Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցները ներգրավված չեն աշխատանքներում

Սիրարփի․

Բարև Ձեզ։ Շինարարության և նախագծային ոլորտի կազմակերպությունն ունի որակավորված լիցենզավորված մասնագետներ, որոնք համատեղությամբ գրանցված աշխատողներ են: Այս պահին կազմակերպությունը դեռ չի իրականացնում համապատասխան շինարարական և նախագծային աշխատանքներ, որտեղ ներգրավված լինեն նշված աշխատողները, սակայն լիցենզիան չկասեցնելու համար աշխատողներին չենք ազատել աշխատանքից: Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ եմ նշված աշխատակիցներին գրել 0 ժամ և չվճարել: Օրենքի ո՞ր հղումով նայեմ նշված դեպքերում եթե աշխատողը իր լիցենզիային որակավորմանը համապատասխան աշխատանք չի կատարել տվյալ ամիս, այդ դեպքում վճարումը ինչպես է կատարվում։

ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ

«Կոնվերս Բանկ»  ՓԲԸ համակարգչային տեխնիկայի ձեռքբերման նպատակով հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` մատակարար կազմակերպություն ընտրելու համար:

Հայտարարություն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման դիմումի մերժում

Ռուզան․

Բարև Ձեզ։ Ես աշխատանքից ազատման դիմում եմ գրել փետրվարի 20-ին՝ մարտի 1-ից աշխատանքից ազատելու համար։ Դիմումս հետ են ուղարկել մարտի 12 ին՝ նշելով, որ ուղղակի նպատակահարմար չէ։ Մինչ այդ որևէ պատասխան չի տրվել ինձ։ Արդյո՞ք իրավունք կա այդքան ուշացման և նմանատիպ պատասխանի։ Եվ կարո՞ղ եմ ես տվյալ դեպքում չներկայանալ աշխատանքի։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պարտավորություն դրոշմանիշային վճարի գծով

Սյուզի․

Բարև ձեզ, 2024թ․ ԱՁ գործել է 4 ամիս և չի ունեցել շրջանառություն, 0 - ական շահութահարկը ներկայացնելուց հետո հարկայինի պարտավորություններ էջում ավելացել է դրոշմանիշային վճարի 24 000 դրամ պարտք, կասե՞ք՝ սա ինչպե՞ս է ձևավորվել։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ

Արփի․

Խնդրում եմ պատասխանեք հարցիս: Եթե ՀՀ կազմակերպությունը, որը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող, ՌԴ-ից ձեռք է բերում գովազդային ծառայություններ, այդ գովազդը իրականացվում է ՌԴ-ում, արդյո՞ք այս դեպքում առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ:

ԱյլԿայքի նորություններ

Փետրվար ամսվա մեկնաբանությունների դիմաց վճարումները կատարվել են

Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ փետրվար ամսվա մեկնաբանությունների դիմաց վճարումները կատարվել են։ Հիշեցնում ենք, որ մենք վճարում ենք Accountant.am կայքում Ձեր կողմից կատարվող մեկնաբանությունների դիմաց։

Իսկ 01 մարտի 2025թ․ – 31 մարտի 2025թ․ կատարված յուրաքանչյուր մեկնաբանության համար վճարում ենք 50 դրամ։

Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է գումար մուտք անել հաշվեհամարին

Վահագն․

Բարև Ձեզ, կխնդրեի պատասխանել․ ֆիզ. անձը հենց իր ԱՁ-ի հաշվեհամարին ցանկանում է գումար մուտք անել, և այդ գումարը ոչ թե կանխիկ հասույթի մուտք է, այլ պարզապես իր գրպանից գումար, որով ցանկանում է ԱՁ-ի պարտավորություններ վճարել, քանի որ ԱՁ-ի կանխիկ և բանկի մնացորդները չի բավարարում։ Կխախտի՞ անկանխիկ օրենքը, եթե միանգամից գումարը մուտք անի ԱՁ-ի հաշվին, թե՞ պետք է գցի իր անձնական հաշվեհամարին, հետո մուտք անի ԱՁ-ի հաշվին։ ԱՁ-ն հարկվում է շրջանառության հարկով և դրամարկղի գիրք չունի։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծառայությունների մատուցման պայմանագիր օտարերկրյա ընկերության հետ

Արշալույս․

Բարև ձեզ։ Կասե՞ք՝ եթե ԱՄՆ-ում գործող կազմակերպությունը Հայաստանում բնակվող, հայ ֆիզ. անձի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում, որ տվյալ ֆիզիկական անձը իրենց համար որպես անկախ կոնտրակտոր հեռավար աշխատանքի միջոցով ծառայություն մատուցի` անսահմանափակ ժամկետով։ Այս պարագայում, արդյո՞ք ֆիզիկական անձը պետք է հարկեր վճարի Հայաստանում (պայմանագրում նշված է, որ պայմանագրից բխող հարկային պարտավորությունները կրում է ֆիզ. անձը)։ Շնորհակալություն։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեությունը դադարեցնող խանութն ունի ապրանքի մնացորդ

