրային ապահովում է, այդ դեպքում ինչպես պետք է ձևակերպել արտահանումը և լրացնել հայտարարագիրը արտահանման, եթե չկա ապրանքային հայտարարագիր կամ ավիաբեռնագիր։
Նարեկ․
Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք է բերել ծառայություն, որի մատուցման վայրը համարվում է ՀՀ-ն, որի դիմաց ոչ ռեզիդենտը ինվոյս է գրել։ Այս դեպքում պե՞տք է արդյոք ռեզիդենտ կազմակերպությունը ինքանահաշիվ գրի։
Աստղիկ․
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնեք։ Հարցս հետևյալն է․ Ավագ հաշվապահի պաշտոնը պետք է բարձրանա՝ դառնա գլխավոր։ Ի՞նչ ենք անում՝ չեղյալ են համարում նախկին պայմանագիրը, կնքում նորը, թե՞ համաձայնագրով ավելացնում գործառույթներ, աշխատավարձ և այլն։ Շնորհակալություն կանխավ։
Lilia.
Բարև ձեզ, ո՞վ կարող է ասել՝ արդյո՞ք պարտադիր է ունենալ ՀԴՄ, երբ ԱՁ-ն (միկրո) իրականացնում է ավտոմեքենայի սրահի վերանորոգման աշխատանք, թե՞ ֆիզ. անձին հաշվարկային փաստաթուղթ գրենք՝ նորմալ է։
Գոհար․
Աշխատակիցը մեկնել է Դուբայ 27.09.2022- 07.10.2022թ գործուղման (առկա է գործուղման վկայականը կնքված), վերադառնալով՝ ներկայացրել է միայն ինքնաթիռի տոմսը և հյուրանոցի ամրագրումը առանց գումարի կտրոնի։ Ինչպե՞ս հաշվարկեմ 11 օրվա ծախսերը։
Հ. Դավթյան․
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ Ձեր աջակցությունը՝ որտեղի՞ց կարող եմ ներբեռնել ԱԴԳՏ դասակարգիչների Էքսել(excel) տարբերակը։
Արմիդա․
Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ գիրք է տպագրում և վաճառում, Երևանում է գործում և միկրոյի դաշտում է, կարո՞ղ է ՀԴՄ-ով վաճառք անել։
Տաթև․
Բարև ձեզ: ՍՊԸ-ն գրանցվել է J62.09.0 դասակարգչով, բայց իրական գործունեությունը մարքետինգի դասընթացն է: 14.10.22-ին ծանուցում է ստացվել ictstat.am -ից առ այն մասին, որ պետք է գրանցվել և ՀՀ ԲՏԱ նախարարություն հաշվետվություն ներկայացնել նախորդ ամսվա գործունեության մասին:
Հարց 1 . Ի՞նչ հաշվետվություն ներկայացնել, եթե զուտ մարքետինգի դասընթաց է իրականացնում ՍՊԸ-ն:
Հարց 2. Հնարավո՞ր է դասակարգիչը փոխել ՀՀ ՊԵԿ -ում և ինչպե՞ս:
ՍՊԸ-ն գրանցվել է օգոստոսի 17-ին, իսկ գործել է սեպտեմբերի 12-ից:
Լիլիթ.
Բարև Ձեզ։ Նվիրատվության արդյունքում ձեռք բերված գույքը կարո՞ղ է գոյացած հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձվել։
Աննա.
Հարգելի հաշվապահներ, շրջհարկով աշխատող ՍՊԸ ֆիզ. անձից վարձակալել է տրանսպորտային միջոց, գործատուն պետք է ֆիզ. անձից պահի՞ 10% և վճարի եկամտային հարկ։ Կանխավ շնորհակալ եմ:
Ա/Ձ ԱԱՀ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ազատում անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առևտուր արձակուրդ արձակուրդային արտադրություն բյուլետեն գործկա դադարեցում դեկրետ դիմում եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն ծախսի հիմնավորում ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվապահ հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ շահութահարկ շրջանառության հարկ ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր քաղաքացիաիրավական ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