
Ջերմոցի օտարում
Նոնա․
Հարկման ընդհանուր համակարգում գտնվող կազմակերպության կողմից ջերմոցի օտարումը արդյո՞ք ազատված է շահութահարկից։

Գինեգործություն
Նիկա․
Բարև Ձեզ։ Եթե գինեգործությամբ զբաղվելու համար ընտրել ենք միկրոձեռնարկատիրության դաշտը, բայց դեռ չենք արտադրում գինին, ու հավանաբար վաճառք էլ չի լինի դեռ, տվյալ պարագայում ակցիզային հարկի ու դրոշմանիշային վճարի պարտավորություններ առաջանու՞մ են, թե՞ ոչ։ Ամսական կտրվածքով ի՞նչ հաշվետվություններ է պետք ուղարկել։

Սուրճի վաճառքը դրոշմավորման ենթակա՞ է
Հայկ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեի պատասխանել հարցիս՝ արդյո՞ք սուրճի վաճառքը ՀՀ տարածքում և դրանից դուրս դրոշմավորման ենթակա է։ Շնորհակալություն։

Տարածքի վարձակալության նվազագույն արժեք
Գայանե․
Բարև ձեզ։ ԱՁ-ն (շրջ. հարկով հարկվող) տարածք է վարձակալում ՍՊԸ-ից։ Կասե՞ք՝ նվազագույն արժեքը ինչպե՞ս հաշվարկել, կամ հնարավո՞ր է անհատույց տրամադրել։

Հաշվապահական խնդիր
Կօգնե՞ք տալ ձևակերպումները։ Ձևակերպել հաստոցի վերադասակարգման և վաճառքի գործառնությունները։ Հաստոցի սկզբնական արժեքը 600 000 դրամ է, օգտակար ծառայության սահմանված ժամկետը՝ 5 տարի: Մաշվածության հաշվարկման համար կիրառվել է գծային եղանակ։ Երեք տարի անց հաստոցը վերադասակարգվել է որպես վաճառքի համար պահվող և դրանցից մեկ ամիս անց՝ վաճառվել 336 000 դրամով, ներառյալ՝ ՍՍՀ-ն: Վաճառքի գումարը ստացվելու է առաջիկա ամսվա ընթացքում: Հաշվետու անձըվճարել է միջնորդավճար հաստոցի վաճառքի համար` 15 000 դրամ՝ գումարած ԱԱՀ-ն։

Եկամտային հարկ 2025 թ-ին շուկայից ձեռքբերումների դեպքում
Գագիկ․
Հարգելի հաշվապահներ, առք ու վաճառքով զբաղվող շրջանառության հարկ վճարողները շուկայից ձեռք բերված ապրանքների համար եկամտային հարկ հաշվարկելու՞ են արդյոք 2025թ-ին:

Վերջնահաշվարկ երեխայի խնամքի արձակուրդից հետո ազատվելու դեպքում
Մագա․
Բարև Ձեզ։ 2013 թվականից աշխատում եմ մասնավոր դպրոցում որպես գործավար։ Այժմ երկրորդ երեխայի խնամքի արձակուրդի մեջ եմ, որ լրացել է հուլիսին։ Դեռ աշխատանքի չեմ ներկայացել, ազատման ծանուցում չեմ ստացել։ Ինքս ուզում եմ ազատվել։ Այս դեպքում ես վերջնահաշվարկ կստանա՞մ։

Օվերդրաֆտի ձևակերպումներ
Հայկ․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը օվերդրաֆտ է ստացել։ Կասե՞ք՝ հաշվապահական ձևակերպումները ինչպե՞ս անել։

Եկամտային հարկի հաշվարկ
Հայկ․
Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ, կխնդրեի պատասխանել։ ՏՏ հավաստագրված ընկերության աշխատանքային պայմանագրով աշխատակիցների համար եկամտային հարկը 10% է հաշվարկվում, բայց ունեցել ենք նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող, ում համար մի քանի ամիս նույնպես 10% է հաշվարկվել 20-ի փոխարեն։ Կխնդրեի ասել՝ ի՞նչ հնարավոր տարբերակ ունենք հավելյալ 10% չվճարելու, արդյո՞ք կարող ենք պայմանագրիը փոխել աշխատանքային և ճշգրտել հաշվետվությունները՝ թողնելով 10%: Եվ ի՞նչ ռիսկեր կլինեն այս դեպքում։ ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։

Մետաղադրամով շահագործվող սարքի համար հայտարարության հանձնում
Արսեն․
Բարև Ձեզ։ Հաշվետվեւթյան 259 ձևը այլևս չի ներառում իր մեջ մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպումը։ Ի՞նչ ձևով եմ ներկայացնելու հայտարարությունը։ Պետտուրքի մասին օրենքում չեմ գտնում փոփոխություն 2024թ․ հոկտեմբերի 1-ից։ Շնորհակալություն։