Գասպար․

Բարև Ձեզ: ԱՁ-ն խանութը փակելու հետ կապված, խանութի ապրանքը հնարավո՞ր է տեղափոխել/վաճառք ձևակերպել այլ խանութ։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վճարվել է անաշխատունակության նպաստի մի մասը

Անուշ․

Եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ՝ հունվարի 13-ից մինչև մարտի 3-ը (մարտի 1-ը և 2-ը ոչ աշխատանքային է), իսկ փետրվարի 13-ին վճարվել է անաշխատունակության նպաստի մի մասը, իսկ մյուսը՝ մարտի 7-ին, ՀԾ հատվածով ինչպե՞ս ձևակերպել այդ վճարները՝ որպես կանխավճար, թե՞ ճիշտ է վճարվել: Կանխավ շնորհակալություն:

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Թոշակառուն հանդիսանում է ԱՁ

Nara.

Հանդիսանում եմ ԱՁ-ի տնօրեն, ստանում եմ թոշակ, որը ձևակերպել եմ 2 տարի առաջ։ Ուզում եմ վերահաշվարկեն թոշակս։ Online.ssa.am հարթակի վրա ներկայացրել եմ դիմում կենսաթոշակի վերահաշվարկման համար, բայց մերժել են դիմումս։ Մերժման պատճառ՝ Դիմողը վարձու աշխատող չէ։ Բայց ամեն տարի մուծում եմ 60 հազ դրամ սոց ԱՁ-ի կողմից։ Կարո՞ղ եք պարզաբանեք, ԱՁ-ի տնօրենը չի՞ համարվում վարձու աշխատող։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության վերակազմակերպում որպես ՍՊԸ

Գևորգ․

Բարև Ձեզ, երկար տարիներ անհատ ձեռնարկատեր եմ, զբաղվում եմ ձկնաբուծությամբ, ինչպե՞ս կարող եմ բիզնես գործունեությունս Ա/Ձ-ից փոխել ՍՊԸ-ն։ Փոխելու նպատակը հետևյալն է, որպեսզի բիզնես-գործունեությունը շարունակեմ եղբորս հետ միասին՝ համամասնորեն։ Շնորհակալություն։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կտորեղենի ներմուծում Չինաստանից

Հասմիկ․

Բարև ձեզ, կազմակերպությունը կազմակերպում է ներմուծում Չինաստանից՝ կտորեղեն։ Կարո՞ղ եք օգնել հասկանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներմուծումը սկզբից մինչև վերջ իրականացնելու համար։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավիատոմսերի վաճառք

Լուիզա․

Բարև Ձեզ, ուզում եմ իմանալ՝ միջնորդ հանդիսացող ամիատոմսեր վաճառող ընկերությունը կարո՞ղ է շրջանառության հարկի դաշտում աշխատել։ Կանխավ շնորհակալություն։

Օգտակար

Ինչպե՞ս Արմենը դարձավ հաշվապահ

Արմենը միշտ լավ է եղել թվերի հետ, բայց երկար ժամանակ նա իրականում չէր հասկանում, թե դա ինչ է նշանակում իր ապագայի համար։

Մի օր, երբ քսան տարեկան էր և կես դրույքով աշխատում էր տեղական մանրածախ խանութում, Արմենը հասկացավ մի բան. նա հաճույքով հաշվում էր խանութի բյուջեն և լրացնում համակարգչում առք ու վաճառքի տվյալները: Այն, ինչ սկսվել էր որպես փոքր խնդիր, ի վերջո վերածվեց կրքի: Նա ժամերով նստում էր, լցնում էր աղյուսակները և տարօրինակ բավարարվածության զգացում էր զգում, երբ տեսնում էր, որ թվերը կատարելապես համընկնում էին:

Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահույթի բաշխման վերաբերյալ որոշումը կայացվել է 2024թ. մայիսին

Հայկ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ի շահույթի բաշխման վերաբերյալ որոշումը կայացվել է 2024թ. մայիսին: Սա նշանակում է, որ վճարումը պիտի կատարվի մինչև 2025թ. մայիս: Եթե շահաբաժինը մաս մաս փոխանցվել է հիմնադրին բանկով, հարկը պահվել է, այս ամենը հիմնավորելու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմել, նաև փոխանցումների մասով կխնդրեմ հիմնավորել: Շնորհակալություն։