ԱԱՀ – ի հաշվանցման վերաբերյալ…

Meri.

Կազմակերպությանը ծառայություն մատուցող ընկերությունը կատարել է վերահաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ տվյալ ընկերությունը իր հաճախորդի համար սխալ է հաշվարկել մոտ 600000 դրամի գումար, համապատասխանաբար 2008թ դեկտեմբերի համար ավել է հաշվվել 70000, 2009-ի հունվարի 65000 և այլն: Եվ այդ վերահաշվարկի արդյունքում գոյացած գումարը որոշվել է հանվել չվճարված ամիսների դիմաց: Ինչպես պետք է վարվի հաճախորդ կազմակերպությունը նշված 600000 դրամ գումարի ԱԱՀ-ի գումարի հետ, հաշվանցել թե ոչ?

Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը…

AM.

Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը /գործում է հարկման ընդհանուր դաշտում/ ինչ ընթացակարգով է այն կատարվում? նախապես շաաաատ շնորհակալեմ օգնողներից…

Նոր ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ

Հայաստանում վերջին օրենսդրական փոփոխություններից հետո որոշ կազմակերպություններ` այդ թվում նաև բանկերը, ապահովագրական և վարկային կազմակերպությունները, համապատասխանաբար 2009 և 2010 թթ. հունվարից իրենց ֆինանսական հաշվետվությունները պետք է կազմեն ՖՀՄՍ-ի` Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի համաձայն: ՓՄՁ-ների համար ՖՀՄՍ-ն Կարդալ ավելին “Նոր ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ”

Եթե հետաձգված ԱԱՀ-ով ապրանքը իրացրել ենք…

Էմիլյա.

Եթե հետաձգված ԱԱՀ-ով ապրանքը իրացրել ենք ինչ տույժ եւ տուգանքների ենք ենթարկվում:

Արդյո՞ք հասնում է տուգանք…

NN.

Ի՞նչ չափի եվ արդյոք հասնում է տուգանք առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցմատյանում ջնջում կատարելու համար: Նախօրոք շնորհակալություն:

Ինտերնետ խանութի վերաբերյալ

Լևոն.

Հարցս մի քիչ երկար է կհնչի քանի որ մասնագետ չեմ: Խոսքը ինտերնետ խանութի եռամսյա պարզեցված վճարի չափի մասին է, ավելի ստույգ ինտերնետ խանութը հանդիսանում է մեկ այլ ռեալ խանութի միջնորդ վաճառող և վաճառված ցանկացած ապրանքից ունի կոնստանտ N տոկոս: Ինչքան պիտի մուծի եռամսյակում այդ խանութը հարկ, Կարդալ ավելին “Ինտերնետ խանութի վերաբերյալ”

Միջազգային չափորոշիչներին համապատասխան և պարզեցված մաքսային համակարգ` ի շնորհիվ “Կոլոմբոս”-ի

Մաքսային համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի` Հայսատան այցի շրջանակներում այսօր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպաման ժամանակ քննարկվեցին վերջին տարում մեր երկրում իրականացված բարեփոխումները:

«Ամենակարևոր առաքելությունը, որ ՀՄԿ-ի հետ կատարվել է, «Կոլոմբոս» ծրագրին է, որը նպատակ ունի աշխարհի բոլոր երկրներում գրանցելու Կարդալ ավելին “Միջազգային չափորոշիչներին համապատասխան և պարզեցված մաքսային համակարգ` ի շնորհիվ “Կոլոմբոս”-ի”

Եկամտահարկի հաշվետվություն

Գրիգոր.

Բարև բոլորին: Խնդրում եմ, ասեք՝ եկամտահարկի եռամսյակային հաշվետվության մեջ աշխատավարձի ո՞ր չափն է ճիշտ նշել: Մաքու՞ր, թե՞ մինչև պահումներ կատարելը, քանի որ հաշվետվության ձևի վրա նշված է վճարված եկամուտների գումարը, իսկ բացատրության մեջ ասվում է, որ սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում`հաշվեգրված) եկամուտների հաշվարկային մեծությունը: Ես հաշվետվություններ հանձնում եմ մի քանի ՏՀՏ-ում, և տարբեր տեղեր պահանջում են տարբեր ձև: Խնդրում եմ, մասնակցեք քննարկությանը, որոշենք ճիշտ ձևը: Կանխավ շնորհակալ եմ:

Այսօր ստանդարտների համաշխարհային օրն է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ստանդարտների համաշխարհային օրվա կապակցությամբ այցելել է Ստանդարտների ազգային ինստիտուտ: ՀՀ կառավարության ղեկավարը շրջել է ինստիտուտի լաբորատորիայում և ծանոթացել է ինստիտուտի հնարավորություններին և աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ինստիտուտի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Ապա ՀՀ վարչապետը եղել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հաշվապահության ուսումնահրատարակչական կենտրոնում, որտեղ Կարդալ ավելին “Այսօր ստանդարտների համաշխարհային օրն է”

