
Արդյո՞ք պետք է դադարեցնել Ա/Ձ գործունեությունը
Անուշ.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ես գրանցված աշխատող եմ, ինչպես նաև դրանից բացի ունեմ իմ անունով գրանցված ԱՁ: Մի քանի օրից գնալու եմ ֆիզարձակուրդ, որպեսզի ստանամ ֆիզարձակուրդի վճարը պետք է ԱՁ-իս գործունեությունը դադարեցնե՞մ:

Համակցված կերեր վաճառելու համար
Լուսինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն, որը բանջարեղենի խանութ է, տեղափոխում է հասցեն և պետք է վաճառի համակցված կերեր: Ինչպե՞ս է դա արվում: Կանխավ շնորհակալություն:

Անհատույց վարձակալության պայմանագիր
Անի.
Բարև ձեզ: ԱՁ-ն կարո՞ղ է անհատույց վարձակալության պայմանագիր կնքել ֆիզ անձի հետ, առանց նոտարի:

244 ձևի ներկայացում միկրոձեռնարկատիրոջ կողմից
Մագդա.
Հարգելի մասնագետներ, միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատող Ա/Ձ-ն ներկայացնու՞մ է տարեկան 244 ձև: Կանխավ շնորհակալ եմ:

Տարածք վարձակալությամբ
Քրիստինե.
Ընկերներ, բարև Ձեզ: Մի հարց. կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն իր տարածքը վարձակալությամբ տալ այլ իրավաբանական անձի և դրա համար հաշիվ դուրս գրել։ Եվ ի՞նչ հարկային պարտավորություններ դա կառաջացնի։
Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ-ի մոտ գրանցված աշխատողների աշխատանքային ստաժ
Վարդուհի.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել` միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ԱՁ-ի դեպքում գրանցված աշխատողների աշխատած տարիները ևս ստաժ չե՞ն համարվում:

Տնօրենի նշանակում
Ռուզաննա.
Բարև ձեզ, հարցս սա է. Ա/Ձ ձեռնարկատիրոջը գրանցել եմ ԲԲԸ-ում որպես փոխտնօրեն` 4 ժամով, մտածելով, որ 8 ժամով չեմ կարող գրանցել։ Հիմա Ա/Ձ փոխտնօրենը ռեգիստրով նշանակվելու է տնօրեն։ Ես կարո՞ղ եմ էլի թողնել 4 ժամ, թե՞ պետք է լինի 8 ժամ և դա չի հակասում աշխատանքային օրենսգրքի պահանջներին։ Աշխատավարձը ուզում եմ թողնել նույնը։

Ա/Ձ ցանկանում է սոց. վճար վճարել
Գոհար.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն գործում է միկրոյի դաշտում և օրենքով վճարում է միայն դրոշմանիշային վճար, բայց ցանկանում է վճարել նաև սոց. վճար: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս անել և հաշվետվության մեջ ինչպե՞ս ցույց տալ:

Արտասահմանյան առցանց բանկեր
Մարինե.
Բարև Ձեզ։
Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ համակարգչային ծրագրավորմամբ արտասահմանի հետ։ Ներկա պահին գործատուն գերմանական կազմակերպություն է, և գումարը փոխանցում են իմ ԱՁ եվրոյի հաշվեհամարին։
Քանի որ ըստ իրենց պահումները շատ են, խնդրել են գտնեմ ալտերնատիվ` հարմար տարբերակով, փոխանցում կազմակերպելու համար։ Նրանց համար շատ կարևոր է փոխանցումներում նշել իմ ՀՎՀՀ-ն։ Օրինակ` առաջարկել են օգտվել արտասահմանյան օնլայն բանկերից։ Դիտարկել եմ մի քանի տարբերակ։
1. Բացել եմ բիզնես հաշիվ payoneer-ում։ Լրացրել եմ ԱՁ-ի բոլոր տվյալները։ Չգիտեմ արդյո՞ք ճիշտ եմ արել։ Կարո՞ղ էին փոխանցել payoneer-ի ֆիզ. անձի հաշվին և նշեին իմ ՀՎՀՀ-ն, նորմալ կստանայի՞ գումար: Եթե payoneer-ով տարբերակ կա ամեն ինչ ճիշտ կազմակերպելու, խնդրում եմ`օգնեք։
2. Դիտարկել եմ նաև worldremit-ը։ Սա նույն պահումն է անում ինչ օրինակ` ԱՁ-ի հաշվին իրենց կատարած փոխանցումը։ (800 եվրոյից սկսած 30 եվրո պահում):
3. Ներբեռնել եմ wise-ը, էստեղ բիզնես հաշիվ չի թողնում բացել, բացել եմ ֆիզ. անձի համար հաշիվ։ Բայց փոխանցում ստանալու համար ես պետք է 10 000 դրամ փոխանցեմ հաշվին։ Չեմ փորձարկել։
Խնդրում եմ կիսվեք փորձով/խորհրդով։
Շնորհակալ եմ ցանկացած օգնության համար։ )))

Միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատելու համար
Մելինե.
Բարև ձեզ։ Եթե ԱՁ-ն ցանկանում է զբաղվել մատնահարդարմամբ, հետագայում նաև վարսավիր ընդունի և մատնահարդարման դասեր անցկացնի: Կարո՞ղ է միկրոյով աշխատել։ Պարտադիր պետք է ՀԴՄ ունենա՞, և եթե տարածքը վարձով է, նա ցույց չի տալիս չէ՞ եկամտայինում և 10% հարկվում։

