Գրանցման հայտ

Հայարփի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Տեղյա՞կ եք արդյոք ակտիվ է 79 ձևի աշխատողի գրանցման հաշվետվության ձևում “ԿՐՃԱՏ ՏևՈՂՈՒԹՅՈՒՆ” դաշտը, թե՞ միայն լրիվ և ոչ լրիվ աշխատաժամանակն են առհասարակ լրացնում։
Շնորհակալություն

Առևտուր իրականացնելու համար

Աստղիկ․

Բարև Ձեզ։ Ես հագուստ ունեմ՝ մոտ 100 կտոր, որը ուղարկել են այլ երկրից, բայց հայտարարագիր չի լրացվել և մաքսատուրք չի վճարվել, քանզի տարբեր ժամանակահատվածներում է եկել։ Կարո՞ղ եմ այդ պարագայում տալ, որպեսզի վաճառեն խանութում կամ ինքս վաճառեմ խանութում և եկամտային հարկ վճարեմ, թե ինչպե՞ս է արվում այդ պրոցեսը։ Շնորհակալություն։

Աշխատակցի փոխարինում

Սուսաննա.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Եթե նույն կազմակերպության աշխատակիցը պետք է փոխարինի ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, ապա տնօրենը պետք է տվյալ աշխատակցին ազատի՞ իր հաստիքից և ընդունի այլ հաստիքում` ֆիզ. արձակարդում գտնվող աշխատակցի փոխարեն։ Ազատման հրամանի բովանդակությունը ինչպիսի՞ն պետք է լինի, ի՞նչ հիմքով է տնօրենը ազատում մյուս հաստիքից և ընդունում այլ հաստիքով։ Շնորհակալություն։

Աշխատանքից ազատման վերաբերյալ

Ռուբ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատակցուհին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ մայրության նպաստի հաշվարկման համար, որի առաջացման սկիզբը 22.04.2022-ն է, մինչ այսօր չի ներկայացել աշխատանքի և այլևս չի ցանկանում աշխատել։ Կասեք՝ կարո՞ղ եմ իրեն ազատել աշխատանքից այս ամիս, և այդ դեպքում ինչպիսի՞ հաշվարկներ պետք է կատարել։ Շնորհակալ եմ։

Մահացած աշխատակցի վերջնահաշվարկ

Ռիտա․

Բարև Ձեզ։ Աշխատակիցը մահացել է։ Աշխատակցի աշխատավարձի և վերջնահաշվարկի վճարումը ինչպե՞ս պետք է արվի։

Հրամանների համարակալում

Անյա.

Բարև Ձեզ։ Մի ճշտում եմ ցանկանում կատարել։ Աշխատակցին ազատելու դեպքում, ըստ ազատման հիմքի, հրամանի մեջ համարները տարբե՞ր են լինում, թե՞ կարող եմ հերթականությամբ շարունակել։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Ա4 թղթի ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Ա4 թղթի ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով:

Կից փաստաթղթեր․

Դադարեցման դիմում

Նոնա․

Բարև բոլորին։ Ինչպե՞ս կարող ենք ստուգել՝ տվյալ կազմակերպությունը գործունեության դադարի հայտարարությունը ուղարկել է, թե՞ ոչ։

Ոչ լրիվ աշխատաժամանակ

Հայարփի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, թե՞ կարող եք՝ օգնեք հասկանամ։ Արդյոք մանկավարժները, դասպատրաստողները և հոգեբանները ընդգրկվու՞մ են կրճատ աշխատաժամանակի մեջ՝ մինչև 36 ժամ նորմալ տևողությամբ, շաբաթ, և ըստ դրա նվազագույնը սահմանվու՞մ է արդյոք 454 դրամ։
2. Եթե ժամավճարով աշխատողին 1 ժամվա համար վճարում եմ 1000 դրամ աշխատավարձ, ներառյալ՝ հարկերը, դրոշմանիշային վճարը ո՞վ պետք վճարի։ Նշեմ նաև, որ ամսական ընդհանուր ծավալը չի գերազանցում, օրինակ՝ 25 000-ը, այսինքն՝ փաստացի քիչ ժամեր է աշխատում, օրինակ՝ 25ժամ*1000 դրամ=25 000 դրամ՝ հարկերով։
Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատողը կենսաթոշակային տարիքի է

Անուշ.