Առաջնահերթ քայլ` բիզնեսին մատուցվող ծառայությունների ոլորտում

ՀՀ ԿԱ ՊԵԿ շենքում` Խորենացի 7 հասցեում այսուհետ հարկ վճարողներին սպասում է էլեկտրոնային հաշվետվությունների ընդունման նորաստեղծ կենտրոն: Այդտեղ` օգտվելով մեկ պատուհանի սկզբունքից, հարկատուն կարող է ստանալ իր էլեկտրոնային ստորագրությունը հավատարմագրված հավաստագրման կենտրոնից և կնքել Կարդալ ավելին “Առաջնահերթ քայլ` բիզնեսին մատուցվող ծառայությունների ոլորտում”

Ազատ գրաֆիկ, թե՞ լրիվ աշխատանքային օր

Կան չէ՞ հաշվապահներ, ովքեր մի քանի կազմակերպություն են սպասարկում, ունեն ազատ գրաֆիկ, աշխատանքի են ներկայանում “երբ ցանկանան, աշխատում են իրենց համար հարմար ժամանակ և բոլորից (ամենակարևորը` շեֆից) անկախ են”:

Սրան հակառակ` կան նաև հաշվապահներ, ովքեր աշխատում են որևէ մեկ կազմակերպությունում լրիվ աշխատանքային օր:

Հիմա հարց է ծագում` ո՞րն է ճիշտ: Մի կողմից, կարծես, ակնհայտ են Կարդալ ավելին “Ազատ գրաֆիկ, թե՞ լրիվ աշխատանքային օր”

Ներկրված հիմնական միջոց

Meri.

Արտերկրից ներկրված հիմնական միջոցը հաշվեկշռում որ արժեքով պետք է ցույց տալ, մաքսային թե ինվոյսի: Ու եթե ինվոյսի, ապա խնդրում եմ ասեք ինչպես պետք է ձևակերպել մաքսային արժեքի և ինվոյսում նշված գումարի տարբերությունը:Այդ տարբերությունը բավականին մեծ գումար է կազմում մոտ 200000 դրամի չափով: Կանխավ շնորհակալություն

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի համարվում…

Adriana.

Եթե կազմակերպությունը ԱԱհ վճարող չի համարվում պետք Է՞ արդյոք տեղեկություն տալ ստացված հաշիվ ապրանքագրերի մասին:

Եթե կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով…

NN.

Եթե կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առեվտրով, եվ եթե գնորդը որոշ դեպքերում անհայտ է մնում, վաճառված ապրանքի դիմաց ստացված կանխիկ գումարը, եթե դրամարկղ մուտք է արվում ըստ առանձին չեկերի(ամեն մի չեկի համար գրվում է առանձին օրդեր) այդ դեպքում «ստացված է» բաժնում ում անունն է նշվում եվ ով է ստորագրում «վճարող»-ի մասում: Նախապես շնորհակալություն:

Կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով…

Արսեն.

Կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով, բայց նաև հաշիվ-ապրանքագիր ենք դուրս գրում, պարտադիր պետք է առաքման գիրք լրացնե՞նք: Շնորհակալ եմ պատասխանի համար:

Ուսուցում

Կայքում ավելացվել է նոր ենթաբաժին` “Ուսուցում”:

Ուսման կենտրոնները, ինչպես նաև անհատ մասնագետները կարող են հայտարարություններ տեղադրել իրենց կողմից կազմակերպվող հաշվապահական հաշվառման դասընթացների վերաբերյալ:

Ֆինանսական հաշվետվությունների միջազային չափանիշները թարգմանվել են հայերեն

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) “Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի ղեկավար Մարտին Դինինգը ստորագրեցին արձանագրություն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պաշտոնական թարգմանության աշխատանքների ավարտման վերաբերյալ, որին հաջորդեց հայերեն թարգմանված ստանդարտների պաշտոնական հանձնման արարողությունը: Այդ մասին հաղորդում է Նախարարության մամլո ծառայությունը: Կարդալ ավելին “Ֆինանսական հաշվետվությունների միջազային չափանիշները թարգմանվել են հայերեն”

Մեր գործն էլ մի գործ չի…

Հաշվապահները ընկնում են պատուհանից տնօրենների խորհրդի ժողովից հետո, էս երկուսն էլ գրազ են գալիս, թե ով է լինելու հաջորդը…

Ձեզ մոտ այսպիսի դեպքեր չե՞ն պատահում 🙂

Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման դեպքում…

Արմեն.

Ֆիզիկական անձի հետ որոշակի աշխատանքներ կատարելու համար քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման դեպքում տրվող պայամանագրի գումարը որպես աշխատավարձ արդյոք հաշվարկվում է ինձպես աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Պահեստի նյութերի հաշվետվություն
  • Պահեստի մուտքի օրդեր
  • Պահանջագիր – բեռնագիր
  • Գնման ակտ