Ա/Ձ զբաղվում է սպիտակեղենի արտադրությամբ
Անուշ.
Եթե Ա/Ձ իրականացնում է սպիտակեղենի արտադրություն, արդյո՞ք կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում և վաճառքներ իրականացնել խանութներին հաշվարկային փաստաթղթի հիման վրա (բանկային փոխանցմամբ):

ԱԱՀ-ի դեբետային մնացորդ
Աննա.
1. Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով և զբաղվում է հիմնականում աշխատանքների կատարմամբ, ունենք ձեռքբերումներ, որոնք օգտագործվել են տվյալ աշխատանքներում՝ ինչպե՞ս փաստթղթավորենք, որ գնումները կատարվել են տվյալ աշխատանքի իրականացման համար: Արդյո՞ք պահեստի շարժ կա և, եթե այո, ապա ինչպե՞ս ցույց տանք, որ տվյալ ապրանքը օգտագործվել է այդ աշխատանքում։
Ունենք ԱԱՀ-ի դեբետային մնացորդ, կխնդրեմ ասել՝ ինչպե՞ս կարող եմ այդ գումարը հետ վերադարձնել կամ վճարել հարկեր, եթե հնարավոր է, կամ տարեվերջում ի՞նչ կարող ենք անել այդ գումարը։
2. Եթե դադարեցնում է գործունեությունը ԱԱՀ-ի դեբետը ի՞նչ է լինում, ինչպե՞ս կարող ենք հետ վերադարձնել։
Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք որքան հնարավոր է մանրամասն: Կխնդրեմ ասել նաև որքա՞ն գումար կարող է ՍՊԸ-ն տրամադրել ներկայացուցչական ծախսերի համար, կա՞ արդյոք սահմանափակում։

Ա/Ձ հարկեր
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն նոր է բացվելու, կասե՞ք՝ ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի, ամսական ի՞նչ վճարներ պետք է անի, և՛ ամսական, և՛ տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկի:
1. Առեվտուր, այսինքն՝ ծննդյան պարագաներ է վաճառելու:
2. Տիկնիկներ է կարելու և տալու է վարձակալության։
Եվ տարածքը վարձակալելու է 100 000։ Այդ 10% ամսական հաշվետվության մեջ երևու՞մ է։

Հարկային դաշտի ընտրություն
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Նոր բացված ԱՁ-ի համար դեռ որևէ հայտարարություն չեմ տվել, թե որ հարկային դաշտում պետք է գործի, ու դեռ հարկային կայքում էլ գրանցված չի եղել, և անմիջապես փակել եմ ԱՁ-ն, ԱԱՀ-ի հաշվետվություն ներկայացնել արդյո՞ք պետք էր, ու եթե չեմ տվել դա խնդիր կառաջացնի՞:

Գործունեության իրականացում արտերկրում
Մարիաննա.
Բարև ձեզ:
Կարո՞ղ եմ հարց ուղղել. պետք է բացեմ ԱՁ և աշխատեմ ՀՀ տարածքից դուրս, բանկում ունենամ հաշիվ, որին կփոխանցեն աշխատավարձը։ Taxservice կայքում հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնեմ, կարո՞ղ եք օգնել: Կարո՞ղ են այս պարագայում շրջհարկի դիմում տալ և աշխատել շրջհարկով:

ԱՁ-ն հարկային գործակալ
Ռուզաննա.
Միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատող ԱՁ-ն արդյո՞ք հանդիսանում է հարկային գործակալ ոչ ռեզիդենտի շահութահարկի վճարման դեպքում:

Հարկային հաշիվ
Լիլիթ.
Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում: Invoicing-ում ստացած հարկային հաշիվների մեջ լրացուցիչ բաժնում, եթե հարկային հաշիվն ուղարկող ՍՊԸ-ն նշում է փոխանցումով, դա տվյալ Ա/Ձ-ի համար խնդիր կառաջացնի՞, թե՞ ոչ:

Միկրոյով աշխատելու վերաբերյալ հայտարարություն
Գուրգեն.
Էլեկտրոնային եղանակով գրանցել եմ ԱՁ, միկրոյով աշխատելու համար էլեկտրոնային տարբերակ կա՞, թե՞ պետք է անձամբ գնամ հարկային ու դիմում գրեմ:

Ծրագրային սխալ
Պետ ռեգիստրում էլեկտրոնային գրանցում եմ նոր ԱՁ, պետ. տուրքը վճարել ու հայտը հանձնելը կոճակը սեղմելիս տալիս է՝ Error: Application and/or charter is not signed. ի՞նչ անեմ հաջորդ քայլը:

Միկրոձեռնարկատիրության համակարգով աշխատելու գործունեության ցանկ
Գուրգեն․
Կարո՞ղ եք միկրոձեռնարկատիրության համակարգով աշխատելու գործունեության ցանկ տրամադրել ԱՁ-ի համար: ԱՁ Չհանդիսացող անձի համար կա, բայց ԱՁ-ի համար չեմ գտնում, կա միայն արգելված գործունեությունները։
Վերջին մեկնաբանություններ