Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի լուծում

Կարինե. Աշխատողը աշխատանքային պայմանագիրը լուծելու դիմում է ներկայացրել՝ ուրբաթ օրը՝ առանց պայմանագրի լուծման օրը նշելու։ Բանավոր տեղեկացմամբ հաջորդ երկուշաբթի աշխատողը չի ներկայանալու աշխատանքի, քանի որ նույն երկուշաբթի օրը աշխատանքային պայմանագիր է կնքել այլ գործատուի հետ։ Նախկին գործատուի կողմից դիմումին ընթացք չի տրվել, փոխարենը բացակայություններ են ամրագրվում։ Դիմումի առկայության պարագայում գործատուն որքա՞ն բացակա իրավունք ունի դնելու և որո՞նք են աշխատողի իրավունքներն այս դեպքում։
Գտնել աշխատանք

#գործկա Էլ Քոնսալթ ընկերությունում

Ընկերություն` Էլ Քոնսալթ ՍՊԸ Հասցե` Հրաչյա Քոչար 4 Հեռախոս` 094471217 Էլ․ փոստ` elizmarkaryan18 շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ շինարարության ոլորտում Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահության վարում շինարարական կազմակերպություն Պահանջներ՝ Հարկային օրենսգրքի իմացություն։ Շինարարության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։ Աշխատավարձ՝ 150 000 - 250 000 ՀՀ դրամ Այլ նշումներ՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Աննա. Հարգելի ընկերներ, շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։ Կազմակորպությունը զբաղվելու է ինտերնետ հաղորդակցության ծառայության մատուցմամբ։ Որպես ներդրում հիմնադիրներից ստացվել է օպտիկական մալուխ՝ 5 կմ, որի 1 կմ֊ի արժեքը մոտ 80 000 դրամ է, օպտիկայի բաժանարարների մեկ հատի արժեքը 1 մլն դրամ է և տարբեր այլ ցածր արժեքային սարքավորումներ, վայֆայ սարքեր, որոնց միջոցով պետք է ատեղծվի օպտիկամալուխային ցանց, որը մեր ՍՊԸ֊ի համար հանդիսանալու է հիմնական միջոց, օգտակար ծառայութբան ժամկետը մոտ 50 տարի։ Հիմա հարցս. ինչպե՞ս պետք է ձևակերպել այս ամենը, կրեդիտում հասկանում եմ 311, իսկ դեբե՞տը։ Ինչպե՞ս ձևակերպել ցանցի ստեղծում` որպես կազմակերպության ներսում ստեղծվո՞ղ ՀՄ, և այդ բարձր արժեքով սարքավորումները, որոնք իրենք էլ կարող են հանդիսանալ ՀՄ, ինչպե՞ս ներառել ընդհանուր ցանցի ստեղծման մեջ։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Աննա. Անշարժ գույքի գործակալությունը ի՞նչ հարկատեսակով է հարկվում: Կարո՞ղ է արդյոք անշարժ գույքի գործակալությունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տոնական և հիշատակի օրեր

Հասմիկ. Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. եթե մայիսի 28-ը տոն է և ոչ աշխատանքային օր, ապա աշխատանքի հրամանի դեպքում ինչպե՞ս է վարձատրվում, և եթե հնարավոր է հղում կուղարկե՞ք՝ որտեղից կարող եմ կարդալ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազեցում շահութահարկից

Ռուզաննա. Արևային վահանակների ձեռքբերման համար վերցրած վարկի տոկոսները շահութահարկով ծախս համարվու՞մ են, թե՞ ոչ։ Եվ նույն վահանակների ամորտիզացիան ծախս համարվու՞մ է շահութահարկով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Հայկ. Բարև Ձեզ: Աշխատողն ընդունվել է աշխատանքի 01.11.2021թ., աշխատել է մինչև մայիսի 19-ը, մայիսի 20-ից գնացել է արձակուրդ 20 աշխ. օր: Հիմա դիմում է գրել արձակուրդից անմիջապես հետո ազատվելու համար, որը լրանում է հունիսի 15-ին: Հիմա նա վերջնահաշվարկ ունի՞ ստանալու, երբ ստացել է ամբողջ արձակուրդային գումարը: Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ձեռագործ աշխատանքների առցանց վաճառք

Սոնա. Բարև Ձեզ: Ցանկանում եմ տնային պայմաններում ձեռագործ պայուսակներ, տիկնիկներ պատրաստել և վաճառել համացանցով (հավանաբար ինստագրամյան էջով): Խնդրում եմ ասել. Ա/Ձ բացելուց ի՞նչ հարկեր/տուրքեր/, վճարներ պետք է վճարել և արդյո՞ք հնարավոր է ձևակերպել որպես միկրոձեռնարկություն ու դրա վճարումները ինչո՞վ են տարբերվում։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Փոփոխություն գրանցման հայտում

Ռուբ. Ողջույն բոլորին։ Ֆիրման 2020-ին աշխատել է միկրո դաշտում, սակայն ճիշտ հաշվապահություն չեն վարել, աշխատակցի գրանցման հայտում լրացվել է սխալ աշխատաժամանակ և փաստացի եկամտային հարկի հաշվետվություններն էլ սխալ են լրացվել։ Եթե և՛ գրանցման հայտում ճշտում տամ, և՛ ժամերի քանակում, և՛ վճարված գումարում դա սխալ կդիտարկվի՞, կարո՞ղ են լուրջ խնդիրներ առաջանալ, թե եթե ճշտում տամ կատարեմ հարկերի վճարում, խնդիր չի առաջանա։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ առկայություն

Գրիգոր. Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող համակարգչային դասընթացներ իրականացնող ֆիզիկական անձը ո՞ր դեպքում կարող է ՀԴՄ չունենալ: Խնդրում եմ պատասխանելու դեպքում, եթե հնարավոր է, օրենքի հղում ուղարկել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բանկային հաշվի հետ կապված

Արա. Հարգելի հաշվապահներ, 1. ընկերության բանկային հաշվին ամեն ամսվա կտրվածքով բանկի կողմից հաշվարկվում և ավելանում է դրական մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույք։ Դա ընդհանուր հարկման համակարգում գործող ընկերության համար հարկման ենթակա եկամուտ հանդիսանու՞մ է, թե՞ ոչ։ 2. Հաշվեհամարը սպասարկող բանկը գանձում է օնլայն բանկինգի սպասարկման վճար և կանխիկացումներից միջնորդավճար։ Դա որպես նվազեցում կարո՞ղ ենք դիտարկել։ 3. Ընկերությունը իր AMD հաշվեհամարից USD հաշվեհամար մուտք է արել գումար, սակայն փոխարժեքի տատանումից վնաս է ունեցել, այդ դեպքում պետք է ձևակերպել 714 հաշվով և դա տալ նվազեցում, թե՞ 725-ով և չնվազեցնել։