Աշխատանքի էական պայմանների փոփոխություն
Էմմա․
Բարև ձեզ, հարգելի խմբակիցներ։ Մի էսպիսի հարց ունեմ. եթե Գործատուն որոշում է փոփոխել աշխատանքի էական պայմանները՝ նորմալ աշխատաժամանակից տեղափոխել ոչ լրիվ և, համապատասխանաբար, նվազեցնել աշխատավարձը: Պարտադի՞ր է ծանուցման մեջ նշել պատճառների մասին, թե՞ կարող ենք ուղղակի հղում տալ ՀՀ ԱՕ-ի 105-րդ և 115-րդ հոդվածի համապատասխան կետերը և վերջ: Կանխավ շնորհակալություն:

Հողատարածքի ձեռքբերման ձևակերպումներ
Անահիտ․
Կազմակերպությունը մայիսին ֆիզ. անձից ձեռք է բերել հողատարածք (սեփականաշնորհման վկայականով):) Եկամտային հարկը վճարել եմ և հաշվետվությունով ցույց տվել: Պայմանական՝ 1100.000 դրամ եկամտային հարկով: Օգոստոսին տվյալ տարածքը կադաստրով կիսել է հավասար բաժինների: Ունի վճարումներ վկայականների ձևակերպման համար (պետական տուրքեր): Ինձ հետաքրքիր են հաշվապահական ձևակերպումները:

Ռեզիդենտների միջև գործարքների արժույթը
Նունե․
Չէի՞ք հուշի՝ որտեղ է նշված, որ ռեզիդենտների միջև պայմանավորվածությունը միայն դրամով պետք է լինի։

Միջմարզային բեռնափոխադրումների գործունեություն
Ռուզաննա․
Բարև Ձեզ: ՀՀ-ում միջմարզային բեռնափոխադրում իրականացնող ընկերությունը կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկով կամ միկրոհամակարգով:

Շրջանառության հարկի հաշվարկում անճշտություն կա
Վահագն․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվում առևտրով։ Վերջացավ 3-րդ եռամսյակը, և շրջանառության հաշվետվության մեջ նկատեցի, որ ձեռքբերումների գծով ծախսերի տողում 5․4 տողում կարծես կա անճշտություն՝ 30․09․24թ-ին ստացված հարկային հաշիվները ինքնաշխատ չեն ներառվել 5․4 տողում, բայց այդ հարկային հաշիվներով ձեռք բերումները նույնպես նախատեսված են վաճառքի համար, հիմա չգիտեմ՝ ինքնուրույն ուղղե՞մ այդ տողը, թե ինչ որ բան ճիշտ չեմ հասկանում։ Նշեմ, որ 30․09․24թ-ին դուրս գրված հարկային հաշիվների և դուրս գրման ամսաթիվը և մատակարարման ամսաթիվը նույնն է՝ 30․09․24։

Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ
Սոնա․
Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերությունը վերլուծական ծառայություն է մատուցում ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը: Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ, քանի որ Մեծ Բրիտանիան գտնվում է կրկնակի հարկման ցուցակում:

Ավտոտեխսպասարկման գործունեություն
Վահագն․
Բարև Ձեզ։ Ավտոտեխսպասարկման կետը 2025 թ-ին կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկով։

Մաքսային ծառայությունը ծանրոցը պահել է
Հակոբ․
Բարև Ձեզ։ Temu կայքից ապրանք եմ գնել, սահմանաչափերը պահպանել եմ, մի ծանրոց մաքսայինը պահել է։ Ի՞նչ հարցեր կարող են լինել։ Ճշտեմ, նոր գնամ։

Արդյո՞ք կազմակերպությունը հանդիսանում է հարկային գործակալ
Արտակ․
Բարև Ձեզ, կխնդրեի օգնել հետևյալ հարցում․ Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում գործունեություն է իրականացնում միկրոձեռնարկատիրության դաշտում, առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողից (Ռուսաստան և ունի ոչ ռեզիդենտության տեղեկանք) ձեռք է բերում ծառայություն՝ Ռոյալթի, որի դիմաց յուրաքանչյուր ամիս պարտավորվում է փոխանցել 12 500 ռուսական ռուբլի։ Արդյո՞ք այս դեպքում Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունը գրելու է ինքնահաշիվ, հանդիսանու՞մ է արդյոք հարկային գործակալ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկման և վճարման համար։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս և ո՞վ է հաշվարկում և վճարում ոչ ռեզիդենտի շահութահարկը։

Աշխատողն անձնական միջոցներով գնում է կատարել
Տիգրան․
Ողջույն: Ինչպե՞ս է ճիշտ ձևը` փոխհատուցելու աշխատողին, եթե իր անձնական միջոցներով ինչ-որ գնում է կատարել ընկերության համար: Ի՞նչ սահմանափակումներ կան (օրինակ՝ գումարի չափ, գնման տեսակ, ...)
Վերջին մեկնաբանություններ