Բարև ձեզ։ Կասեք՝ եթե աշխատողի կենսաթոշակային տարիքը լրացել է և ուզում ենք պայմանագիրը երկարաձգել, հրաման պիտի՞ տրվի անպայման, թե ինչպես պիտի արվի, և օրենքի հղում կա՞ արդյոք։

Գործուղում ՀՀ տարածքում

Անի.

Խնդրում եմ ուղղություն տալ. 1. եթե աշխատակիցներին գործուղում ենք Շիրակի մարզ, բայց նույն օրը հետ են գալիս, հաշվետվություն գրու՞մ են, եթե միայն օրապահիկն է: Ի՞նչ է անհրաժեշտ գործուղում ձևակերպելու համար: 2. Գործուղվել են 2 աշխատակից ՀՀ Տավուշի մարզ, Իջևան, աշխատանքների կատարման համար, սակայն մնացել են այնտեղ գիշերելու: Հյուրանոցից հաշիվ են դուրս գրել էլեկտրոնային: Ինչպե՞ս վարվել գործուղման հաշվետվության հետ:

Ամենամյա արձակուրդ

Լուսի.

Արդյո՞ք միևնույն գործատուի մոտ երկու տարբեր աշխատանքային պայմանագրերով աշխատող անձը կարող է օգտվել արձակուրդի իր իրավունքից, երկու տարբեր աշխատանքային պայմանագրերով հասանելիք արձակուրդային օրերի գումարային հաշվարկի մեթոդով, թե՞ միաժամանակ պահպանելով երկու աշխատանքային պայմանագրերով հասանելիք արձակուրդի բոլոր օրերի համար վճարվելու իրավունքը։

Խոտանման ակտի ձև

Հասմիկ.

Բարև Ձեզ: Ընկերությունն իր ավտոմեքենան պետք է խոտանի: Խնդրում եմ տրամադրել խոտանման ակտի ձև։ Շնորհակալություն:

Ներմուծում Չինաստանից

Վարդուհի.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասել՝ Չինաստանից պատվիրված 3կգ բեռի համար ինչքա՞ն մաքսատուրք պետք է վճարվի։ Այն անձնական օգտագործման համար է։

Աշխատակիցների պարտադիր պատվաստման հրաման

Հայկ.

Բարև Ձեզ։ Խնդրեմ կասե՞ք՝ հիմա աշխատողին աշխատանքի ընդունելիս գործատուն այլևս պարտավոր չէ՞ պահանջել քովիդի պատվաստման սերտիֆիկատը կամ բացասական թեստի թուղթը: Կխնդրեմ օրենքի հղում անել: Շնորհակալություն։

Հարկային դաշտի ընտրություն

Անի Պետրոսյան.

Բարև ձեզ։ Ի՞նչ հարկով կհարկվի կոմպյուտերային խաղերով զբաղվող Ա/Ձ։

Դուրսգրված հաշվարկային փաստաթուղթ

Ռուբ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պարազբանել ՀՕ121 հոդվածի 7-րդ մասի 1,2 կետերը։ 1. Եթե ճիշտ եմ հասկանում, ապա, եթե օրինակ՝ աշխատանքների կատարման համար ձեռք են բերվել նյութեր 2021-ին, բայց աշխատանքների կատարման փաստը հավաստող հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել 2022-ին, ապա այդ ծախսերը վերաբերվում են 2022-ի՞ն և 2021-ի շահութահարկից նվազեցման ենթակա չե՞ն։ 2. Եթե ճիշտ եմ հասկացել հոդվածի բովանդակությունը, ապա այդ դեպքում, եթե 2022-ին ֆիրման անցնում է շրջանառության հարկի դաշտ, ապա ինչպե՞ս պետք է վարվի այդ նյութական ծախսումների և աշխատանքների կատարման հետ անմիջական կապ ունեցող ստացված ծառայությունների հետ։

Հարկ վճարողի կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարություն

Էմի.

Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ բացված ատամնաբուժարանում ի՞նչ անհրաժեշտ փաստաթղթեր պետք է փակցնել, լիցենզիա, ՀՎՀՀ, գնացուցակ, կա՞ ուրիշ անհրաժեշտ փաստաթուղթ փակցնելու։

Ձեռքբերում ֆիզ. անձից

Արթուր.

Եթե ԱԱՀ վճարողը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա` գնման ակտով, պետք է նաև հաշի՞վ դուրս գրի ֆիզ. անձի անունից: Եթե չէ` ի՞նչ ձևով է հաշվառումը իրականացվում, որ հարկայինում երևա: